Սպիտակազգեստ կինը
Սպիատակազգեստ կինը անգլ.՝ The Woman in White | |
---|---|
Հեղինակ | Ուիլկի Քոլինզ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | նամակավեպ, գոթական վեպ, sensation fiction? և քրեական վեպ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Լեզու | անգլերեն |
Նախորդ | The Dead Secret? |
Հաջորդ | No Name? |
Երկիր | Մեծ Բրիտանիա |
Հրատարակիչ | All the Year Round? |
Հրատարակման տարեթիվ | 1860 |
OCLC | 41545143 |
The Woman in White Վիքիպահեստում |
Սպիտակազգեստ կինը, Ուիլկի Քոլինզի հինգերորդ հրատարակված վեպը, որը գրվել է 1859 թվականին։ Այն համարվում է խորհրդավոր ու սենսացիոն ժանրերի առաջին ու լավագույն վեպերից մեկը։
Պատմությունը հաճախ համարում են դետեկտիվ գրականության վաղ օրինակ, որտեղ գլխավոր դերում հանդես եկող Ուոլթեր Հարթրայթը դիտարկում է այլ խուզարկուների հանցագործությունները վեր հանելու մեթոդները։ Պատմությունը ներկայացվում է գրեթե բոլոր գլխավոր կերպարների կողմից և Քոլինզը նախաբանում պարզաբանում է, որ ինչպես դատարանում դատական գործի քննման համար պատմությունը ներկայացնում են մի քանի վկաներ, այստեղ էլ վեպը կներկայացվի ավելի քան մեկ գրչով[1][2]։ 2003 թվականին Ռոբերտ Մաքքրումը «The Observer» թերթում նշել է, որ «Սպիտակազգեստ կինը» բոլոր ժամանակների լավագույն 100 վեպերի ցանկում զբաղեցնում է 23-րդ հորիզոնականը և 77-րդ հորիզոնականը 200 լավագույն վեպերի ցանկում ըստ BBC-ի տվյալների[3][4]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուոլթեր Հարթրայթը՝ արվեստի մի երիտասարդ ուսուցիչ, բախվում է Լոնդոնում մոլորված մի խորհրդավոր ու կարիքի մեջ գտնվող սպիտակազգեստ կնոջ և վերջինիս ուղղություն է ցույց տալիս։ Նա հետագայում տեղեկանում է ոստիկանությունից, որ այդ կինը փախել է հոգեբուժարանից։ Ավելի ուշ նա իր ընկերոջ՝ Պեսկայի առաջարկով, որը իտալերենի մասնագետ է, մեկնում է Քամբերլանդում գտնվող Լիմմերիջների տուն՝ նկարչական գործունեություն ծավալելու։ Լիմերիջ ընտանիքի անդամները ընդունում են անվասայլակին գամված Ֆրեդերիկ Ֆեյրլային և Ուոլթերի ուսանողներին՝ Լաուրա Ֆեյրլային, պարոն Ֆեյրլայի զարմուհուն և իր խորթ քրոջը՝ Մարիան Հալքոմբին։ Ուոլթերը մի ապշեցուցիչ նմանություն է տեսնում Լաուրայի ու սպիտակազգեստ կնոջ միջև, որը ընտանիքի անդամներին հայտնի է Ան Քաթերիք անվամբ։ Նա մտավոր հետամնաց մի երեխա է, ով նախկինում ապրում էր իրենց տան մոտակայքում և շատ նվիրված էր Լաուրայի մորը, որն էլ առաջին անգամ նրան սպիտակ զգեստ էր հագցրել։
Գալիք մի քանի ամիսների ընթացքում Ուոլթերը և Լաուրան սիրահարվում են, չնայած այն փաստին, որ Լաուրան նշանված էր սյոր Փերսիվալ Գլայդի հետ։ Մարիանը, հասկանալով սա, խորհուրդ է տալիս Ուոլթերին հեռանալ Լիմմերիջների տնից։ Լաուրան մի անանուն նամակ է ստանում, որտեղ նախազգուշացվում էր չամուսնանալ Գլայդի հետ։ Ուոլթերը եզրակացնում է, որ Անն է ուղարկել նամակը և նորից բախվում է վերջինիս Քամբերլանդում։ Նա համոզվում է, որ սկզբում Գլայդն է Անին դասավորել հոգեբուժարանում։ Չնայած ընտանիքի փաստաբանի նախազգուշացումներին՝ կապված ամուսնությունից հետո ֆինանսական պատասխանատվությանը, որ Լաուրայի մահից հետո, ողջ ժառանգությունը կանցնի Գլայդին, եթե նա մահանա առանց զավակ ծնելու, 1849 թվականին Լաուրան և Գլայդը ամուսնանում են և վեց ամսով ճանապարհորդում Իտալիայով։ Միևնույն ժամանակ Ուոլթերը միանում է Հոնդուրաս մեկնող արշավախմբին։
