Տյանոյու (ճապոներեն՝ 茶の湯), թեյախմության արարողություն Ճապոնիայում, որը դասվում է ինքնօրինակ, եզակի արվեստների շարքը։ Հոգևոր ու հասարակական կյանքում այն էական դեր է խաղում արդեն մի քանի դար շարունակ։
Տյանոյուն կարգավորված ծես է, որին մասնակցում են թեյի վարպետը, որը թեյ է պատրաստում և լցնում գավաթները, և նրանք, որոնք ներկա են լինում ծեսին և խմում թեյը:
Ծեսի ժամանակ ամեն մեկն ունի իր վարվելաոճը, որն ընդգրկում է նստելադիրքը, բոլոր շարժումները, դեմքի արտահայտությունը, խոսելաձևը։ Տյանոյուի գեղագիտությունը ենթարկվում է ձեն-բուդդայականության կանոններին։ շարունակել...
Իսրայել Օրի (1659-1711), հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ։ Իսրայելի Օրին առաջինն էր, որ սկզբնավորեց հայ ժողովրդի ազգային–ազատագրական պայքարի ռուսական կողմնորոշումը։ Իսրայելի Օրու գաղափարները երկար սնուցեցին հայ ազատագրական միտքը, դարձան հայ ազատագրական պայքարի ուղենիշը։
Պատվիրակության՝ Եվրոպա մեկնելու ձախողումից հետո պատվիրակ արքեպիսկոպոսներից մեկի հանձնարարությամբ, հայ վաճառականների հետ 1680–ի վերջինս անցել է Վենետիկ, 1683–ին՝ Փարիզշարունակել...
Առաջին հազարամյակի առաջին քառորդում վերածվել է Առաջավոր Ասիայի հզորագույն պետություններից մեկի, սակայն հետագայում թուլանալով անկում է ապրել և կործանվել մ.թ.ա. 6-րդ դարում:
Ֆիլմի կարգախոսն է` «Կատակերգություն՝ գլուխգործո՛ց»: Առաջին անգամ ցուցադրվել է 1940 թվականի հոկտեմբերի 25–ին, ԱՄՆ–ում: Ֆիլմը քաղաքական երգիծանք է Ադոլֆ Հիտլերի և ֆաշիզմի հանդեպ: «Մեծ բռնապետը» շատ լավ ընդունվեց հանդիսատեսների կողմից, և միաժամանակ քաղաքական երգիծանքի պատճառով բուռն վեճերի ալիք բարձրացրեց:
Վյաչեսլավ Տիխոնովը ծնվել է 1928 թվականի փետրվարի 8-ին, Պավլովո ավանում (այժմ Մոսկվայի մարզում)։ Հայրը` Վասիլի Ռոմանովիչը, մեխանիկ էր կարի ֆաբրիկայում, մայրը` Վալենտինա Վյաչեսլավովնան, մանկապարտեզի դաստիարակ էր։
Ընտանիքն ապրում էր փայտե մեծ երկհարկանի տանը` տատիկի և պապիկի հետ շարունակել...
Հաղթական կամարը կառուցվել են 1827—1834 թվականներին (ճարտարապետ Վասիլի Ստասով, քանդակագործներ Ստեփան Պիմենով, Վասիլի Դեմուտ-Մալինոկսկի (ձիակառք, զինվորների արձաններ, վեց ձիեր), 1812 թվականի հայրենական պատերազմին նվիրված առաջին հզոր գործը։ Բարձրություն՝ ավելի քան 30 մ, լայնություն՝ 28 մ, թռիչքի լայնություն՝ ավելի քան 8 մ, թռիչքի բարձրություն՝ 15 մ։
Սկզբնական շրջանում հաղթանակի կամարը կառուցվել էր փայտից ու շինարարական գիպսից՝ 1814 Եվրոպայից վերադարձող ռուսական զորքերի համար՝ Նարվայի քաղաքամուտքում, Օբվոդնի ջրանցքի մոտ՝ Ջակոմո Կվարենգիի նախագծով շարունակել...
