Վիկտորիա (Մալթա)
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Վիկտորիա | |||||
| |||||
Երկիր | Մալթա | ||||
Համայնք | Gozo Region (Ghawdex)?[1] | ||||
Մակերես | 2,9 կմ² | ||||
ԲԾՄ | 90 մետր | ||||
Բնակչություն | ▲6901 մարդ (մարտի 31, 2014)[2] | ||||
Պաշտոնական կայք | victoria.org.mt(անգլ.) | ||||
| |||||
Վիկտորիա (մալթ.՝ Il-Belt Victoria, նշանակում է Վիկտորիա քաղաք), բնիկ մալթացիներն անվանում են նաև Ռաբաթ կամ, ավելի ճշգրիտ՝ Գոցոյի Ռաբաթ, քանի որ Ռաբաթ անվանումով ևս մեկ քաղաք կա Մալթայում), քաղաք Մալթայի Հանրապետությունում։ Այդ երկրի մեծությամբ երկրորդ կղզու՝ Գոցոյի գլխավոր քաղաքն է[3]։ 2014 թվականի մարտի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 6.901[4]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի ներկայիս տարածքն ու շրջական բնակեցված են եղել դեռևս նոր քարի դարի ժամանակներից։ Բրոնզի դարում ու հետագա ժամանակներում այստեղ ապրել են փյունիկեցիներ, հին հռոմեացիներ, որոնք էլ հիմնել են նշանավոր միջնաբերդը (ավելի ուշ այն վերակառուցվել է)։ Վիկտորիա անվանումը բնակավայրին տրվել է բրիտանական կառավարության կողմից, 1887 թվականի հունիսի 10-ին, Վիկտորյա թագուհու ոսկե հոբելյանի կապակցությամբ։
Քաղաքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, որոնց մեջ առանձնացվում են հնագույն միջնաբերդը և նրա ներսում կառուցված Սանտա Մարիա տաճարը։ Վերջինս բարձրացվել է երկրաշարժից փլված նախկին եկեղեցու ավերակների վրա։ Ընդ որում՝ այդ եկեղեցին էլ, իր հերթին, կառուցվել էր փյունիկյան կամ հինհռոմեական տաճարի ավերակների վրա։
Ճարտարապետական ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գոցոյի միջնաբերդը, ներառյալ՝
- Համբարձման տաճարը
- Գոցոյի հնագիտական թանգարանը
- Gran Castello պատմական շինությունը
- Բնական գիտությունների թանգարանը
- Հին բանտը
- Սուրբ Գևորգ բազիլիկը
- Գոցոյի սիրտը՝ Il-Hagar թանգարանը
- Banca Giuratale
- Սբ. Ֆրենսիս եկեղեցի
Վիկտորիա քաղաքում ու նրա մերձակայքում կան նաև երկու տասնյակից ավելի եկեղեցիներ ու մատուռներ։
Թանգարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գոցոյի հնագիտական թանգարան[5]
- Գոցոյի բնության թանգարան (նախկին անվանումը՝ Բնական գիտությունների թանգարան)[6]
- Հին բանտերը[7]
- Աստվածամոր համբարձման տաճարի թանգարան
- Բանահյուսության թանգարան (գործում է միջնադարյան շինություններում)[8]
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սանտա Մարիա տաճարը
-
Սանտա Մարիա տաճարի ներսը
-
Միջնաբերդը
-
Միջնաբերդի պարիսպները
-
Հրապարակը
-
Ռունդլ Գարդեն վիլլան
-
Սավինա եկեղեցին
-
Տաճարը
-
Սբ. Գևորգ եկեղեցին
-
Սբ. Գևորգ եկեղեցու ներսը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://localgovernment.gov.mt/public-body/gozo-region-ghawdex/
- ↑ http://www.webcitation.org/6ZSEwl5UZ
- ↑ Cassar Pullicino, Joseph (October–December 1949). «The Order of St. John in Maltese folk-memory» (PDF). Scientia. 15 (4): 163. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Estimated Population by Locality 31st March, 2014». Government of Malta. 2014 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Gozo Museum of Archaeology». Heritage Malta (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 23 janvier 2015-ին.
- ↑ «Gozo Nature Museum». Heritage Malta (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 23 janvier 2015-ին.
- ↑ «Old Prison». Heritage Malta (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 23 janvier 2015-ին.
- ↑ «Folklore Museum». Heritage Malta (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 23 janvier 2015-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ministry of Gozo - Victoria Արխիվացված 2012-02-01 Wayback Machine
- Victoria - քաղաքային խորհուրդ
- Գոցոյի մշակույթի և տեղեկատվության գրասենյակ
- Gozo Cathedral
- Leone Philharmonic Society AD 1863
- La Stella Philharmonic Society AD 1863
- St George's Basilica
- Visit Malta - Citadella and Victoria
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորիա (Մալթա)» հոդվածին։ |
|