Jump to content

Վավերագրագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վավերագրագիտություն, վավերագրաբանություն, դիվանաբանություն, վավերագրերի ձևը և բովանդակությունն ուսումնասիրող պատմություն օժանդակ գիտաճյուղ (դիսցիպլին)։

Սկզբնապես վավերագրագիտություն հասկացվել է՝ որպես փաստաթղթերի վավերականության մասին գիտություն (այդ առումով մասամբ տարրալուծվում է հնագրության, ժամանակագրության, ծագումնաբանության և պատմություն այլ հատուկ գիտաճյուղերի մեջ)։ Վավերագրերի իսկության որոշ ստուգում (գործնական Վավերագրագիտություն) կիրառվել է դեռևս միջին դարերում։ 14-15-րդ դարերում սկզբնավորված գիտություն վավերագրագիտությունը մինչև 19-րդ դարը զուգակցվել է գործնականին։ Վավերագրագիտության՝ որպես պատմություն օժանդակ գիտաճյուղի, հիմնադիր Ժ․ Մաբիլյոնը 17-րդ դար մշակել է վավերագրերի իսկության գնահատման գիտության չափանիշներ։ 19-20-րդ դարերում վավերագրագիտությունների մեջ առանձնացել են հատուկ ենթաճյուղեր՝ կայսերական և թագավորական հրովարտակների վավերագրագիտություն, պապական հրովարտակների վավերագրագիտություն, մասնավոր վավերագրերի վավերագրագիտություն։ Իուրժ․ վավերագրագիտությամբ զբաղվում է հիմնականում վավերագրերի միայն արտաքին առանձնահատկությունների նկարագրությամբ (դրանց բովանդակության ուսումնասիրությունը պաշտոնապես չի մտնում նրա խնդիրների մեջ)։ Մարքսիստ վավերագրագիտությունը անհրաժեշտ է համարում վավերագրերի ինչպես ձևի, այնպես էլ բովանդակության ուսումնասիրությունը, ընդ որում, վավերագրերը համարելով սոցիալ-տնտեսական հարաբերությունների, ներքին և արտաքին քաղաքականության պատմության կարևորագույն աղբյուրներ, դրանց ձևի ուսումնասիրությունը ստորադասում է բովանդակության ուսումնասիրությանը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Cesare Paoli։ Diplomatica, a cura di G.C Bascapè, Firenze 1942.
  • Alessandro Pratesi, Genesi e forme del documento medievale, Roma, Jouvence 1979 (Guide 3).
  • Harry Breslau, Manuale di diplomatica per la Germania e per l’Italia, trad. it. a cura di Annamaria Voci-Roth, Ministero per i Beni Culturali e Ambientali-Ufficio Centrale per i Beni Archivistici, Roma 1998 (Pubblicazioni degli Archivi di Stato, Sussidi 10).
  • Arthur Giry, Manuel de Diplomatique. Diplomes et chartes, chronologie technique, éléments critiques et parties constitutives de la teneur des chartes, les chancelleries, les actes privés, Paris 1894 (rist. Paris 1925).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 298