Jump to content

Վիվիեն Վեստվուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիվիեն Վեստվուդ
անգլ.՝ Vivienne Westwood
Դիմանկար
Ծնվել էապրիլի 8, 1941(1941-04-08)[1][2][3][…]
ԾննդավայրTintwistle, Դերբիշիր
Մահացել էդեկտեմբերի 29, 2022(2022-12-29)[4][5] (81 տարեկան)
Մահվան վայրՔլեպհեմ, Լոնդոն, Մեծ Լոնդոն, Միացյալ Թագավորություն[6]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՎեստմինստերի համալսարան, Միդլսեքսի համալսարան և Glossopdale School?
Մասնագիտությունհամալսարանի դասախոս, նորաձևության դիզայներ, գործարար, ակնագործ և ակտիվիստ
ԱշխատավայրԲեռլինի գեղարվեստի համալսարան[7]
ԱմուսինDerek Westwood?, Մալքոլմ ՄակԼարեն[8] և Andreas Kronthaler?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներJoseph Corré?
 Vivienne Westwood Վիքիպահեստում

Վիվիեն Վեստվուդ (անգլ.՝ Vivienne Westwood, ի ծնե՝ Վիվիեն Իզաբել Սուայր (անգլ.՝ Vivienne Isabel Swire); ապրիլի 8, 1941(1941-04-08)[1][2][3][…], Tintwistle, Դերբիշիր - դեկտեմբերի 29, 2022(2022-12-29)[4][5], Քլեպհեմ, Լոնդոն, Մեծ Լոնդոն, Միացյալ Թագավորություն[6]), նորաձևության բրիտանացի դիզայներ, նորաձևությունում փանկ ոճի հիմնադիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիվիենը ծնվել է Անգլիայի հյուսիս-արևմուտքում՝ Չեշիր դքսության (1974 թվականից Դերբիշիր դքսություն) Տինտվիսել գյուղում։ Ավարտել է հարևան Դերբիշիրի ավագ դպրոցը։ 1958 թվականի ընտանիքի հետ տեղափոխվեց Լոնդոն. Նոր քաղաքում նա որոշեց, որ արդեն ժամանակն է պլանավորելու իր կարիերան և այդ պատճառով ընդունվեց «Հարոու» նկարչական դպրոց, իսկ դրանից հետո՝ «Տրենտ պարկ» արվեստի դպրոց։ Ապագա դիզայների ընտանիքը ծայրահեղ աղքատ էր։ Վիվյենը ամունության պատճառով ստիպված էր թողնել նկարչական դպրոցը, բայց հասցրեց ստանալ մանկավարժական կրթություն։

Նրա առաջին ամուսինը Դերեկ Վեստվուդն էր(անգլ.՝ Derek Westwood):Երեք տարի համատեղ կյանքից հետո Վիվիենը բաժանվեց նրանից՝ իրեն թողնեով միայն նրա Վեստվուդ ազգանունը, որն էլ հետագայում ճանաչում ստացավ ամբողջ աշխարհում:Համատեղ ամուսնությունից ծնվեց նրա որդի Բենը(անգլ.՝ Ben):

Վիվիենը ծանոթացավ Sex Pistols ռոք խմբի մենեջեր Մալկլոմ Մկլարենիի հետ, որի հետ ապրեց քաղաքացիական ամուսնությամբ։ Նրանք որդի ունեցան՝ Ջոզեֆ (անգլ.՝ Joseph).

Այժմ ամուսնացած է իր նախկին աշակերտ, ավստրացի դիզայներ Անդրեաս Կրոնտալերի (անգլ.՝ Andreas Kronthaler) հետ։

Աշխատել է ուսուցչուհի։ 1970 թվականից սկսեց լրջորեն զբաղվել դիզայնով և բացեց իր առաջին «Let It Rock» խանութը՝ (1971—1973), որը հետագայում վերանվանվեց «Too Fast To Live Too Young To Die» (1973—1974), իսկ հետո՝ «Sex» (1974—1976): Ամեն նոր հավաքածուի հետ փոխվում էր խանութի անվանումն ու դիզայնը։

Առաջին ամուսնուց բաժանվելուց հետո Վիվիենը ծանոթացավ պրոդյուսեր և երաժիշտ Մալկլոմ Մկլարենի՝ «Sex Pistols» Փանկ խումբի գաղափարական ոգեշնչողի հետ։ 1976 թվականին նրանք համատեղ ստեղծեցին խմբի համար հագուստ։

