Jump to content

Փլեյբոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փլեյբոյ
անգլ.՝ Playboy[1]
Изображение логотипа
Տեսակհանդես, men's magazine? և nude magazine?
ԼեզուԱնգլերեն, այլ լեզուներ
Հիմնադրվել էհոկտեմբերի 1, 1953
Անվանված էplayboy?
ՀրատարակիչԲրենդան Ռիփ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԳրասենյակՉիկագո
ՀաճախականությունԱմսական
ISSN0032-1478
Կայքplayboy.com(անգլ.)
 Playboy magazine Վիքիպահեստում

«Փլեյբոյ» (անգլ.՝ Playboy), տղամարդկանց համար նախատեսված ամերիկյան ժամանցային ամսագիր։

Ստեղծվել է Չիկագո քաղաքում՝ 1953 թվականին[2]՝ հրատարակիչ Հյու Հեֆների և վերջինիս գործընկերների կողմից։ Ամսագրի ստեղծման համար Հեֆները մորից պարտքով վերցրել էր 1000 ամերիկյան դոլար[3]։ Տարիների ընթացքում հասնելով մեծ հաջողությունների և ձեռք բերելով մեծաթիվ ընթերցողների, ամսագիրն այժմ համարվում է ամենահայտնի տղամարդկանց հանդեսն աշխարհում, ինչպեսն նաև ամենահայտնի ապրանքանիշներից մեկը[4]։ Հանդիսանում է «Playboy Enterprises, Inc.» կազմակերպության ապրանքանիշը։

Ամսագրի առաջին համարը լույս է տեսել 1953 թվականի դեկտեմբերին և վաճառվել 54 175 օրինակով։ Մեկ օրինակի գինը կազմել է ընդամենը 50 ցենտ։ Շապիկին պատկերված է եղել Մերիլին Մոնրոն։

Չնայած ամսագիրն հայտնի է այն հանգամանքով, որ համարներում տեղադրվում են մերկ և կիսամերկ կանանց լուսանկարներ, դրանում տեղ են գտնում նաև հայտնի մարդկանց հետ հարցազրույցներ, բանաստեղծություններ, հատվածներ վեպերից և այլն[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 0032-1478
  2. [1] Արխիվացված 2015-09-24 Wayback Machine| «Playboy Enterprises», ՀՏՀ
  3. Սեյբ, Քրիստին (2008 թ․ դեկտեմբերի 9). «Հեֆների դուստր Քրիստին հեռանում է «Playboy Enterprises»-ից». The Times. Լոնդոն. Արխիվացված է օրիգինալից 2011-08-09-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 22-ին.
  4. Վրեյ, Ռիչարդ (2009 թ․ նոյեմբերի 13). ««Iconix»-ը առաջարկ է ներկայացնում «Playboy»-ին». «The Guardian». Լոնդոն. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
  5. Դիլբարյան, Վահագն (2012 թ․ հունիսի 20). «Playboy – Ինչպե՞ ս ստեղծվեց կիսամերկ ու մերկ կանանց ժուրնալի գաղափարը մաս 1». «Բիզնես գաղտնիքներ». Երևան.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]