Վանեսա Մորգան Մզիրեյ (անգլ.՝ Vanessa Morgan Mziray, մարտի 23, 1992(1992-03-23)[1], Օտտավա, Կանադա[2]), կանադացի դերասանուհի և երգչուհի։ Հայտնի է դարձել «Կարտերի որոնումներում» սերիալի Բեատրիքս Կաստրոյի, «The Latest Buzz» պատանեական սիթքոմի Ամանդա Փիրսի և Disney ալիքի «Իմ դայակը վամպիր է» ֆիլմի Սարայի դերերի շնորհիվ։ Նա նաև խաղում է Թոնի Թոպազի դերը «Ռիվերդեյլ» հեռուստասերիալում, ինչպես նաև արքայադուստր Լիրայի դերը «Շաննարայի քրոնիկները» հեռուստասերիալում։
2000 թվականին Մորգանը նկարահանվել է «A Diva’s Christmas Carol» ֆիլմում։
Հայտնի է դարձել 2007 թվականին Family Channel ալիքի «The Latest Buzz» սերիալի դերից հետո, բացի այդ նա նաև երգել է այդ ֆիլմի համար։
2010 թվականին նա նկարահանվել է «Լրտես Հերրիետ. Բլոգների պատերազմ» ֆիլմում։ Արդեն հաջորդ 2011 թվականին խաղացել է «Իմ դայակը վամպիր է» ֆիլմում Սարայի դերը[5]։
2011 թվականին Մորգանը հայտնվել է «Հիասքանչ «արքայազն»» ֆիլմում Մեթոմ Պրոկոպի և Սարա Հայլենդի հետ։ Նաև խաղացել է Disney Channel ալիքի «Ավագ դպրոց» ֆիլմում Կեմերովայի ընկերուհու՝ Վանեսայի դերը, և նկարահանվում է «Դեգրասի» սերիալի 12-րդ եթերաշրջանում[6]։ Այժմ նկարահանվում է «Ռիվերդեյլ» պատանեական սերիալում։