Հաղթական կամարը կառուցվել են 1827—1834 թվականներին (ճարտարապետ Վասիլի Ստասով, քանդակագործներ Ստեփան Պիմենով, Վասիլի Դեմուտ-Մալինոկսկի (ձիակառք, զինվորների արձաններ, վեց ձիեր), 1812 թվականի հայրենական պատերազմին նվիրված առաջին հզոր գործը։ Բարձրություն՝ ավելի քան 30 մ, լայնություն՝ 28 մ, թռիչքի լայնություն՝ ավելի քան 8 մ, թռիչքի բարձրություն՝ 15 մ։
Սկզբնական շրջանում հաղթանակի կամարը կառուցվել էր փայտից ու շինարարական գիպսից՝ 1814 Եվրոպայից վերադարձող ռուսական զորքերի համար՝ Նարվայի քաղաքամուտքում, Օբվոդնի ջրանցքի մոտ՝ Ջակոմո Կվարենգիի նախագծով շարունակել...
Ունի 933 կմ ( որոշ չափումներով 914 կմ) երկարություն, որից 200 կմ կազմում է Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Հայաստանի գետերի մեծագույն մասը (որոնց ավազանները, միայն վերցված, կազմում են հանրապետության տարածքի 73,5 տոկոսը) պատկանում է Արաքսի ավազանին։ Արաքսը վաղնջական ժամանակներից հանդիսացել է հայոց քաղաքակրթության կարևոր բնօրրաններից մեկը:
Քրոմոսոմներ, բջջակորիզի գլխավոր բաղադրիչներն են, որոնք լավ են երևում բջջի բաժանման ժամանակ, և որոնց հիմնական ֆունկցիան ԴՆԹ-ի պահպանումն է և փոխանցումը սերնդեսերունդ:
«Քրոմոսոմ» անվանումը առաջարկել է Վ. Վալդեյերը` 1888 թ.: Քրոմոսոմն իր անվանումը ստացել է լավ ներկվելու շնորհիվ` հունարեն «քրոմա»-գույն, ներկ, իսկ «սոմա»-մարմին:
Քրոմոսոմները երևում են միայն բաժանվող բջիջներում. ունեն բարակ` 14 նմ տրամագծով թելերի ձև: Քրոմոսոմներն ունեն բարդ կառուցվածք: Բջջի բաժանման սկզբնական և միջին փուլերում նրանք կազմված են երկու իրար կցված թելանման կամ ձողաձև մարմնիկներից` քրոմատիդներից շարունակել...
Բարեգործությունը ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից մարդկանց կամ հանրությանը և ոչ առևտրային կազմակերպություններին կամավոր, անշահախնդիր, օրենքով չարգելված նյութ, և հոգևոր օգնության տրամադրումն է («Բարեգործության մասին» Հայաստանի օրենք, 2002)։
Հին շրջանում ծնունդ առած այս երևույթը տարբեր ժամանակներում դրսևորվել է տարբեր կերպ և կոչվել մեկենասություն, գթասրտություն, հովանավորություն, աջակցություն և, ի վերջո, բարեգործություն։
Բարեգործությունը հայ իրականության մեջ վաղ ավանդույթներ ունի։ Դեռևս սկզբնավորման ակունքներից՝ 4-րդ դար-5-րդ դարերում, բարեգործ, ծրագրեր է նախաձեռնել Հայ առաքել, եկեղեցին՝ նպաստելով երկրում քրիստոնեության ամրապնդմանը շարունակել...
Քերրին 4 անգամ առաջադրվել է Ոսկե Գլոբուս մրցանակի և ստացել 2-ը։ Հայտնի լինելով իր բարձր էներգետիկ կատարումներով նա բնութագրվել է, որպես Հոլիվուդի ամենամեծ աստղերից մեկը, խաղացել է 40-ից ավելի ֆիլմերում:
Ջեյմս Էուգեն Քերրին ծնվել է Կանադայի Նյումարկետ քաղաքում: Նա տնային տնտեսուհի Կեթրինի և երաժիշտ ու հաշվապահ Պերսի Քերրիի որդին է շարունակել...
