Տունը, որտեղ ես ապրում եմ
Տունը, որտեղ ես ապրում եմ ռուս.՝ Дом, в котором я живу | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1957 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Լև Կուլիջանով և Յակով Սեգել |
Սցենարի հեղինակ | Իոսիֆ Օլշանսկի և Նինա Ռուդնևա |
Դերակատարներ | Vladimir Zemlyanikin?, Եվգենի Մատվեև, Ռիմա Շորոխովա, Վալենտինա Տելեգինա, Pavel Shalnov?, Միխայիլ Ուլյանով, Նինել Միշկովա, Klavdiya Yelanskaya?, Ժաննա Բոլոտովա և Լև Կուլիջանով |
Օպերատոր | Վյաչեսլավ Շումսկի |
Երաժշտություն | Յուրի Բիրյուկով |
Պատմվածքի վայր | Մոսկվա |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
Տևողություն | 100 րոպե |
«Տունը, որտեղ ես ապրում եմ» (ռուս.՝ «Дом, в котором я живу»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գեղարվեստական ֆիլմերի կինոստուդիայում 1957 թվականին ռեժիսորներ Լև Կուլիջանովի և Յակով Սեգելի կողմից։
Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1957 թվականի դեկտեմբերի 23-ին։
Եղել է խորհրդային կինովարձույթի առաջատար (1957, 9-րդ տեղ) 28,9 մլն հանդիսատեսով։
Ֆիլմում Ժաննա Բոլոտովան կատարել է իր առաջին դերը կինոյում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1935 թվականին Մոսկվայի ծայրամասում գտնվող նոր տուն՝ ընդհանուր կոմունալ բնակարան, տեղափոխվում են երկու ընտանիքներ՝ Դավիդովներն իրենց երեք երեխաների հետ և նորապսակներ Լիդա և Դմիտրի Կաշիրինները։ Դավիդովները ֆիլմի գլխավոր հերոսներն են, որոնց շուրջ ծավալվում է հիմնական գործողությունը։ Երեխաները մեծանում են, և նրանք ու իրենց շրջապատող մեծահասակները փնտրում են իրենց տեղը կյանքում, փնտրում պատասխաններ հարցերին, թե ով և ինչպիսին լինել, վիճաբանում, հաշտվում, կառուցում են հարաբերություններ, քանդում դրանք։
Լիդա Կաշիրինան չի սիրում իր ամուսնուն՝ երկրաբան Դմիտրիին, որը մշտապես մեկնում է արշավախմբի։ Ամուսնու հերթական բացակայություններից մեկի ժամանակ նրա և անսպասելի ծնողների մոտ վերադարձած զինվորական Կոնստանտին Դավիդովի միջև հարաբերություններ են սկսվում։ Լիդան իրեն դավաճան է զգում, Կլավդիա Կոնդրատիևնա Դավիդովան բացահայտորեն ցույց է տալիս իր արհամարհանքը։ Դմիտրին ոչինչ չի կասկածում և չի կարող հասկանալ, թե ինչու է իր կինը պատրաստ փախչել տնից։
Սերգեյ Դավիդովը մանկուց սիրում է Գալյա Վոլինսկայային։ Գալյան մեծանում է և երազում է դերասանուհի դառնալ։ Սերգեյը խանդում է ընկերուհուն իր երազանքի համար։ Քչերն են պատրաստ հասկանալ նրա ցանկությունը։ Բայց Գալյան համառ է և նույնիսկ գնում է անցյալում հայտնի դերասանուհու մոտ, որպեսզի ընդունվի թատերական ուսումնարան։
Սերգեյը Դմիտրի Կաշիրինի ազդեցությամբ տարվում է երկրաբանությամբ։
Անսպասելիորեն հերոսների խաղաղ կյանքը խախտում է պատերազմը՝ կտրուկ փոխելով նրանց տեսակետները կյանքի հանդեպ, միմյանց նկատմամբ վերաբերմունքը, կյանքում ունեցած արժեքները։ Նրանցից մեկի համար պատերազմը ճակատագրական գիծ է դառնում։
Պատերազմից չի վերադառնում Դմիտրի Կաշիրինը։ Կոնստանտին Դավիդովը այժմ հաշմանդամ է։ Սերգեյ Դավիդովը վերադառնում է որպես հերոս՝ չիմանալով, որ երազկոտ Գալյան սպանվել է։
Բայց հաղթանակից հետո ֆիլմի հերոսները փորձում են նոր կյանք սկսել... Սերգեյն ընդունվում է երկրաբանական ինստիտուտ։ Կոնստանտինը հույս ունի, որ Լիդան կների իրեն և կպատասխանի իր անփոփոխ մնացած զգացմունքներին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վլադիմիր Զեմլյանիկին – Սերյոժա
- Եվգենի Մատվեև – Կոնստանտին
- Ռիմա Շորոխովա – Կատյա
- Նիկոլայ Ելիզարով – Պավել Դավիդով, Սերգեյի, Կոնստանտինի և Կատյայի հայրը
- Վալենտինա Տելեգինա – Կլավդիա Կոնդրատիևնա, Սերգեյի, Կոնստանտինի և Կատյայի մայրը
- Պավել Շալնով – Նիկոլայ, Կատյայի ամուսինը
- Միխայիլ Ուլյանով – Դմիտրի Ֆեոդորովիչ Կաշիրին, երկրաբան
- Նինել Միսկովա – Լիդիա Իվանովնա, Դմիտրիի կինը (լուսագրերում նշված է որպես Ե. Միսկովա)
