Վանգան ծնվել է Ստրումիցայում, որն այն ժամանակ գտնվել է Օսմանյան կայսրության կազմում, այնուհետև հաջորդաբար եղել է Բուլղարիայի թագավորության, Հարավսլավիայի թագավորության, այնուհետև նորից Բուլղարիայի, Սոցիալիստական Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության, իսկ այժմ՝ Մակեդոնիայի Հանրապետության կազմում։ Այս շրջանի՝ բուլղարացիների կողմից երկրորդ անգամ գրավումից հետո (1941-1944 թթ.) Վանգան տեղափոխվում է Պետրիչ (այն ժամանակ և հիմա գտնվում է Բուլղարիայում)։ Վանգան վաղաժամ էր ծնվել (9 ամսից շուտ) և առողջական խնդիրներ ուներ։ Տեղի ավանդույթների համաձայն՝ երեխային անուն չէր տրվում, քանի դեռ նա կենդանության նշաններ ցույց չէր տվել։ Եվ ահա, երբ երեխան առաջին անգամ ճչաց, ցույց տվեց կենդանության նշաններ, դայակը դուրս եկավ փողոց և անծանոթից խնդրեց մի անուն ասել։ Անծանոթն առաջարկեց Էնդրոմեհա (Andromaha (Andromache)) անունը, սակայն սա շատ հունական էր, իսկ ահա երկրորդ անծանոթի առաջարկած անունը՝ Վանգելիա, որը նշանակում է «բարի լուր բերող», դուր եկավ դայակին, և նա ընտրեց այդ անունը, չնայած այն նույնպես հունական ծագում ուներ, բայց այդ տարածքներում տարածված անուն էր։