Վիքիլսարան
Վիքիլսարան | |
---|---|
wikiversity.org | |
Տեսակ | MediaWiki կայք և Վիքիմեդիա հիմնադրամի նախագիծ |
Երկիր | ԱՄՆ |
Սեփականատեր | Wikimedia |
Բացված | օգոստոսի 15, 2006[1] |
Wikiversity Վիքիպահեստում |
Վիքիլսարանը Վիքիմեդիա Հիմնադրամի նախագիծ է[2], որը իր գործունեության շնորհիվ աջակցում է սովորող համայնքներին ուսումնական նյութերով։ Վիքիլսարանը տարբերվում է Վիքիպեդիայի նման կառուցվածքային նախագծերից նրանով, որ ուսումը խթանելու համար այն առաջարկում է ոչ ֆորմալ բովանդակության ուսումնական ձեռնարկների կամ դասընթացների շարք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիլսարանը պաշտոնապես գործարկվեց 2006 թվականի օգոստոսի 15-ին, անգլերեն English language Wikiversity-ով։
Վիքիլսարանի գաղափարն առաջացավ Վիքիգրքեր նախագծում վիքիլսարան համայնքի ձևավորման հետ մեկտեղ, սակայն երբ որոշվեց այն հեռացնել Վիքիգրքերից, անմիջապես առաջարկվեց ստեղծել Վիքիլսարան Վիքիմեդիա անկախ նախագիծ[3], որի հիմնական նպատակը կլինի լայնացնել Վիքիմեդիա գործունեության շրջանակը, ներառելով դասագրքերից դուրս ուսումնական ռեսուրսներ։
Երկու առաջարկ կատարվեց։ Առաջին նախագիծը չհաստատվեց (2005) իսկ երկրորդ` ձևափոխված առաջարկն ընդունվեց (2006)[4]։
Վիքիլսարանի մեկնարկը հայտարարվեց 2006 թվականի Վիքիմանիայի ժամանակ որպես գաղափար։
ընդունում ենք սովորող համայնքներին, մարդկանց, որոնք իրոք փորձում են սովորել, իրոք ուզում են տեղ ունենալ գալու և շփվելու և իրար օգնելու հասկանալ, թե ինչպես սովորել։ Մենք պատրաստվում ենք նաև հետազոտել և խթանել հետազոտությունները, թե ինչպես այսպիսի նյութերը ավելի արդյունավետ օգտագործել[5]։ - Wikimania, 2006
|
Նախագծի մանրամասները
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիլսարանը ազատ ուսումնական նյութերի ստեղծման և օգտագործման կենտրոն է, և learning activities-ի ներկայացման համար[6][7]։ Վիքիլսարանը ուսումնական կոնտեկստում օգտագործվող բազում վիքիներից մեկն է[8], ինչպես նաև բազում նախաձեռնություններից, որ ստեղծում են ազատ և բաց ուսումնական ռեսուրսներ։ Վիքիլսարանի առաջնային գերակայությունները և նպատակներն են․
- Ստեղծել և տեղադրել ազատ բովանդակությունների շարք, բազմալեզու ուսումնական նյութեր, բոլոր լեզուներով, բոլոր տարիքային խմբերի համար։
- Ընդունել այս նյութերին գիտականորեն աջակցող ուսումնական նյութերը և համայնքները[9]։
Վիքիլսարանի էլեկտրոնային ուսուցման մոդելը շեշտը դնում է "ուսումնական խմբերի" և "սովորել կատարելով" մոտեցման վրա։ Վիքիլսարանի կարգախոսը և լոզունգն են "Դարձրու կրթությունն անվճար"[10][11], մատնանշելով, որ վիքիլսարանի մասնակիցների խմբերը / համայնքները կզբաղվեն ուսումնական ծրագրերով։ Շնորհիվ նախագծերի շուրջ մանրամասն, ուրվագծված, ընդհանրացված համագործակցության և/կամ արդյունքները Վիքիլսարանի էջերում հրապարակման, ուսուցումը հեշտանում է։ Վիքիլսարանի ուսումնական ծրագրերը ներառում են վիքիէջերի հավաքածուներ, որոնք վերաբերում են կոնկրետ թեմայի հետազոտմանը[12]։ Վիքիլսարանի մասնակիցներին առաջարկվում է ներկայացնել իրենց ուսման նպատակները, իսկ վիքիլսարանի համայնքը համագործակցությամբ մշակում է այդ նպատակներն իրակացնելուն ուղղված ուսումնական ծրագրեր և նախագծեր[13]։ Վիքիլսարանի e-Learning գործունեությունը սովորողներին հնարավորություն է տալիս գիտելիք ստեղծել[14][15]։ Ուսանողները պետք է լեզվին տիրապետեն, որպեսզի օգնեն համակուրսեցիներին։ Այդ անելով նրանք զարգացնում են իրենց մտորելու ունակությունները։ Երկրորդը, դա ուսանողներին հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել ինչ գրել կամ ուղղել, նաև երբ և ինչպես դա անել։ Ուսանողները կարող են ազատ դիմել ցանկացած աջակցության։ Միևնույն ժամանակ դա նպաստում է կոգնիտիվ զարգացմանը, առաջարկելով ուսանողներին համագործակցել։