1980-ական թվականին ստեղծվեն Vivienne Westwood ապրանքանիշը։

1990-ական թվականի կեսերին Վիվիեն Վեստվուդը Բրիտանիայում ճանաչվեց «Տարվա լավագույն դիզայներ»։

Վիվիեն Վեստվուդը թողարկում է ագուստի մի քանի ուղղություն

  • «Vivienne Westwood gold label» — ձեռագործ հագուստ
  • «Vivienne Westwood red label» — երիտասարդների համար կանացի հագուստ
  • «Vivienne Westwood Man» — տղամարդու հագուստ
  • «Vivienne Westwood Anglomania» — casual ոճի առօրյա հագուստ

2007 թվականին, հագուստի դիզայնի զարգացման մեջ ներդրում ունենալու համար դիզայները ստացավ British Fashion Awards մրցանակը։ 2008 թվականի, որպես պրոֆեսոր հրավիրվեց Վիեննայի Կիրառական արվեստի ակադեմիա։

Այսօր ամբողջ աշխարհում բացվել է ավելի քան 500 «Vivienne Westwood»խանութ։

Քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայն ճանաչում ունեցող քաղաքական ակտիվիստ է։ Գրեթե իր ամբողջ կյանքի ընթացքում Վեստվուդը եղել է Աշխատավորական կուսակցություն (Մեծ Բրիտանիա) կողմնակից, սակայն 2007 թվականին որոշեց փոխել իր քաղաքական կողմնորոշումը և միացավ Պահպանողական կուսակցություն (Մեծ Բրիտանիա)[11]. Աջակցել է Շոտլանդիայի անկախության գաղափարին, ասելով, որ Անգլիան նրան ներքև է ձգում[12]

2005 թվականի աշնանը թողարկեց վերնաշապիկների հավաքածու «Ես ահաբեկիչ չեմ, մի ձերբակալեք ինձ» մակագրությամբ (I AM NOT A TERRORIST, please don’t arrest me).[13] Վաճառում էին 50 ֆունտով[14]։

2008 թվականին՝զատկի շրջանում միջուկային համալիրի Atomic Weapons Establishment en[Aldermaston] մոտ՝ (Արևմտյան Բեքշիր), մասնակցելէ Campaign for Nuclear Disarmament ակցիային .[15]

Ռուսաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995-2008 թվականներին Ռուսաստանում նրա հայացքները ներկայացնում էր Օլգա Ռոդիոնովան, նրանք մտերիմ էին ընտանիքներով[16]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Fashion designer Vivienne Westwood dies
  5. 5,0 5,1 5,2 Vivienne Westwood dies at 81
  6. 6,0 6,1 6,2 https://www.swissinfo.ch/spa/vivienne-westwood_muere-la-dise%C3%B1adora-brit%C3%A1nica-vivienne-westwood/48169794
  7. Prof. Vivienne Westwood † (գերմ.)
  8. https://www.liberation.fr/lifestyle/mode/vivienne-westwood-mode-save-the-queen-of-punk-20221230_BBOHEN4ANBEDBECC764IXBSERU
  9. The London Gazette (բրիտ․ անգլ.) — 2005. — Iss. 57855. — P. N7.
  10. https://web.archive.org/web/20210109231326/https://www.thersa.org/about/royal-designers-for-industry/current-royal-designers-for-industry
  11. Дмитрий Астафьев (2007 թ․ նոյեմբերի 30). «Вивьен Вествуд стала консерватором» (ռուսերեն). Fashion Time. Վերցված է 2010 թ․ փետրվարի 9-ին.
  12. Stephanie Carberry & Rachel Guy (2014 թ․ սեպտեմբերի 1). «Dame Vivienne backs indy». The Scottish Sun (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  13. Anna Browning (2005 թ․ սեպտեմբերի 28). «The power of T-shirt slogans». BBC News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  14. Leisa Barnett (2007 թ․ նոյեմբերի 29). «Viviennes Christmas Speech». Vogue (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  15. Leisa Barnett (2008 թ․ մարտի 25). «Vivienne Westwood rallies at CND's Easter Monday demonstration in Berkshire». Vogue (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  16. Мария Разлогова. — Հոդվածը տպագրվել է 2010 թվականի սեպտեմբերի 16-ին «Երաժշտական ճշմարտություն» թերթում«Феномен Ольги Родионовой». ИД «Նոր հայացք» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիվիեն Վեստվուդ» հոդվածին։