Փեգի Էշքրոֆթ
Փեգի Էշքրոֆթ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | դեկտեմբերի 22, 1907[1][2][2][…] |
Ծննդավայր՝ | Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանի թիվ՝ | հունիսի 14, 1991[2][2][3][…] (83 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն՝ | Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն՝ | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0001919 |
Փեգի Էշքրոֆթ (անգլ.՝ Peggy Ashcroft, դեկտեմբերի 22, 1907[1][2][2][…], Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 14, 1991[2][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի, 1985 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդիտ Մարգարետ Էմիլի Էշքրոֆթը ծնվել է 1907 թվականի դեկտեմբերի 22-ին Անգլիայի հարավում գտնվող Կրոյդեն քաղաքում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ Լոնդոնի խոսքի և դրամայի կենտրոնական դպրոցում՝ Ջոն Ֆոգերտիի մոտ։ Դպրոցն ավարտելուց հետո Էշքրոֆըը իր հասակակից Լորեն Օլիվիեի հետ բաժանել են լավագույն ուսանողի և ուսանողուհու մրցանակները։ 1926 թվականին դերասանուհին Բիրմինգհեմի ռեպերտուարային թատրոնում կատարել է իր առաջնելույթը։ Իր առաջին հաջողությանը Էշքրոֆըը հասել է Պաուլ Կորնֆիլդի «Հրեա Զյուս» (1929) և Շեքսպիրի «Օթելլո» (1931) պիեսների հիման վրա ներկայացումների դերերում։ Էշքրոֆըը իրական ժողովրդականություն է վայելել 1934 թվականին, երբ, Ռոմեո և Ջուլիետ բեմադրությունում մարմնավորել է Ջուլիետին (Լորենս Օլիվիեի և Ջոն Գիլգուդի հետ միասին, ովքեր կատարել են Ռոմեոյի և Մերկուցիոյի դերերը հերթափոխով)։ 1928-1933, 1940, 1950-1951 թվականներին ելույթ է ունեցել «Օլդ Վիկ» թատրոնում։ 1960 թվականին Ստրատֆորդե-նա-Էյվոնեում Փիթեր Հոլլը հիմնադրել է Շեքսպիրյան թագավորական թատրոնը, որի գլխավոր դերասանուհին եղել է Էշքրոֆթը։
1951 թվականին Էշքրոֆթին շնորհվել է Բրիտանական կայսրության Կամանդորի կոչում, իսկ 1956 թվականին ներկայացվել է Տիկին Կամանդորի կարգի։
Էշքրոֆթի հեռուստատեսային և կինոյի դերեը հազվադեպ էին, բայց հիշարժան։ Նրա մասնակցությամբ առաջին ֆիլմերից մեկը եղել է 1939 թվականին «39 աստիճաններ» ֆիլմը։ 1984 թվականին նրա դերն առավել հայտնի է դարձել «Ուղևորություն դեպի Հնդկաստան» ֆիլմում։ Տիկին Մուրի կատարման համար դերասանուհին արժանացել է «Օսկար» մրցանակի երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար՝ դառնալով այդ մրցանակին արժանացած ամենատարեց դերասանուհին՝ Էշքրոֆթը այդ ժամանակ 77 տարեկան էր։ Էշքրոֆթն անձամբ չի ներկայացել մրցանակաբաշխությանը և «Օսկարը» նրա անունից ընդունել է Անջելա Լենսբերի։ Այդ նույն դերի շնորհիվ նա արժանացել է «Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակներին։
Հեռուստատեսությունում հայտնի է դարձել նրա «Թագի հարստությունները» բրիտանական մինի-սերիալի դերը, ինչի շնորհիվ դերասանուհին արժանացել է «BAFTA» մրցանակի, որպես «Լավագույն հեռուստատեսային դերասանուհի»։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էշքրոֆթն ամսունացել է երեք անգամ։ Նրա առաջին ամուսնիը եղել է Ռուպերտ Հարտ Դեվիսը (1929—1933), երկրորդը՝ ռեժիսոր Ֆյոդոր Կամիսարժեվսկին (1934), իսկ երրորդը՝ Ջերեմի Խատչինսոնը (1940—1965), որից ունեցել է երկու երեխա։
Փեգի Էշքրոֆթը մահացել է Լոնդոնում 1991 թվականի հունիսի 14-ին 83 տարեկան հասակում՝ կաթվածի պատճառով։ Նրա անունը հավերժացվել է Վեստմինստերյան աբբայության հուշատախտակի վրա։
Ընտրված Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1988՝ «Մադամ Սուզացկա» (ռուս.՝ Мадам Сузацка), Օրիորդ Էմիլի