- Կլավդիա Ելանսկայա – Քսենյա Նիկոլաևնա, դերասանուհի
- Ժաննա Բոլոտովա – Գալյա Վոլինսկայա
- Կլեոպատրա Ալպերովա – Ելենա Պետրովնա, Գալյայի մայրը
- Լև Կուլիջանով – Վադիմ Նիկոլաևիչ, Գալյայի հայրը (միակ դերը կինոյում)
- Յուրա Մյասնիկով – Սերյոժան մանկության տարիներին
- Զոյա Դանիլինա – Գալյան մանկության տարիներին
- Պրասկովյա Պոստնիկովա – Վոլինսկիների հարևանը
- Լյուդմիլա Սմիռնովա – փոստարար
- Եկատերինա Մազուրովա – Սերաֆիմա, Քսենյա Նիկոլաևնայի տան աշխատող
- Օլյա և Տանյա Մալիշևաներ – Մայկա, Կատյայի և Կոլյայի դուստրը
- Վալենտին Բուրով – հյուր
- Լարիսա Ժուկովսկայա – հյուր
- Վիկտոր Ստեպանով – երիտասարդ
- Պրասկովյա Պոստնիկովա – հարևանուհի
Կոմպոզիտոր Յուրի Բիրյուկովի և Ալեքսեյ Ֆատյանովի «Тишина за Рогожской заставою» երգը կատարում է Նիկոլայ Ռիբնիկովը։
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ՝ Իոսիֆ Օլշանսկի և Նինա Ռուդնևա (լուսագրերում նշված չէ)
- Բեմադրող ռեժիսորներ՝ Լև Կուլիջանով, Յակով Սեգել
- Օպերատոր՝ Վյաչեսլավ Շումսկի
- Ռեժիսոր՝ Կլեոպատրա Ալպերովա
- Նկարիչ՝ Վլադիմիր Բոգոմոլով
- Երկրորդ օպերատոր՝ Վլադիմիր Չիբիսով
- Կոմպոզիտոր՝ Յուրի Բիրյուկով
- Հնչյունային օպերատոր՝ Դմիտրի Բելևիչ
- Կոստյումների նկարիչ՝ Եկատերինա Ալեքսանդրովա
- Մոնտաժող՝ Լիդիա Ռոդիոնովա
- Նկարիչ-դիմահարդար՝ Սոֆյա Ֆիլենովա
- Երգի տեքստի հեղինակ՝ Ալեքսեյ Ֆատյանով
- Ֆիլմի խմբագիր՝ Վերա Բիրյուկովա
- Համակցված նկարահանումներ․
- Օպերատոր՝ Կ. Ալեքսեև
- Նկարիչ՝ Ս. Իվանով
- Ֆիլմադարանի արտադրության գլխավոր վարչության պետական սիմֆոնիկ նվագախումբ, դիրիժոր՝ Գրիգորի Համբուրգ
- Ֆիլմի տնօրեն՝ Ն. Պետրով
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1956 – Իոսիֆ Օլշանսկու առաջին մրցանակը լավագույն կինոսցենարի համար Համամիութենական մրցույթում։
- 1957 – «Խորհրդային մշակույթ» թերթի ընթերցողների հարցման հիման վրա լավագույն ֆիլմերից մեկը (տարվա վարկանիշում 5-րդը)։
- 1958 – «Լավագույն ներկայացման համար» մրցանակ և ՄԱԿ-ի գլխավոր կոմիսարիատի մրցանակ ռեժիսորներ Լև Կուլիջանովին և Յակով Սեգելին Բրյուսելում կայացած համաշխարհային ցուցահանդեսում։
- 1958 – Մոսկվայում առաջին Համամիութենական կինոփառատոնի հատուկ մրցանակ ռեժիսորներ Լև Կուլիջանովին և Յակով Սեգելին[1][2]։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1941 թվականի հունիսի 22-ին տեղի ունեցող տեսարաններից մեկում պատի վրա ցուցադրված է «Մայր հայրենիքը կանչում է» պլակատը, սակայն այն ստեղծվել է պատերազմի սկսվելուց հետո։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Дом, в котором я живу»». База данных сайта «Энциклопедия отечественного кино». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Валентина Дворянинова, dvoryaninowa.narod.ru.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Տունը, որտեղ ես ապրում եմ» ֆիլմը «Энциклопедия отечественного кино» կայքում
- ««Дом, в котором я живу»». Сайт RUSKINO.RU. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 4-ին.
- ««Дом, в котором я живу»». Телеканал «Культура». 2008 թ․ մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 3-ին.
- ««Дом, в котором я живу»». Государственный интернет-канал «Россия». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին.
- Железнодорожный мост, недалеко от которого находился дом
- Песня «Тишина за Рогожской заставой»
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1950-ականների ռուսերեն ֆիլմեր
- 1957 ֆիլմեր
- Խորհրդային դրամա ֆիլմեր
- Խորհրդային սև-սպիտակ ֆիլմեր
- Խորհրդային ֆիլմեր
- Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայի ֆիլմեր
- Ֆիլմեր Հայրենական մեծ պատերազմի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Մոսկվայում
- Խորհրդային մելոդրամա ֆիլմեր
- 1950-ականների խորհրդային ֆիլմեր