Փոքր Մեծ մարդը
«Փոքր Մեծ Մարդը» (անգլ.՝ Little Big Man), ռեժիսոր Արթուր Փենի ֆիլմը, որը նկարահանվել է Թոմաս Բերգերի վեպի հիման վրա։ Գլխավոր դերերում են օսկարակիր դերասաններ Դասթին Հոֆմանը և Ֆեյ Դանաուեյը։ 2014 թվականի դեկտեմբերին մտցվել է ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային ռեգիստր` ունենալով մշակութային, պատմական կամ գեղագիտական նշանակություն։ Վայրի արևմուտքի այս էպիկ պատմությունը պատմվում է գլխավոր հերոսի` 121-ամյա ծերունու կողմից (Դասթին Հոֆման), ով կարողացել է կենդանի մնալ գեներալ Քասթերի կազմակերպած կոտորածի ժամանակ։ Նա պատմում է, թե ինչպես է որդեգրվել հնդկացիների կողմից և ինչպես է ընկերացել հայտնի հրաձիգ «Վայրի Բիլլ» Հիքոքի հետ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]121-ամյա Ջեք Քրեբը (Դասթին Հոֆման) հետաքրքրասեր պատմաբանին պատմում է իր կյանքից։ Երիտասարդ Ջեքին և իր ավագ քրոջը` Կարոլինային, հաջողվում է փրկվել փոնիների կողմից իրենց ծնողների սպանության ժամանակ։ Նրանց գտնում է մի շայեն զինվոր և տանում է իր գյուղը։ Գիշերը Կարոլինան փախչում է այդտեղից, սակայն Ջեքը մնում է և մեծանում է առաջնորդ Հին Վրանի Կաշիի (Դեն Ջորջ) հովանավորությամբ։ Նրա կյանքը իդեալական էր դասավորվում, չնայած նա թշնամի է ձեռք բերում` Երիտասարդ Արջը։ Ջեքը ստանում է Փոքր Մեծ Մարդ անունը, քանի որ ցածրահասակ էր, բայց խիզախ։ Մի ճակատամարտի ժամանակ Ջեքը հայտնվում է ամերիկացի հեծելազորի գերիների շարքում և այդպես էլ վերադառնում է սպիտակ մարդկանց մոտ։ Նրան իր խնամակալության տակ են վերցնում երանելի Պենդրեյկը և նրա կինը` Լուիզան։ Շուտով Ջեքը տարվում է Լուիզայով, սակայն նա ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել նրա մի կողմից բարեպաշտության և աստվածավախության, մյուս կողմից` ցանկասիրության ու կեղծավորության հետ և թողնում է նրանց տունը։
Ջեքը դառնում է «օձայուղ» վաճառող Մերիվիթերի (Մարտին Բոլսամ) օգնականը։ Նրանք միասին խաբում են մարդկանց, համոզում են նրանց գնել իբրև թե առողջարար ապրանքներ։ Երբ մի երեկո մարդկանց ամբոխը գալիս է, որպեսզի նրանց ինքնադատաստանի ենթարկի, Ջեքը եկածների մեջ ճանաչում է իր քրոջը` Կարոլինային և միանում է նրա հետ։ Կարոլինան փորձում է նրան հրաձիգ դարձնել, պարզվում է, որ նա շատ դիպուկ է կրակում։ Մի անգամ նա ծանոթանում է Վայրի Բիլ Հիքոքի հետ, ով հավանում է երիտասարդին։ Երբ Հիքոքն ինքնապաշտպանության նպատակով մարդ է սպանում, Ջեքը հանկարծ հիասթափվում է հրաձգությունից, ինչի պատճառով Կարոլինան լքում է նրան։
Ջեքն ամուսնանում է Օլգա անունով մի շվեդուհու հետ։ Պատահաբար Ջեքի մոտակայքում հայտնված գնդապետ Ջորջ Արմսթրոնգ Քասթերը (Ռիչարդ Մալիգան) առաջարկում է զույգին նոր կյանք սկսել արևմուտքում։ Ջեքը համաձայնվում է, բայց ուղևորության ընթացքում նրանց կառքը հարձակման է ենթարկվում, և Օլգային առևանգում են։ Օլգային փնտրելու ապարդյուն փորձերից հետո նա միանում է առաջնորդ Հին Վրանի Կաշիի հետ, ով շատ ուրախ էր Ջեքի վերադարձի համար։ Ջեքն իմանում է, որ Երիտասարդ Արջը զինվոր է դարձել։ Կարճատև վերադարձից հետո Ջեքը ցեղի հետ սկսում է Օլգային փնտրել։
