Տեղ (գյուղ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Տեղ | |||
Տեղ գյուղի համայնապատկերը, 2019թ․ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Տեղ (համայնք) | Տեղ համայնք[1] | ||
Հիմնադրված է | 10-րդ դար թ. | ||
Մակերես | 38,79 կմ² | ||
ԲԾՄ | 1350 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▲2443 մարդ (2011)[2] | ||
Խտություն | 65 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | տղցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Տեղ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծին[3][4]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղ գյուղը գտնվում է Գորիս քաղաքից մոտ 12 կմ դեպի հյուսիս-արևելք՝ Գորիս-Ստեփանակերտ նախկին մայրուղու վրա, ծովի մակարդակից մոտ 1350-1400 մ բարձրության վրա։ Մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է մոտ 101 կմ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ պատմական վկայության, Տեղ գյուղը հիմնել է Սյունիքի թագուհի Շահանդուխտ II-ը՝ 10-րդ դարում[5]։ Մինչ այդ, Տեղի տարածքում եղել է քարանձավային բնակատեղի, որի մոտակայքում 4-ից 5-րդ դարերում կառուցվել է Սուրբ Գևորգ եկեղեցին։ Ուշ միջնադարում Տեղը եղել է մելիքանիստ գյուղ։
Ռուսական կայսրության ժամանակաշրջանում Տեղ գյուղն ընդգրկվել է Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[6]։ Խորհրդային Միության տարիներին այն մասն է կազմել Խորհրդային Հայաստանի Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից՝ Գորիսի շրջանի։ Հայաստանի անկախության հռչակումից հետո՝ վարչատարածքային նոր բաժանմամբ 1995 թվականից մտնում է Սյունիքի մարզի մեջ։ 2016 թվականից խոշորացված Տեղ համայնքի կենտրոնն է։
Հայ-ադրբեջանական հակամարտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1988-1994 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2020-ներկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղ գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ 2002 թվականին Հայաստանի կառավարության հաշվառվել են դրանցից 72-ը՝ ընդհանուր 18 միավոր։ Այդ հուշարձաններից են մ.թ.ա. 2-1 հազարամյակով թվագրվող Քարակալ ամրոցն ու դամբարանադաշտը, 4-ից 5-րդ դարերով թվագրվող Սուրբ Գևորգ եկեղեցին, 5-ից 6-րդ դարերով թվագրվող Սռեղցի եկեղեցին, 14-ից 15-րդ դարերով թվագրվող Կոտրաց եղցի անունով եկեղեցին, 10-ից 20-րդ դարերով թվագրվող գերեզմանոցներ, 10-ից 17-րդ դարերով թվագրվող խաչքարեր, 17-ից 19-րդ դարերով թվագրվող մելիքական ապարանքներ, 14-ից 18-րդ դարերով թվագրվող բնակելի տներ, տարբեր դարերով թվագրվող կամուրջներ, ջրաղացներ, աղբյուրներ, ձիթհաններ և այլն[5][7]։
-
Սուրբ Գևորգ եկեղեցի, 2014թ․
-
Մելիք Բարխուդարյանների ապարանք, 2014թ․
-
Սռեղցի եկեղեցի, 2019թ․
-
Հին գերեզմանոց, 2019թ․
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն պատմական աղբյուրների՝ Տեղ գյուղում բնակվել են բացառապես հայեր[8]։
Ստորև ներկայացված են Տեղ գյուղի բնակչության վիճակագրական տվյալներն ըստ տարիների[9]․
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, պտղաբուծությամբ, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Խորհրդային շրջանում լայն տարածում են ունեցել նաև ծխախոտագործությունը և ճակնդեղի մշակումը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Տեղ համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 09․12․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «Տեղ գյուղի տարածքում ադրբեջանցիներն առաջ են եկել․ ՔՊ-ական պատգամավոր» հոդված hraparaktv.am կայքում։
- ↑ Հայաստանի կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
- ↑ 5,0 5,1 5,2 «Տեղ գյուղի էջը Սյունիքի մարզպետարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 95
- ↑ Հայաստանի կառավարության որոշում N 2322-Ն, 29 դեկտեմբերի 2005 թ․։
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»։
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 197» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 28-ին.
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեղ (գյուղ)» հոդվածին։ |
|
|