Տրանսպորտային ճարտարագիտություն
Տրանսպորտային ճարտարագիտություն, տեխնոլոգիաների և գիտական սկզբունքների կիրառումն է ցանկացած փոխադրամիջոցի պլանավորման, նախագծման, շահագործման և կառավարման համար, ապահովելով անվտանգություն, արդյունավետություն, արագություն և հարմարավետություն, մարդկանց և բեռի տեղափոխման համար [1][2]։
Տեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրանսպորտային ճարտարագիտության ասպեկտները կապված են քաղաքային պլանավորման էլեմենտների հետ, և իրենց մեջ ներառում են, տեխնիկական և կանխատեսվող լուծումներ և քաղաքական ֆակտորներ։ Ուղևորների փոխադրման տեխնիկական կանխատեսումն հիմնականում իր մեջ ներառում է քաղաքային տրանսպորտի մոդելի պլանավորում, որն իր մեջ ներառում է երթուղու ձևավորման գնահատում, ուղևորությունների բաշխում, տրանսպորտային տեսակի ընտրում և երթուղու նշանակում։
Ավելի դժվար կանախատեսումը կարող է իր մեջ ներառել ուրիշ ասպեկտներ, ճանապարհորդների որոշումների կայացում, օրինակ մեքենայի շահագործում, ուղևորությունների շղթայի կազմում, ապրելու և աշխատելու վայրի ընտրություն։ Ուղևորափոխադրումները գտնվում են տրանսպորտային ճարտարագիտության ուշադրության կենտրոնում, որովհետև իրենք հաճախ իրենցից ներկայացնում են պիկ պահանջարկ ցանկցած տրանսպորտային համակարգում [3]։
Գործունեության ոլորտի նկարագրությունների տարբեր հանձնաժողովները ցույց են տալիս, որ պրոեկտների նախագծումը համարվում է տրանսպորտային ճարտարագիտության հիմնաական մաս, նաև շատ կարևոր են գործողությունների պլանավորումը, ցանցի վերլուծությունը, ֆինանսավորումը և քաղաքականության վերլուծությունը։ Ինժեներա-գեոդեզիական փորձագետների ազգային խորհուրդը առցանց հրապարակում է անվտանգության արձանագրությունները։
Տրանսպորտային ճարտարագիտությունը իր մեջ ներառում է, պլանավորում, նախագծում, տեխնիկական սպասարկում և տրանսպորտային միջոցների շահագործում։ Տրանսպորտային ճարտարագիտությունը աջակցում է օդային, վերգետնյա և ստորգետնյա ցամաքային, երկաթուղային, ջրային և նույնիսկ տիեզերական փոխադրամիջոցներին։
Այս ցանկը կամ տվյալների հավաքածուն իր մեջ ներառում է բնակչության մասին տեղեկատվություն, տնտեսական գործունեության, տրանսպորտային միջոցների օրենքների և կանոնակրգերի տեղեկատվությունը, տարածաշրջանային ֆինանսական ռեսուրսները, համայնքի արժեքներն ու ակնկալիքները: Այս տվյալները օգնում են ճարտարագետին ստեղծել բիզնես-մոդելներ կոնկետ կանխատեսումներ ստեղծելու համար։
Շահագործումն ու կառավարումն իր մեջ ներառում են ճանապարհային երթևեկության կազմակերպումը, որպիսի տրանսպորտային միջոցները սահուն շարժվեն ճանապարհով։ Իսկ ավելի հին տեխնոլոգիաները իր մեջ ներառում են նշաններ, ազդանշաններ, գծանշումներ և ճանապարհորդության վճարներ: Մարդկային ֆակտորը համարվում է տրանսպորտային ճարտարագիտության ասպեկտներից մեկը հատկապես, երբ խոսքը վերաբերում է վարորդի և մեքենայի փոխազդեցությանը [4]։
Մասնագիտացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավտոմոբիլային ճանապարհների շինարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս մասնագիտության ճարտարագետը.
- զբաղվում է մայրուղիների, ավտոճանապարհների և այլ տրանսպորտային միջոցների, նաև հարակից հեծանվային և հետիոտնային գոտիների պլանավորմամբ, նախագծմամբ, կառուցմամբ և շահագործմամբ
- գնահատում է բնակչության տրանսպորտային կարիքները, ապա ապահովում նախագծերի ֆինանսավորումը
- վերլուծում է երթևեկության մեծ ծավալների և բարձր տրաֆիկների անվտանգությունն և թողունակությունը
- օգտագործում է տրանսպորտային համակարգը բարելավելու համար ինժեներական սկզբունքներ:
Երկաթուղային ճարտարագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկաթուղային ճարտարագետները զբաղվում են երկաթուղիների և հասարակական տրանսպորտի համակարգերի նախագծմամբ, կառուցմամբ և շահագործմամբ
Այն ներառում է
- Երկաթուղիների հորիզոնական և ուղղահայաց դասավորության որոշում
- կայանի գտնվելու վայրի որոշում
- Կայանների ֆունկցիոնալ հատվածների նախագծում
- Շինարարության արժեքի գնահատում:
Երկաթուղային ինժեներներն աշխատում են ավելի մաքուր և անվտանգ տրանսպորտային ցանց ստեղծելու նպատակով։ Միացյալ Նահանգներում երկաթուղային ճարտարագետները համագործակցում են Վաշինգտոնում ընտրված պաշտոնյաների հետ երկաթուղային տրանսպորտի հարցերով [5]։
Երկաթուղային ճարտարագետները կարող են նաև տեղափոխվել գնացքների կառավարման մասնագիտացված տարածք, որը կենտրոնացած է գնացքների երթևեկության կառավարման վրա:
Նավահանգիստների ճարտարագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նավահանգիստների ճարտարագետները զբաղվում են ջրանցքների և ծովային այլ կառույցների նախագծմամբ, կառուցմամբ և շահագործմամբ:
Օդանավակայանների ճարտարագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդանավակայանի ճարտարագետները նախագծում և կառուցում են օդանավակայաններ: Օդանավակայանի ճարտարագետները օբյեկտները նախագծելիս պետք է հաշվի առնեն օդանավերի ազդեցությունը և դրանց պահանջները: Այս ճարտարագետները պետք է օգտագործեն գերակշռող քամու ուղղության վերլուծությունը որոշելու թռիչքուղու կողմնորոշումը և սահմանների չափը։ Քաղաքացիական ճարտարագիտության բաժինը, որը բաղկացած է քաղաքացիական ճարտարագետներից և շինմոնտաժային կոնստրուկտորներից, զբաղվում է ավիացիոն անգարների թռիչքուղիների և այլ ծածկույթների նախագծմամբ։ Ճարտարագետները նույնիսկ պատասխանատու են օդանավակայանների գլխավոր հատակագծի համար, որոնց հետ թույլատրվում է աշխատել:
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022-08-16-ին. Վերցված է 2024-08-15-ին.
- ↑ «What is Transportation Engineering?». CivilEngineeringBible.com (անգլերեն). Վերցված է 2023-11-16-ին.
- ↑ «Transportation Engineering». Civil Engineering (անգլերեն). Վերցված է 2023-11-16-ին.
- ↑ https://www.indeed.com/career-advice/finding-a-job/what-is-transportation-engineering
- ↑ «Association of American Railroads». AAR. Վերցված է 2011-06-30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրանսպորտային ճարտարագիտություն» հոդվածին։ |