Jump to content

Ցիմոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ցիմոլ, մեթիլիզոպրոպիլբենզոլ, արոմատիկ ածխաջրածին։ Հայտնի են օրթո․․․, մետա․․․, պարա․․․ իզոմերները։ Կարևոր է պարացիմոլը, որը անգույն, բնորոշ հոտով հեղուկ է, հալման ջերմաստիճանը՝ –67,9°С, եռմանը՝ 177,25°С։ Ջրում չի լուծվում, լուծվում է օրգանական լուծիչներում։ Ցիմոլի գոլորշիներն օդում (0,7%) պայթուցիկ են։ Պարունակվում է փշատերև ծառերի խեժում, բևեկնայուղում, բազմաթիվ եթերային յուղերում։ Ստանում են միաօղակ տերպենների դեհիդրմամբ։ Օգտագործվում է որպես լուծիչ և հոտավետ նյութերի արտադրության հումք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։