Տատյանա Ժդանոկ
Տատյանա Ժդանոկ ռուս.՝ Татьяна Аркадьевна Жданок | |
---|---|
Ծնվել է | մայիսի 8, 1950 (74 տարեկան) Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Լատվիա, ԽՍՀՄ և առանց քաղաքացիության |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ |
Հաստատություն(ներ) | Լատվիայի համալսարան |
Պաշտոն(ներ) | Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, member of the Supreme Soviet of the Latvian SSR? և member of Riga City Council? |
Ալմա մատեր | Լատվիայի համալսարան (1972) |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (1980) |
Տիրապետում է լեզուներին | լատիշերեն[1], ռուսերեն[1], ֆրանսերեն[1] և անգլերեն[1] |
Պարգևներ | |
Կուսակցություն | Լատվիայի Սովետական Սոցիալիստական Հանրապետության Կոմունիստական կուսակցություն, ԽՄԿԿ, Latvian Russian Union? և Equal Rights? |
Կայք | tatjana-zdanoka.livejournal.com |
Tatjana Ždanoka Վիքիպահեստում |
Տատյանա Ժդանոկ (լատիշ․՝ Tatjana Ždanoka, մայիսի 8, 1950, Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատիշ մաթեմատիկոս և քաղաքական գործիչ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր։ Լատվիայի ռուսական խորհուրդ կուսակցության վարչախմբի համանախագահ։ 2004-2018 թվականներին և 2019 թվականից Եվրոպական խորհրդարանի պատգամավոր (Կանաչների կուսակցախումբ և Եվրոպական ազատ դաշնակցություն)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տատյանան ծնվել է 1950 թվականի մայիսի 8-ին Ռիգայում։ Հայրը Արկադի Խեսինն է՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից, ռադիոտեղորոշման մասնագետ, մայրը Թամարա Իվանովնան է՝ մաթեմատիկայոի ուսուցիչ։
1972 թվականին Տատյանան ավարտել է Լատվիայի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը, շարունակել է կրթությունը Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում և Մոնպելիեի համալսարանում։ 1980 թվականին ստացել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1972-1990 թվականներին դասավանդել է Լատվիայի պետական համալսարանում։
1975 թվականին ամուսնացել է Ալեքսանդր Ժդանոկի հետ, 1980-ական թվականների վերջին ամուսնալուծվել են։
Եղել է ԽՄԿԿ կազմում։ 1988 թվականին ընդգրկվել է Լատվիայի Ժողովրդական ճակատում։ Այն բանից հետո, երբ Լատվիայի Ժողովրդական ճակատում ուժգնացել են ազգայնական միտումները, և Ճակատը իր նպատակ սահմանել է Լատվիական Հանրապետության անկախության վերականգնումը, Տատյանա Ժդանոկը 1989 թվականին սկսել է գործել Լատվիայի Ժողովրդական ճակատին ընդդիմադիր Լատվիական ԽՍՀ աշխատավորների ինտերնացիոնալ ճակատում, որը պայքարում էր ԽՍՀՄ-ի կազմում Լատվիայի մնալու համար։ 1989 թվականին ընտրվել է Ռիգայի քաղխորհրդի պատգամավոր (մինչև 1994 թվականը)։ 1990 թվականին ընտրվել է Լատվիայի բարձրագույն խորհրդի պատգամավոր (մինչև 1993 թվականը)։
1992 թվականին ստացել է մաթեմատիկայի դոկտորի աստիճան[2], դարձել է Մարդու իրավունքների լատվիական կոմիտեի հիմնադիրներից մեկը։
1993 թվականին դարձել է «Իրավահավասարություն» շարժման առաջնորդներից մեկը և Լատվիայի խորհրդարանում այդ ֆրակցիայի խորհրդատուներից մեկը։
1995 դարձել է Մարդու իրավունքների լատվիական կոմիտեի համանախագահ (մինչև 2004 թվականը)։
1996 թվականին դատարանի միջոցով ճանաչվել է Լատվիայի քաղաքացի։ «Իրավահավասարություն» շարժման՝ կուսակցություն վերաձևակերպվելուց հետո դարձել է դրա նախագահը։
1997 թվականին ընտրվել է Ռիգայի խորհրդի պատգամավոր, 1999 թվականին դատարանի կողմից զրկվել է մանդատից 1991 թվականին Լատվիայի կոմկուսում գործունեության համար (Ժդանոկի գործի դատավարության հետ կապված հատուկ հայտարարություն է ընդունել ՌԳ պետդուման[3])։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վիճարկել է որոշումը, ինչպես նաև Լատվիայի խորհրդարանում ընտրվելու արգելքը։
2001 թվականին դարձել է «Իրավահավասարություն» կուսակցության առաջնորդը։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեում հաղթել է Իգնատանեն ընդդեմ Լատվիայի դատը։
2004 թվականի հունիսի 12-ին ընտրվել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր։
2004 թվականի հունիսի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է ընդունել հօգուտ Ժդանոկի։ Այն Բարձրագույն դատարանում վիճարկել է Լատվիայի կառավարությունը, իսկ 2006 թվականի մարտի 16-ին որոշում է ընդունվել Լատվիայի կառավարության օգտին։
2009 թվականին վերընտրվել է Եվրոպական խորհրդարանում։
2010 թվականին Լատվիայի ռուսական խորհուրդ կուսակցության կողմից առաջադրվել է որպես թեկնածու[4]։
2014 թվականին կրկին ընտրվել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լատվիայի ռուսական խորհրդի կողմից։
2006-2014 թվականին եղել է արտասահմանում ապրող Ռուս հայրենակիցների կոորդինացիոն համաշխարհային խորհրդի անդամ[5]։
2019 թվականին կրկին վերընտրվել է Եվրոպական խորհրդարանում։
Մասնակի մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1979՝ «Вероятностный аналог теоремы Хана-Банаха и его применение к исследованию случайных операторных уравнений» Ուկրաինական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի զեկույցներ, Կիև