2011 թվականին ՀՀ գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքում բուսաբուծության տեսակարար կշիռը 61.7% էր, անասնապահությանը՝ 38.3 %։
2011 թվականին հանրապետության ցանքատարածությունը 286.7 հազար հա էր, որից հացահատիկայիններինը՝ 157.8 հգ., կարտոֆիլինը՝ 28.7 հազար, բանջարեղենինը՝ 25.0 հազար, բոստանային մշակաբույսերինը՝ 5.8 հազար, կերային մշակաբույսերինը՝ 63,2 հազար հա։
1990 թվականի համեմատությամբ՝ 2010 թվականին ցանքատարածությունները պակասել են 35,2 %-ով, իսկ հացահատիկային մշակաբույսերինն ավելացել է 15,3 %-ով, կարտոֆիլինը՝ 26,8 %-ով, բանջարաբոստանայինինը՝ 23,3 %-ով շարունակել...
Էմպիրիցիզմը տեսություն է, համաձայն որի գիտելիքը գալիս է միայն կամ հիմնականում զգայական փորձից։
Էպիստեմոլոգիայի մի շարք դիտարկումներից մեկն է, մարդկային գիտելիքի ուսումնասիրությունը՝ ռացիոնալիզմի և սկեպտիցիզմի հետ համատեղ, էմպիրիցիզմը առաջնային է համարում փորձի և ապացույցների դերը, հատկապես զգայական փորձը՝ գաղափարների ձևով. Էմպիրիցիստները կարող են վիճել այն հարցի շուրջ, որ ավանդույթները ձևավորվում են նախկին զգայական փորձերի հարաբերությունների հիման վրա։
Բաժանվել է 12 գավառի: Տարածքն ավելի քան 15,5 հազար կմ2 էր։
Սկզբնաղբյուրներում երկրամասը կոչվել է նաև Արձախ, Ծավդեից աշխարհ, Փոքր Սյունիք, Վանի թագավորության (Ուրարտու, մ. թ. ա. 9-6-րդ դարեր) սեպագիր արձանագրություններում՝ «Արդախ», «Ուրդեխե», «Ատախունի» անուններով շարունակել...
Խամսայի մելիքությունները («Խամսայի երկիր», արաբ.՝ «խամսա» նշանակում է «հնգյակ»), Արցախ-Խաչենի իշխանատոհմերի ստեղծած զինական դաշնակցության անդամ հինգ հայկական իշխանությունների ընդհանուր անվանումն է:
Բրյուս Լի (1940–1973, իսկական անունը՝ Լի Չժենֆան), արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետներից, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան, ռեժիսոր, մարտական տեսարանների բեմադրիչ, պրոդյուսեր և սցենարիստ:
Պատանի տարիքում Բրյուս Լին հաղթում է Հոնկոնգում կազմակերպված չա-չա-չա պարի առաջնությանը: Դրանից հետո որոշում է լրջորեն զբաղվել քունգ-ֆուով: Նա շատ տաղանդավոր էր և պարապմունքների առաջին 3 օրում արդեն տիրապետում էր քունգ-ֆուի շարժման տեխնիկաներից մեկին:
Բրյուս Լին տիրապետել է անհավանական բարձր արագաշարժության և ուժերի կենտրոնացման շարունակել...
Medieval II: Total War: Kingdoms (թարգմանաբար` Միջնադար 2. համընդհանուր պատերազմ. թագավորություններ) Creative Assembly ընկերության կողմից 2007 թ-ին թողարկած համակարգչային խաղի լրացում է, հանդիսանում է 2006 թ-ին թողարկած Medieval II: Total War-ի միակ պաշտոնական ադոնը:
Ադոնում, ինչպես ամբողջ Total War սերիայում, գլոբալ քայլափոխային ռազմավարությունը համատեղված է իրական ժամանակում մարտավարական մարտերի հետ:
Ադոնը բաղկացած է իրարից անկախ 4 կամպանիաներից` Ամերիկյան, Բրիտանական, Խաչակիրների և Տևտոնական շարունակել...
