Տավարայա Սոտացու
ճապ.՝ 俵屋宗達 | |
---|---|
Ծնվել է | մոտ 1570 |
Ծննդավայր | Կիոտո, Ճապոնիա |
Վախճանվել է | մոտ 1643 |
Մահվան վայր | Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | Տիմպա դպրոց |
Թեմաներ | գեղանկարչություն[1] և Կերպարվեստ[1] |
Ուշագրավ աշխատանքներ | The Gods of Wind and Thunder?, Waterfowls in Lotus Pond?, Scenes from Sekiya (The Barrier Gate) and Miotsukushi (Channel Markers) chapters of The Tale of Genji? և Waves at Matsushima? |
Tawaraya Sōtatsu Վիքիպահեստում |
Տավարայա Սոտացու (Ճապ.՝ 俵屋 宗達|մոտ 1570, Կիոտո, Ճապոնիա - մոտ 1643, Ճապոնիա), ճապոնացի նկարիչ։ Սոտացուն առավել հայտնի է Հոնամի Կոեցուի (1558-1637) գեղագրական աշխատանքների նկարազարդումներով[2], ինչպես նաև մագաղաթներով, որոնք դարձել են արհեստի կերպար և ոգեշնչման աղբյուր այլ նկարիչների համար և հետագայում մտել են Ճnապոնիայի ազգային գանձերի ցուցակի մեջ[3]։ Տավարայա Սոտացուն դարձել է գեղանկարչության տեխնիկայի գյուտարարը և հռչակողը, որտեղ թանաքի կամ ներկի երկրորդ շերտը գծագրության վրա կիրառվում է մինչև առաջին չորացումը[2]։
Հոնամի Կոեցուի հետ միասին Տավարայա Սոտացուն դարձել է Ռիմպա նկարչական դպրոցի հիմնադիրը[4]։ Ռիմպան «դասական» դպրոց չէր[4], այն ավելի շուտ նկարիչների մի խումբ էր, որոնց աշխատանքի վրա էական ազդեցություն են ունեցել Հոնամի Կոեցուի և Տավարայ Սոտացուի աշխատանքները[5]։
Կյանք և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տավարայա Սոտացուի ծննդյան ամսաթիվը և ծննդյան վայրը չի հաստատվել, ենթադրվում է, որ նա մոտավորապես ծնվել է 1570 թվականին[2][6]։ Նկարիչ Թանի Բունթոն (1763-1841) գրել է, որ Սոտացուն ծնվել է Նոտոյում, նկարչություն է սովորել Կիոտոյում[7]։
1602 թվականին Թահիրա ընտանիքը վարձել է Տավարայա Սոտացուին՝ վերականգնելու Իտսուկուսիմա սրբարանում պահվող 12-րդ դարի Իցուկուսիմա կոթող մագաղաթները[8]։ Այս մագաղաթների նկարազարդումները Սոտացուի ամենավաղ հայտնի գործերից է[6]։ Ենթադրվում է, որ այդ պահին նրա հետ աշխատել է նաև Հոնամի Կոեցուն[9]։
Հոնամի Կոեցուի (1558-1637) հետ պաշտոնապես հաստատված առաջին համատեղ աշխատանքը Նոի նկարազարդումների աշխատանքն է[9] և Սագաբոնի գիրքը։ Պատկերազարդմամբ դասական ճապոնական գիրք հրատարակելու այս հավակնոտ նախագիծը սկսվել է 106 թվականին՝ Սոանա Սումինոկուրայի ղեկավարությամբ։ Սոտացուն նկարներ է ստեղծել, իսկ Կոեցուն՝ գեղագրություն[9]։
Տավարայա Սոտացուն ամուսնացել է Հոնամի Կոեցուի զարմիկի հետ[6]։ Կիոտոյում նա բացել է Տավարայա անունով խանութ, որտեղ վաճառել է հովհարներ, մագաղաթներ, տիկնիկներ և դեկորատիվ այլ իրեր[6][10]։ Սոտացուն մշակել է գույների և գծերի մատակարարման նոր տեխնիկա, ինչպես նաև նկարելու նոր տեխնիկա, որը կոչվում է տարասիկոմի, որում գույներից մեկը նկարի վրա կիրառվում է մյուսի վրա, իսկ մյուսը դեռ թաց է[11]։ Նա նաև հայտնաբերել է միագույն գունազարդման նոր տեխնիկան, որում թանաքը փոխարինել է ներկի։
1621 թվականին նա աշխատել է Յոգենի տաճարում դռների և պատուհանների որմնանկարների վրա՝ Տոկուգավայի կնոջ՝ Հիդեթադայի հրամանով[6], ստացել է հոկկիոյի կոչում (Դհարմայի կամուրջ)[8]։
Սոտացուի մահվան հանգամանքները պարզված չեն։ Նա մահացել է մոտավորապես 1640 թվականին[2]։
Ընտրված աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անթոլոգիա կռունկներով (ճապ.՝ 鶴図下絵和歌巻)՝ Սոտացուի կողմից արծաթե և ոսկե գունանյութերով նկարազարդված մագաղաթ, գեղագրությունը՝ Հոնամի Կոեցուի[12][12][13]։ Ստեղծագործությունը ստեղծվել է 1602-1620 թվականներին, երբ նկարիչները հաճախ աշխատում էին միասին[9]։