Ուսումնական ռեսուրսները զարգացնում են անհատները կամ խմբերը, կամ իրենց սեփական նախաձեռնությամբ կամ որպես ուսումնական նախագծի մաս[16]։ Վիքիլսարանի ռեսուրսները պարումակում են ուսումնական ձեռնարկներ, դասապլաններ, ուսումնական ծրագրեր, արտաքին ռեսուրսների հղումներ, դասընթացների նշումներ, օրինակների և խնդիրների բազմություններ, ընթերցանության ցանկեր և մասնակիցների կողմից մշակված այլ նյութեր , սակայն չեն ներառում վերջնական հղկված դասագրքեր։ Ուրիշների համար օգտակար տեղադրվում են Վիքիգրքերում[17]։ Յուրաքանչյուր առարկայական բնագավառով հետաքրքրվող ուսումնական խմբերը ստեղծում են ռեսուրսների ցանց, որոնք կազմում են վիքիլսարանում տարվող քննարկումների և գործունեության հիմքը։ Ուսումնական ռեսուրսները կարող են օգտագործվել վիքիլսարանից դուրս, մանկավարժների կողմից իրենց նպատակների համար, GFDL- ի և Creative Commons լիցենզիայի պայմաններով (ինչպես Վիքիպեդիան)։
Վիքիլսարանը թույլատրում է տեղատրել անձնական հետազոտությունները (ի տարբերություն վիքիպեդիայի)[18][19]։ Այդ հետազոտությունը կարող է էքսպերտի կողմից ստուգված չլինել[18]։
WikiJournals
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի քանի Վիքիամսագիրներ գործում են Վիքիլսարանում ակադեմիական ամսագիր ձևաչափով ( WikiJournal User Group անվանմամբ). Ներկայացված հոդվածները մինչև հրապարակումը կամ ինդեքսավորումը, հղման հնարավորությամբ կայուն տարբերակը ամսագրում և խմբագրվող տարբերակը Վիքիպեդիայում, փորձաքննության են ենթարկվում արտաքին էքսպերտների կողմից[20]։ Որոշ հոդվածներ գրվել են զրոյից, որոշներն էլ հարմարեցվել են Վիքիպեդիայի հոդվածներից[21] Այսպիսով նրանք ձգտում են էքսպերտներին խրախուսել բովանդակություն ստեղծել և բարելավել (որպես հեղինակներ և վերստուգողներ), ինչպես նաև ապահովել Վիքիպեդիայի առկա բովանդակության համար լրացուցիչ որակի վերահսկման մեխանիզմ[22]։ Այս գործունեությունը սկսվել է WikiJournal of Medicine-ի հետ 2014 թվականին[23]։ Քույր WikiJournal of Science ամսագիրը սկսել է հրապարակումը 2018 թվականից[21]։
Լեզուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս կան տասնյոթ տարբեր Վիքիլսարաններ․ արաբերեն, չինարեն, չեխերեն, անգլերեն, ֆիններեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, հինդի, իտալերեն, ճապոներեն, կորեերեն, պորտուգալերեն, ռուսերեն, սլովեներեն, իսպաներեն և շվեդերեն; Վիքիլսարանի ծրագրերը այլ լեզուներով մշակվում են «բետա» բազմալեզու հանգույցում։
Այլ լեզուներով նոր ստեղծված վիքիլսարանները, որպեսզի նախնական քննության ստեղծված "beta" փուլից տեղափոխվեն հիմնական տարածք, նոր վիքիլսարանի համայնքը պետք է մշակի հետազոտական գործունեությունը կարգավորող քաղաքականություն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://en.wikiversity.org/w/index.php?diff=1
- ↑ Welcome speech, Jimbo Wales, Wikimania 2006 (audio)
- ↑ Reswik (2006 թ․ օգոստոսի 22). «Wikiversity:History of Wikiversity». Wikiversity. Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին.