Փորձելով տեղեկություններ հավաքել Օլգայի գտնվելու վայրի մասին` նա անդամագրվում է Քասթերի հեծելազորային գնդին։ Ջեքը մասնակցություն է ունենում շայենների դեմ պայքարին։ Մոտակա անտառում Ջեքը գտնում է մի շայենների սպանված առաջնորդ Ստվերի դստերը` Արևաշողին, ով թաքնվելով հարձակվողներից` երեխա էր ծննդաբերում։ Նա փրկում է Արևաշողին զինվորներից, վերադառնում է ցեղ` առաջնորդ Հին Վրանի Կաշիի մոտ։ Արևաշողը դառնում է նրա կինը և նրան տղա է պարգևում։ Ջեքը հանդիպում է Երիտասարդ Արջին, նա այժմ Ջեկի նախկին կնոջը` Օլգային ենթարկվող տղամարդ է։ Օլգան միանգամից չի ճանաչում Ջեքին, և Ջեքը ոչ մի փորձ չի կատարում հիշեցնել նրան իրենց անցյալը։
Մի անգամ ձմռանը Քասթերի զորքերը հանկարծակի հարձակվում են շայենների ճամբարի վրա։ Ջեքին հաջողվեց փրկել կուրացած և ծերացած առաջնորդ Հին Վրանի Կաշիին, սակայն զինվորները սպանում են Արևաշողին` երեխայի հետ։ Ջեքին հաջողվում է մտնել Քասթերի շրջապատ` նրանից վրեժ լուծելու համար։ Սակայն, երբ մի անգամ գիշերը մտնում է Քասթերի վրանը, հասկանում է, որ չի կարող դա անել և գեներալի կողմից ծաղրուծանակի է ենթարկվում, և նրան է նվիրում «իր խղճուկ» կյանքը։ Ընկճված Ջեկը դառնում է քաղաքային հարբեցող։ Մի անգամ նրան հանդիպում է Վայրի Բիլ Հիքոքը և Ջեքին գումար է տալիս, որպեսզի նա իրեն կարգի բերի։ Երբ Ջեքը բար է վերադառնում, Հիքոքին սպանում են և նա մահից առաջ խնդրում է Ջեքին` կատարել իր երազանքը. օգնել այրի կնոջը, ում հետ նա սիրավեպ է ունեցել։
Ջեքը դառնում է ճգնավոր-որսորդ։ Քասթերը Ջեքին իր մոտ ընդունում է որպես հետախույզ, հաշվարկելով, որ նրա բոլոր ասածների կեղծ կլինեն և այդպես էլ գեներալին անհրաժեշտ կլինի ամեն ինչ հակառակ անել։ Ջեկը զինվորներին թակարդի մեջ է գցում Լիթլ Բիգհորնի ճակատամարտում։ Հարձակումից առաջ Ջեքը անկեղծորեն հայտնում է Քասթերին իր կարծիքը, որ իր զորախմբերը ջախջախվաժ կլինեն։ Սակայն Քասթերը չի հավատում և իր զինվորներին կործանման է ուղարկում։ Մարտի թեժ պահին Քասթերը որոշում է սպանել Ջեքին և իր ատրճանակը ուղղում է նրա վրա, բայց չի հասցնում կրակել, քանի որ Երիտասարդ Արջը նրան սպանում է։ Նա վերցնում է վիրավոր և գիտակցությունը կորցրած Ջեքին, տանում է առաջնորդ` Հին Վրանի Կաշիի մոտ։
Երբ Ջեքը ուշքի է գալիս, իմանում է, որ առաջնորդը որոշել է մեռնել։ Նա ծեր առաջնորդին ուղեկցում է բլրի մոտ, որտեղ նա կարդում է իր նախամահվան խոսքը և պառկում է` պատրաստ լինելով մահվան։ Սակայն մահը չի գալիս ծեր առաջնորդի մոտ։ Դրա փոխարեն անձրև է սկսվում։ Առաջնորդը շունչ է քաշում և ասում. «Երբեմն կախարդանքը գործում է, երբեմն ոչ», և նրանք վերադառնում են վրան, որպեսզի ճաշեն։
Ծեր Ջեկ Քրեբը հանկարծակի ընդհատում է իր պատմությունը և վռնդում է պատմաբանին։ Ֆիլմը ավարտվում է այն տեսարանով, թե ինչպես է Ջեքը տխուր նայում անապատին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դասթին Հոֆման — Ջեկ Քրեբ
