Տանկետ
Տանկետ (անգլ.՝ tankette), 20-րդ դարի 1920-30-ական թվականների թեթև մարտական մեկ- կամ երկտեղանի զրահապատված թրթուրավոր մեքենա մինչև 4 տոննա մասսայով, որը նախատեսված էր զինված ուժերի մոտոհրաձգային հետևազորի ստորաբաժանումների, հետևազորի մարտավարական շարժունակության բարձրացման համար՝ ապահովելով անդադար աջակցություն նրա կրակային շարժով, ինչպես նաև ապահովում էր զինամթերքով մարտի ընթացքում։
Որոշ դեպքերում օգտագործվում էր անկախ դրա մեծ թերությունից՝ ոչ մեծ կրակային հզորությանը, հետախուզության, մարտական պահպանության և կապի համար (օրինակ՝ Տ-27)։
ԽՍՀՄ-ում 1934 թվականից այն կոչվում էր թրթուրավոր գնդացրակիր[1]։
Տերմինաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային և ռուսական գրականության մեջ տանկետը մարտական մեքենայի առանձին տիպ է (այստեղից էլ ծագել է նրա անվանումը՝ տանկետ, այսինքն՝ տանկից ավելի փոքր-ինչ-որ բան), սակայն շատերը տանկետ բառի տակ հասկանում են փոքր հետախուզական առանց զրահաաշտարակի տանկ, մինչդեռ արևմտյան գրականության մեջ տանկետ հաճախ համարում են նաև զրահաաշտարակով փոքր տանկերը, որոնց քանակը շատ էր ճապոնական բանակում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպական բազմաթիվ տանկետների նախահայրը համարվում է անգլիական Կարդեն-Լլոյդ տանկետը, և չնայած նրան, որ անգլիական բանակում այդ մեքենաները մեծ հաջողություն չունեին, դրանց հիման վրա ստեղծվել է «Universal Carrier» զրահամեքենան, որը իրենից ներկայացնում էր երկարացված և վերակազմավորված տանկետ։ Այդ մեքենաները արտադրվում էին մեծ քանակությամբ և հաճախ օգտագործվում էին նույն նպատակներով, ինչ տանկետները։
Ամենագնացների նախագծման առաջընթացը հանգեցրեց նրան, որ այժմ (2002 թ.) մեքենաները անվային են, որոնց անցանելիությունը թրթուրավոր մեքենայից ոչ ավելի վատ է, սակայն ավելի հեշտ է սպասարկման հարցում։ Բացառություն է համարվում գերմանական «Wiesel» մեքենան («կզաքիս»), որը կիրառվում է Գերմանիայի օդադեսանտային զորքերում։
Տեսանյութեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://www.youtube.com/watch?v=6_-RAxD2Ft8
- https://www.youtube.com/watch?v=Bb7vcCDv4mM
- https://www.youtube.com/watch?v=CI7rULkBrUc
- https://www.youtube.com/watch?v=7Tj7LxsOnXU
- https://www.youtube.com/watch?v=QY5khXqSM_0
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
TKS տիպի զրահապատ երկաթուղային սայլակ, Լեհաստան
-
Renault 31R, Ֆրանսիա, 1930-ական թվականներ
-
Vickers-Carden-Loyd լողացող տանկ։ Զրահատանկային թանգարան, Կուբինկա.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ В. Крыжановский, «Мото-механизированная пехота (Боевое использование и применение пехоты мехсоединений), Государственное военное издательство, Москва — 1934
|