Քեվենդիշը հայտնի է որպես ջրածնի կամ ինչպես նա էր անվանում «դյուրավառ օդ»-ի հայտնագործող: 1766 թվականին իր «արհեստական օդ» աշխատության մեջ նա նկարագրում էր դյուրավառ օդի խտությունը , որը այրման ժամանակ առաջացնում էր ջուր: Անտուան Լավուազիե ավելի ուշ ներկայացրեց Քեվենդիշի փորձը և այդ տարրին տվեց իր անունը:
Տխրահրչակ ամաչկոտ մարդ լինելով հանդերձ, այնուամենայնիվ նա աչքի էր ընկնում իր բարձր ճշտությամբ և ճշգրտությամբ մթնոլորտային օդի կազմի, տարբեր գազերի հատկությունների, ջրի սինթեզի, ջերության մեխանիկական տեսության, խտության հաշվարկների ուսումնասիրությունների մեջ շարունակել...
Ղարաբաղյան պատերազմը, հայ-ադրբեջանական սահմանային կռիվներն ու ավերածությունները, Ադրբեջանում ծայր առած հայկական կոտորածներն ու հայերի բռնագաղթը Հայաստան, Հայաստանից (նաև մարզից) ադրբեջանցիների հեռանալը, տնտեսական շրջափակումը, 1990-ական թվականներին Սյունիքի մարզի համար եղել են տնտեսական ու մշակութային կյանքի կազմալուծման տարիներ։
Կապանի շրջանն Ադրբեջանի հետ ուներ 80 կմ երկարությամբ սահման։ Ադրբեջանական կողմը պարբերաբար հարձակվել է շրջանի սահմանամերձ գյուղերի վրա։
Շրջանի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար 1988 թվականի նոյեմբերից շրջանի գրեթե բոլու գյուղերում և Կապան քաղաքում ստեղծվել են «Բաղաբերղ», «Շինարարների», «Շահումյան փողոցի», «Դավիթ Բեկ», «Հայոց պատմական իրավունք», «Գարեգին Նժդեհ» կամավորական ջոկատները շարունակել...
Էթիլսպիրտ (էթիլ սպիրտ, գինու սպիրտ, էթանոլ), միատոմ սպիրտ է, քիմիական բանաձևն է C2H5OH:
Ստանդարտ պայմաններում այն թափանցիկ հեղուկ է, այրվում է, ունի բնորոշ սուր հոտ։ Այն հանդիսանում է ոչ դիպոլային միացությունների լուծիչ, օգտագործվում որպես ախտահանող միջոց։
Էթանոլի ստացման համար գործում է հիմնականում երկու միջոց, միկրոկենսաբանական (սպիրտային խմորում) և սինթետիկ (էթիլենի հիդրատացիա)։
Խմորումը միջոցով էթանոլի ստացումը հայտնի է դեռևս հին ժամանակներից։ Մթերքների սպիրտային խմորումից,որոնք պարունակում են ածխաջրեր (օրինակ խաղող, տարբեր պտուղներ և այլն)։ Սպիրտային խմորումը բավական բարդ երևույթ է, բայց այն կարելի է ներկայացնել հետևյալ ռեակցիայով՝
C6H12O6 → 2C2H5OH + 2CO2շարունակել...
Հայ նոր գրականություն, 18-րդ դարի սկզբից սկսել են ձևավորվել լուսավորչական վերածննդի նախադրյալները։ Սկիզբ է առել մտավոր գրական մի շարժում, որը բնորոշվում է «նորոգություն» ընդհանուր հասկացությամբ։
Միջին հայերենից հետո վերստին անցում է կատարվել գրաբարին, շուրջ 2 դար ստեղծվել են բանաստեղծություններ, գիտական ու իմաստասիրական երկեր։
Մտավոր գրական շարժումը մեծապես ծավալվել է 18-րդ դարի 2-րդ կեսին՝ հատկապես Մխիթարյան միաբանության և հնդկահայ համայնքի լուսավորչական գործունեությամբ շարունակել...