- ↑ Wikimedia Foundation contributors (2013 թ․ մարտի 25). «Resolution Wikiversity». Wikimedia Foundation. Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին.
{{cite web}}
:|author=
has generic name (օգնություն) - ↑ Wikimania contributors (2007 թ․ փետրվարի 17). «Opening Plenary (transcript)». Wikimania. Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին.
{{cite web}}
:|author=
has generic name (օգնություն) - ↑ Nystedt, Dan (2007 թ․ օգոստոսի 4). «Wikiversity Gains Momentum». PC World. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Foster, Andrea (2005 թ․ դեկտեմբերի 16). «Wikipedia, the Free Online Encyclopedia, Ponders a New Entity: Wikiversity». The Chronicle of Higher Education. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Perrin, Donald; Downes, Stephen; Muirhead, Brent; Perrin, Elizabeth; Betz, Muhammad (2007 թ․ հունվար). «Wikis and Wikipedia as a Teaching Tool». In Konieczny, Piotr (ed.). International Journal of Instructional Technology and Distance Learning (PDF). Vol. 4. էջ 19. ISSN 1550-6908. by Piotr Konieczny; International Journal of Instructional Technology and Distance Learning;January 2007, Vol. 4, No. 1.
- ↑ Wikiversity contributors. «Approved Wikiversity project proposal». Wikiversity.
{{cite web}}
:|author=
has generic name (օգնություն) - ↑ «Wikiversity:Learning». Wikiversity.
- ↑ «Wikiversity learning model». Wikiversity.
- ↑ Wikiversity learning projects portal, Wikiversity
- ↑ Friesen, Norm; Hopkins, Janet (2008 թ․ սեպտեմբերի 27). «Wikiversity; or education meets the free culture movement: An ethnographic investigation». First Monday (անգլերեն). 13 (10).
- ↑ Singh, Satendra (2013). «Use of Wikiversity and role play to increase student engagement during student-led physiology seminars». Advances in Physiology Education. 37 (1): 106–107. doi:10.1152/advan.00096.2012. ISSN 1043-4046.
- ↑ Hladnik, Miran; Polajnar, Jernej (2016 թ․ դեկտեմբերի 21). «Wikiji v izobraževanju - Po desetih letih izkušenj». Andragoška spoznanja (անգլերեն). 22 (4): 73. doi:10.4312/as.22.4.73-83. ISSN 2350-4188.
- ↑ Kennedy, Ian; Pass, Delia; Cadir, Roxan. One Laptop Per Teacher: Content and Curriculum for (in-service) Teacher Training. էջեր 2564–2569.
{{cite book}}
:|website=
ignored (օգնություն) - ↑ «Wikiversity:What Wikiversity is not». Wikiversity.
- ↑ 18,0 18,1 Page 95 in: Michael Nentwich, René König (2012). Cyberscience 2.0: Research in the Age of Digital Social Networks, Volume 11 of Interaktiva, Schriftenreihe des Zentrums für Medien und Interaktivität, Gießen. Campus Verlag - Interaktiva Series. ISBN 9783593395180.
- ↑ Singh, S. (2013). «Use of Wikiversity and role play to increase student engagement during student-led physiology seminars». AJP: Advances in Physiology Education. 37 (1): 106–107. doi:10.1152/advan.00096.2012. ISSN 1043-4046.
- ↑ Shafee, Thomas (2017 թ․ նոյեմբերի 24). «Wikipedia-integrated publishing: a comparison of successful models». 26 (2). Health Inform. doi:10.13140/rg.2.2.27470.77129. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ 21,0 21,1 Editorial Board (2018 թ․ հունիսի 1). «The aims and scope of WikiJournal of Science». WikiJournal of Science (անգլերեն). 1 (1): 1. doi:10.15347/wjs/2018.001. ISSN 2470-6345.
- ↑ Shafee, Thomas; Das, Diptanshu; Masukume, Gwinyai; Häggström, Mikael (2017 թ․ հունվարի 15). «WikiJournal of Medicine, the first Wikipedia-integrated academic journal». WikiJournal of Medicine (անգլերեն). 4 (1). doi:10.15347/wjm/2017.001. ISSN 2002-4436.
- ↑ Masukume, Gwinyai; Heilman, James; Häggström, Mikael (2016 թ․ մայիսի 24). «Why getting medical information from Wikipedia isn't always a bad idea». The Conversation. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
|