- 1986՝ «Սպանություն ըստ գրքի» (ռուս.՝ Убийство по книге) Ագաթա Քրիստի (ТВ)
- 1984՝ «Ուղևորություն դեպի Հնդկաստան» (ռուս.՝ Поездка в Индию) Տիկին Մուր
- 1977՝ «Ջոզեֆ Էնդրյուս» (ռուս.՝ ) Օրիորդ Տատլ
- 1973՝ «Անցորդ» (ռուս.՝ Пешеход) Օրիորդ Գրեյ
- 1971՝ «Կիրակի, անիծյալ կիրակի» (ռուս.՝ Воскресенье, проклятое воскресенье) Տիկին Գրեվիլ
- 1969՝ «Երեքը չի վերածվում երկուսի» (ռուս.՝ Три не превращается в два) Բելլա
- 1968՝ «Գաղտնի արարողություն» (ռուս.՝ Тайная церемония) Հաննա
- 1959՝ «Միանձնուհու պատմությունը» (ռուս.՝ История монахини) Մաթիլդայի մայրը
- 1935՝ «39 աստիճաններ» (ռուս.՝ Тридцать девять ступеней) Մարգարետ Կրոֆտե
Թատերական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նաեմի, Պ․ Կորնֆիլդ «Հրեա Զյուսը» (1929)
- Դեզդեմոնա, «Օթելլո» (Սավոյ թատրոն, 1930․ Պոլ Ռոբսոնը Օթելլոյի դերում)
- Իմոգենա, «Ցիմբելին» (Օլդ Վիկ, 1932․ Ստրատֆորդ ըփոն Էյվոն, 1957)
- Ջուլիետ «Ռոմեո և Ջուլիետ» (Օլդ Վիկ, 1932. Նյու-թատրոն, 1934․ Ջոն Գիլգուդի և Բրոնսոն Օլբերիի (վերսկսում)․ Ռոմեոյի և Մերկուցիոյի դերերում՝ Լոուրենս Օլիվիեն և Ջոն Գիլգուդը (դերերը փոխվել են ներկայացման ընթացքում), Կորմիլիցա՝ Էվանդ Էդիտը)
- Պորցիա, «Վենետիկի վաճառականը» (Նորին Մեծության Թատրոն, 1935․ Ստրատֆորդ ըփոն Էյվոն, 1953)
- «Երեք քույր» Անտոն Չեխով (1937)
- Բիոլա, «Տասներկուերորդ գիշեր» («Ֆենիկս» թատրոն, 1938; Օլդ Վիկ, 1950)
- Օֆելյա, «Համլետ» («Հեյմարկետ», 1944․ Համլետի դերում՝ Ջոն Գիլգուդը)
- «Ժառանգուհի» (1949)
- Բեատրիչե, «Շատ աղմուկ ոչնչից» (1950․ այս և հաջորդող բոլոր դերերը Ստրատֆորդ ըփոն Էյվոնում)
- Կորդելիա, «Լիր արքա» (1950)
- Կլեոպատրա, «Անտոնիոս և Կլեոպատրա» (1953․ Անտոնիոսի դերում՝ Մ․ Ռեդգրեյվը)
- Ռոզալինդա, «Ինչպես կցանկանաք» (1957)
- Կատարինա, «Անսանձ կնոջ սանձահարումը» (1960)
- Պաուլինա, «Ձմեռային հեքիաթ» (1960)
- Մարգարիտա Անժույսկայա, «Վարդերի պատերազմ» (շեսքսպիրյան ողբերգությունների շարք, 1963․ ռեժիսոր Փիթեր Հոլլ)
- Եկատերինա թագուհի (1969)
- Ռուսսիլոնսկայա կոմսուհի, «Լավ է այն, ինչ լավ է ավարտվում» (1981)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ոսկե գլոբուս 1985՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» («Ուղևորություն դեպի Հնդկաստան»)
- Օսկար 1985՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» («Ուղևորություն դեպի Հնդկաստան»)
- BAFTA 1986՝ «Լավագույն դերասանուհի» («Ուղևորություն դեպի Հնդկաստան»)
- BAFTA 1985՝ «Լավագույն հեռուստատեսային դերասանուհի» («Թագի հարստությունները»)
- BAFTA 1981՝ «Լավագույն հեռուստատեսային դերասանուհի» («Կրեմ իմ սուճի մեջ»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Lundy D. R. The Peerage
- ↑ Det norske kongehus | Tildelinger av ordener og medaljer
- ↑ https://officiallondontheatre.com/olivier-awards/winners/olivier-winners-1976/
- ↑ Academy Awards Database
- ↑ https://officiallondontheatre.com/olivier-awards/winners/olivier-winners-1991/
- ↑ http://awards.bafta.org/award/1986/film/actress-in-a-leading-role
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեկտեմբերի 22 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Հունիսի 14 մահեր
- 1991 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Բրիտանացի դերասանուհիներ
- Բրիտանացի կինոդերասանուհիներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Լոուրենս Օլիվիեի մրցանակի դափնեկիրներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Կաթվածից մահացածներ