Էկոհամակարգ կամ էկոլոգիական համակարգ (հին հունարեն՝ οἶκος; բնակատեղի, բնակավայր և σύστημα - համակարգ), կենսաբանական համակարգ, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից` բիոցենոզից, նրանց բնակության միջավայրից` կենսատոպից, կապի համակարգից` որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև:
Ածխածնի մոնօքսիդ (CO), ածխածնի և թթվածնի բինար միացություն, որտեղ ածխածինն ունի +2 օքսիդացման աստիճան: Անգույն, անհամ, անհոտ թունավոր գազ:
Ածխածինը և թթվածինը կապված են մեկ եռակի կապով, ինչպես ազոտիմոլեկուլը, դրա համար էլ նրանք հատկություններով նման են: Համաձայն մոլեկուլային օրբիտալների մեթոդի CO-ի ոչ գրգռված մոլեկուլի էլեկտրոնային կոնֆիգուրացիան կարելի է արտահայտել σ2Oσ2zπ4x,yσ2C. ձևով:
Տարբեր փորձերի արդյունքում ապացուցված է, որ բացասական լիցքը տեղակայված և ածխածնի ատոմի վրա C−←O+: Ածխածնի մոնօքսիդը դյուրին բռնկվում է շարունակել...
5-րդ դարում ազգային դպրությունը, հայ հին գրականությունը հասել են շատ բարձր մակարդակի, ստեղծվել են հին գրականության դասական նմուշներ, որոնք մեծ ազդեցություն են ունեցել հին և միջին դարերի գրականություն ընթացքի վրա։ 5-րդ դարը հետագայում կոչվել է ոսկեդար շարունակել...
Ռեալ Մադրիդ ՖԱ (իսպաներեն՝ Real Madrid Club de Fútbol), իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ։
Ստեղծվել է 1902 թվականին, մասնակցում է Լա Լիգային և համարվում է 20-րդ դարի ամենահաջողակ ակումբը, ունի ռեկորդային 31 հաղթանակ Լա Լիգայում, 17 Կոպա դել Ռեյ (արքայական գավաթ) և ռեկորդային տասը ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա գավաթ։
Ակումբն իր խաղերը անցկացնում է Սանտիագո Բերնաբեու ստադիոնում, որը գտնվում է Մադրիդում շարունակել...
Ռուսաստանի դաշնակիցներն էին՝ Ռեչ Պոսպոլիտան, Սաքսոնիան, Պրուսիան, Դանիան։ Երկարատև դիվանագիտական նախապատրաստությունից հետո ռուսական զորքերը շարժվեցին Մերձբալթիկա, և 1700 թվականի օգոստոսի 19-ին Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Շվեդիային։ Շվեդական բանակը Կարլ XII-ի գլխավորությամբ 1700 թվականի գարնանը պարտության մատնեց Դանիային, որը և դուրս եկավ պատերազմից։
Պարտություն կրեցին նաև սաքսոնական զորքերը լեհ թագավոր Ավգուստ II-ի հրամանատարությամբ։ 1700 թվականի նոյեմբերինԿարլ XII-ի զորքերը Նարվայի մոտ պարտության մատնեցին անպատրաստ ռուսական զորքերին շարունակել...
Բագրատունյաց Հայաստանի ենթակա թագավորություններից (Վասպուրական, Սյունիք, Վանանդ, Լոռի) ու իշխանություններից (Տարոն, Տայք) ժամանակագրությամբ երկրորդն էր, որը հիմնադրվել էր 963 թվականին՝ Մուշեղ Բագրատունու կողմից, և թագավորություն հռչակվել Աշոտ Գ-ի օգնությամբ:
Նրա դեբյուտ ալբոմը՝ Let Go, հեռարձակվել է 2002 թվականին, որից վաճառվել է 16 միլիոն կրկնօրինակ։ Ամբողջ աշխարհում վաճառվել է Լավինի ալբոմների ավելի քան 30 մլն կրկնօրինակները:
Ավրիլ Ռամոնա Լավինը ծնվել է Օնտարիոյի Բելվիլ քաղաքում, աշխատավորներ` Ջուդիտ Ռոզանի և Ժան-Կլոդ Լավինի ընտանիքում շարունակել...