- Ֆեյ Դանաուեյ — միսիս Պենդրեյկ
- Մարտին Բոլսամ — պարոն Մերիվիթեր
- Դեն Ջորջ — առաջնորդ Հին Վրանի Կաշի
- Ռիչարդ Մալիգան — գեներալ Ջորջ Արմսթրոնգ Քասթեր
- Ջեֆ Կորի — Վայրի Բիլ Հիքոք
- Էմե Էկլզ — Արևաշող
- Քելին Ջին Փիթերս — Օլգա Քրեբ
- Քերոլ Անդրոսկի — Կարոլինա Քրեբ
- Ուիլյամ Հիկկի — պատմաբան
Գեղարվեստական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Փոքր Մեծ Մարդը» համարվում է վեստերնի պատմության մեջ հեղափոխական ժապավեններից մեկը, ներկայացնելով հնդկացիների և սպիտակամորթերի հարաբերությունները ժանրի կանոններից տարբերվող ձևով։
Իր հերթին, ամերիկյան հեծելազորի և գեներալ Քասթերի ծաղրանկարային կերպարի, որպես մեծամիտ և փառքով համակված սպա, քննարկումների ընթացքում կտրուկ շեղվել են ավանդույթից և կարծես թե ազդված են եղել Վիետնամի պատերազմի հիասթափությամբ[7][8]։
Կատակերգական տեսարանների շարքում ծաղրվում են կրոնական և բարոյական արժեքները արևմտյան հասարակությունում[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.filmstarts.de/kritiken/41668-Little-Big-Man.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://stopklatka.pl/film/maly-wielki-czlowiek
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.imdb.com/title/tt0065988/
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.adorocinema.com/filmes/filme-1352/
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 5,23 5,24 5,25 5,26 5,27 5,28 5,29 5,30 5,31 5,32 5,33 5,34 5,35 5,36 5,37 5,38 http://www.imdb.com/title/tt0065988/fullcredits
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 7,0 7,1 M. Vezzola. Little Big Man // Movies in American History / ed. P. C. DiMare. — ABC-Clio, 2011. — P. 307—309.
- ↑ L. Bozzola. Review Արխիվացված 2012-04-22 Wayback Machine // allrovi.com
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Маленький большой человек»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
|
- Մոնտանայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1970 ֆիլմեր
- 1970-ականների անգլերեն ֆիլմեր
- ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային գրանցամատյանի ֆիլմեր
- Ամերիկյան ԼԳԲՏ ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Ամերիկյան վեստերն ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- 1970-ականների ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Հարավային Դակոտայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Մոնտանայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Օկլահոմայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1865 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1868 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1866 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1876 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1970 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1859 թվականին