- 1980՝ «Случайные линейные операторы в Банаховых пространствах», Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուական հայցորդման դիսերտացիայի ավտոռեֆերատ, Դոնեցկ
- 1982՝ «Задачи-тесты по высшей математике» (Մ. Խազանովի համահեղինակությամբ), Լատվիայի պետական համալսարան, Ռիգա
- 1983՝ «Opérateurs et fonctionnelles aleatoires dans les champs mesurables». Seminaire d’analyse convexe, Montpellier
- 1985՝ «Matemātikas rakstiskā iestājeksāmena uzdevumi 1983—1984» (Ս. Կրոնկալնեի համահեղինակությամբ)
- 1986՝ «Случайные линейные функционалы на измеримых полях нормированных пространств», Մաթեմատիկական գիտությունների հաջողությունները, Մոսկվա
- 1988՝ «Matemātikas rakstiskā iestājeksāmena uzdevumi 1987» (Պ. Զելչեմի համահեղինակությամբ)
- 2004՝ «25 вопросов Татьяне Жданок» հոդվածների և հարցազրույցների ժողովածու
- 2006՝ «The Last Prisoners of the Cold War. The Stateless People of Latvia in their own Words» (համահեղինակությամբ), Riga: Averti-R
- 2008՝ «Citizens of a Non-Existent State» (համահեղինակությամբ, 2012 թվականին վերանայված տարբերակը թարգմանվել է ֆրանսերեն որպես «Citoyens d’un etat non-existant»)
- 2009՝ «Европейский дневник» հոդվածների ժողովածու, Ռիգա, Averti-R
- 2017՝ Жданок Т. А., Митрофанов М. Б.,Ռիգա, Averti-R, 2017. ISBN 978-9934-8672-0-0
Մրցանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարեկամության շքանշան (2009 թվականի հոկտեմբերի 28, Ռուսաստան), Ռուսաստանի Դաշնության հետ մշակութային կապերի զարգացման մեջ մեծ ներդրման համար՝ պահպանելով և տարածելով ռուսաց լեզուն և ռուսական մշակույթը[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Politico — City of Brussels: Springer Science+Business Media, 2015.
- ↑ Татьяна Жданок Институт Русского культурного наследия Латвии
- ↑ Заявление Государственной Думы Федерального Собрания Российской Федерации «В связи с судебным преследованием в Латвии депутата Рижской думы от политической организации „Равноправие“ Т. Жданок» Արխիվացված 2016-11-24 Wayback Machine от 12.05.1999. (Постановление ГД ФС РФ от 12.05.1999 N 3957-II ГД)
- ↑ ««Пчелы» выдвинули в премьеры Татьяну Жданок». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Состав ВКС: 2006 2014.
- ↑ Указ Президента Российской Федерации от 28 октября 2009 года № 1218 «О награждении государственными наградами Российской Федерации иностранных граждан»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Татьяна Жданок на сайте Русского союза Латвии
- Страница Жданок на портале Европарламента (լատիշերեն) (անգլ.)
- Интернет-справочник «Русские Латвии»
- Интервью:
- Двадцать пять вопросов Татьяне Жданок (2004);
- Интервью на портале providus.lv (2004)(լատիշերեն)
- Ответы читателям bbcrussian.com (2005);
- Татьяна Жданок в Европарламенте (Интервью газете «Русская мысль», 2009)
- «Теорема Жданок», 2009
- Дискуссия на радиостанции «Эхо Москвы» (2004)
- Выступление представителя Жданок в ЕСПЧ, 2003 // Обращение в Европейский Суд по правам человека. Учебное пособие М.: Мемориал, 2006 ISBN 5-902962-02-1 стр. 463—475 (стр. 513—525 файла)
- Первое постановление ЕСПЧ по делу Жданок (2004): полный текст (անգլ.) (լատիշերեն) и справка на русском;
- Второе постановление ЕСПЧ по делу Жданок (2006): (անգլ.) (ռուս.) Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- отклик Արխիվացված 2019-06-29 Wayback Machine бюро Жданок на него
- Статьи Dr. iur. Г. Фелдхуне о деле Жданок: 2004 и 2006 гг.(լատիշերեն)
- Бауринг Б. Позиция Европейского суда по правам человека в вопросе об избирательных правах граждан в контексте латвийской практики: критический взгляд // Права человека. Практика Европейского суда по правам человека № 6/2008
- Речи на конференции ЗаПЧЕЛ Արխիվացված 2019-06-28 Wayback Machine (2002), I Արխիվացված 2019-06-28 Wayback Machine (2004), II Արխիվացված 2019-06-28 Wayback Machine (2005), III Արխիվացված 2019-06-28 Wayback Machine (2006), IV Արխիվացված 2019-06-28 Wayback Machine (2007), V Արխիվացված 2019-06-28 Wayback Machine (2007), VIII Արխիվացված 2019-06-28 Wayback Machine (2008) IX Արխիվացված 2019-06-28 Wayback Machine (2011) съездах ЗаПЧЕЛ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատյանա Ժդանոկ» հոդվածին։ |
|
- Մայիսի 8 ծնունդներ
- 1950 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռիգա քաղաքում ծնվածներ
- Լատվիայի համալսարանի շրջանավարտներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Լատվիայի հրեաներ
- 20-րդ դարի կանայք
- Լատվիայի քաղաքական գործիչներ
- Կին մաթեմատիկոսներ
- Փոքրամասնության իրավունքների ակտիվիստներ
- Խորհրդային մաթեմատիկոսներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- Լատվիայի կին քաղաքական գործիչներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով