Ստեփան Կևորկով
Ստեփան Կևորկով | |
---|---|
Ծնվել է | մարտի 19 (ապրիլի 1), 1903 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | օգոստոսի 15, 1991 (88 տարեկան) կամ հուլիսի 15, 1991[2] (88 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտացում | դերասան և կինոռեժիսոր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 1293046 |
Ստեփան Աղաբեկի Կևորկով (Ստեփան Կևորկյանց, մարտի 19 (ապրիլի 1), 1903, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 15, 1991 կամ հուլիսի 15, 1991[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1963), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1970)։ 1930 թվականին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետտեխնիկումը։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
Գեորգի Կևորկովի և Ռուբեն Գևորգյանցի հայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեփան Կևորկովը ծնվել է 1903 թվականին Մոսկվայում։ 1914-1917 թվականներին սովորել է գիմնազիայում։ Նրան ուսուցանել են կինոարվեստի մեծ գիտակներ Ս. Կոմարովը, Ս. Էյզենշտեյնն ու Վ. Պուդովկինը։ 1930 թվականին ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական տեխնիկումը։ 1933-1936 թվականներին «Մոսֆիլմ» և «Ադրբկինո» ստուդիաներում աշխատել է Ն. Շենգելայայի և Ա. Դովժենկոյի հետ։ 1935 թվականին մեկնել է Մոսկվա և մասնակցել Ալեքսանդր Դովժենկոյի «Աէրեգրադ» կինոերկի նկարահանման աշխատանքներին իբրև ասիստենտ։ 1936 թվականին Համո Բեկնազարյանի և Դանիել Դզնունու հրավերով Կևորկովը մեկնել է Հայաստան։ 1936 թվականից եղել է Հայկինոյի (այժմ՝ Հայֆիլմ) կինոստուդիայի ռեժիսոր։ 1958-1962 թվականներին եղել է ՀԽՍՀ Կինոգործիչների միության նախագահ, 1962-1967 թվականներին՝ ՀԿՄ վարչության առաջին քարտուղար։ Հայ կինեմատոգրաֆիստներից առաջինն էր, որ արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման (1970)[3]։
Մասնակցություն Երկրորդ համաշխարհային պատերազմին
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ») գործողություններին, պարգևատրվել է «Հայրենական մեծ պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշանով, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով[4]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոնկարներից են՝ «Լեռնային արշավ» (1939), «Ճանապարհ» (1961)։
Քարամյանի հետ բեմադրել է «Ուրվականները հեռանում են լեռներից» (1955), «Ամպրոպի արահետով» (1956), «Պայթյուն կեսգիշերից հետո» (1968)։
Հեղափոխական Կամոյի կյանքին և հերոսական գործունեությանն են նվիրված նրանց «Անձամբ ճանաչում եմ» (1958), «Արտակարգ հանձնարարություն» (1965) կինոնկարները։
Գրիգոր Մելիք-Ավագյանի հետ նկարահանել է «Կամոյի վերջին սխրանքը» (1973)։
Կինոնկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Լեռնային արշավ», 1939
- «Ուրվականները հեռանում են լեռներից», 1955
- «Պայթյուն կեսգիշերից հետո», 1968
- «Անձամբ ճանաչում եմ», 1957
- «Արտակարգ հանձնարարություն», 1965, վերջին չորսը՝ Էրազմ Քարամյանի հետ
- «Կամոյի վերջին սխրանքը»,1973 (Գրիգոր Մելիք-Ավագյանի հետ, ՀՀ պետական մրցանակ, 1967)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1963
- ՀԽՍՀ պետական մրցանակ (1967) («Անձամբ հայտնի» և «Հատուկ հանձնարարություն» ֆիլմերի համար)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1970)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
- Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Кеворков Степан Агабекович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 388)։ |
|
- Ապրիլի 1 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 15 մահեր
- 1991 մահեր
- Հուլիսի 15 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասաններ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ԽՄԿԿ անդամներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Խորհրդային կինոռեժիսորներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- Հայ դերասաններ
- Հայ կինոռեժիսորներ
- Հայ սցենարիստներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