Մագաղաթի վրա դրված տեքստը երեսունվեց բանաստեղծների առանձին բանաստեղծություն է[14]։ Գծանկարը կռունկների տարբեր պատկեր է տարբեր դիրքերում[12]։ Նկարչի ստեղծագործության ժամանակակիցներն ու ապագա հետազոտողները բարձր էին գնահատում Սոտացուի ինքնատիպությունն ու հմտություննները[12][13][13]։ Մագաղաթը գտնվում է Կիոտոյի ազգային թանգարանի հավաքածուի մեջ[13]։
Քամու Աստվածը և ամպրոպի Աստվածը (ճապ.՝ 紙本金地著色風神雷神図)՝ կրկնակի ծալովի մագաղաթ, որը ստեղծվել է թանաքով, ներկերով և ոսկեզօծ թղթով[15]։ Այն պատկերում է ամպրոպի աստված Ռայջինին և քամու աստված Ֆուջինին։ Մագաղաթի վրա նկարչի ստորագրություն և կնիք չկա, բայց դրա հեղինակությունը չի վիճարկվում[15]։
Ստեղծագործությունը խորհրդանշական է դարձել Ռիմպա դպրոցի համար, քանի որ այս դպրոցի երկու այլ հայտնի հետևորդներ՝ Օգատա Կորինը (1658-1716) և Սակաի Հոիցուն (1761-1828), ի հարգանք Տավարայ Սոտացուի աշխատանքին ստեղծել են այս մագաղաթի իրենց վերարտադրությունները[16]։ Բոլոր երեք աշխատանքները 75 տարվա ընթացքում առաջին անգամ միասին ցուցադրվել են 2015 թվականին՝ 2015 թվականին Տոկիոյի ազգային թանգարանում Ռիմպայի դպրոցին նվիրված ցուցահանդեսում[16]։
Տավարայա Սոտացուի աշխատանքը պատկանում է Քենին-ձի տաճարին, բայց պարբերաբար ցուցադրվում է Կիոտոյի ազգային թանգարանում[15]։ Մագաղաթը ընդգրկված է Ճապոնիայի ազգային գանձերի ցուցակում[15]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Լուսին և աշնանային խոտեր»: Նկարչություն մագաղաթին
-
«Նավակներ ալիքների վրա»: Նկարչություն մագաղաթին
-
«Հերկում», նկար մագաղաթի վրա, նկարչին վերագրված
-
«Ջրային թռչունները լոտոս լճակ», թանաք նկարչություն
-
«Մացուսիմա», նկարված մագաղաթի վրա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Sōtatsu». Encyclopedia Britannica. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Wind God and Thunder God Screens». Kyoto National Museum. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ 4,0 4,1 Bridge of Dreams: the Mary Griggs Burke collection of Japanese art. (2000) p. 308.
- ↑ Carpenter, John T. (2012). Designing Nature: The Rinpa Aesthetic in Japanese Art. p. 22.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Bridge of Dreams: the Mary Griggs Burke collection of Japanese art. (2000) p. 216.
- ↑ T., Ulak, James Sōtatsu. — ISBN 9781588345073
- ↑ 8,0 8,1 1954-, Byers, Paula K. (Paula Kay), Encyclopedia of world biography. Vol. 17, Index. — Gale, 1998. — ISBN 0787622214
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 Bridge of Dreams: the Mary Griggs Burke collection of Japanese art. (2000) p. 210.
- ↑ Carpenter, John T. (2012). Designing Nature: The Rinpa Aesthetic in Japanese Art. p. 14.
- ↑ Lippit, Yukio. Tawaraya Sōtatsu and the Watery Poetics of Japanese Ink Painting(անգլ.) // Anthropology and Aesthetics : journal. — 2007. — № 51. — С. 57—76.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 «Anthology with Cranes». emuseum. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.(չաշխատող հղում)
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 «Anthology with Cranes». Kyoto National Museum. Արխիվացված է օրիգինալից 2017-09-26-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Calligraphy». web-japan.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 «Wind God and Thunder God». Kyoto National Museum. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ 16,0 16,1 «RINPA: The Aesthetics of the Capital». Kyoto National Museum. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gowing, L (ed.) 1995, A Biographical Dictionary of Artists, Rev. edn, Andromeda Oxford Limited, Oxfordshire.