Վեց ամսից հետո սյոր Փերսիվալը և տիկին Գլայդը վերադառնում են նրա տուն՝ Բլեքվոթեր այգի, որը գտնվում է Հեմփշիրում։ Մարիան Լաուրայի պահանջով բնակություն է հաստատում Բլեքվոթերում և պարզում է, որ Գլայդը ֆինանսական խնդիրներ ունի։ Գլայդը փորձում է Լաուրային ծուղակը գցել՝ ստիպելով ստորագրել մի փաստաթուղթ, որի շնորհիվ նա կստանար 20000 ֆունտ՝ ըստ ամուսնական համաձայնագրի, որը Լաուրան հրաժարվում է վճարել։ Անը, ով մահացու հիվանդ է, մեկնում է Բլեքվոթեր այգի և կապ է հաստատում Լաուրայի հետ՝ հայտնելով վերջինիս, որ նա մի գաղտնիք ունի, որը կկործանի Գլայդի կյանքը։ Մինչ նա կբացահայտեր այդ գաղտնիքը, Գլայդը իմանում է նրանց կապի մասին և կարծում է, թե Լաուրան գիտի իր գաղտնիքը։ Այդ փաստից նրա մոտ պարանոիդի ախտանշաններ են հայտնաբերվում, և նա ամեն կերպ փորձում է Լաուրային պահել Բլեքվոթերում։ Քանի որ Լաուրան հրաժարվել է հանձնել իր ժառանգությունը, իսկ Անը գիտեր նրա գաղտնիքը, Ֆոսկոն որոշում է դավադրություն կազմակերպել։ Լաուրան և Անը տեսքով նման էին, և Ֆոսկոն որոշում է օգտագործել այդ նմանությունը։ Երկու հոգի, որոնց վարձել է Ֆոսկոն, կմեկնեն նրանց հետ Լոնդոն։ Լաուրան կհայտնվի հոգեբուժարանում՝ Անի անվան տակ, իսկ Անը կմահանա և նրան կհուղարկավորեն որպես Լաուրա։ Մարիանը պատահմամբ լսում է ծրագրի մի հատվածը, բայց անձրևից թրջվելու պատճառով վարակվում է բծավոր տիֆով։
Քանի որ Մարիանը հիվանդ է, Լաուրան միայնակ է հայտնվում Ֆոսկոյի ծուղակում և ծրագիրը իրագործվում է։ Ան Քաթերիկին չի հաջողվում պայքարել իր հիվանդության դեմ, և նրան հուղարկավորում են Լաուրայի անվան ներքո, իսկ Լաուրային մեծ քանակությամբ հաբեր են ընդունել տալիս և տեղափոխում հոգեբուժարան Անի անվան տակ։ Երբ Մարիանը գնում է հոգեբուժարան՝ Անից որևէ տեղեկություն որսալու նպատակով, նա հայտնաբերում է Լաուրային, որին ներկայացնում են որպես Ան, բայց վերջինս պնդում է, որ ինքը Լաուրան է։ Մարիանը կաշառում է բուժքրոջը, իսկ Լաուրան փախուստի է դիմում։ Միևնույն ժամանակ Ուոլթերը բացահայտում է Գլայդի գաղտնիքը։ Նա ապօրինի քայլեր էր իրականացրել և այդ իսկ պատճառով զրկվել էր իր սեփականությունը ժառանգելու իրավունքից։ Կարծելով, որ Ուոլթերը բացահայտել է կամ կբացահայտի իր գաղտնիքը, Գլայդը փորձում է այրել և մոխրի վերածել այն բոլոր փաստաթղթերը, որոնցում նա մեղադրվում է, բայց այրվում է իր իսկ բռնկած կրակում։ Անի մորից՝ Ջեյն Քաթերիկից, Ուոլթերը պարզում է, որ Անը երբեք չգիտեր Գլայդի գաղտնիքը։ Նա միայն գիտեր, որ Գլայդի մասին ինչ-որ գաղտնիք կար և կրկնել էր այն բառերը, որն իր մայրը ասել էր զայրացած ժամանակ՝ Գլայդին սպառնալու համար։ Իրականում Գլայդի մայրը արդեն ամուսնացած էր մի իռլանդացու հետ, ով լքել էր վերջինիս և նորից չէր ամուսնացել։ Նա որևէ խնդրի չէր բախվել իր բաժինը պահանջելուց, իսկ Գլայդին անհրաժեշտ էր իր ծնողների ամուսնության վկայականը՝ փող վերցնելու նպատակով։ Նա գնացել է իրենց գյուղի եկեղեցին, որտեղ նրա ծնողներն են միասին ապրել և որտեղ նաև մահացել էր այնտեղ աշխատող քահանան, և կեղծ ամուսնություն է գրանցել։ Տիկին Քաթերիկը օգնել էր վերջինիս կեղծ ամուսնություն գրանցելու հարցում և պարգևատրվել էր ոսկյա ժամացուցով և տարեկան աշխատավարձով։
Գլայդի մահվանից հետ, որն այրվել էր կրակում՝ փաստաթղթի կրկնօրինակը վերացնելու ժամանակ, եռյակը ազատվում է հետապնդությունից, բայց, միևնույն է, նրանք ոչ մի կերպ չեն կարողանում ապացուցել Լաուրայի իրական ինքնությունը։ Ուոլթերը կասկածում է, որ Անը մահացել է մինչև Լաուրայի ճանապարհորդությունը դեպի Լոնդոն, և սրա ապացույցը կփաստի նրանց պատմությունը, բայց միայն Ֆոսկոն գիտեր ճշգրիտ տվյալները։ Ուոլթերը տիկին Քաթերիկի նախկին գործատուից նամակ է ստանում, որից պարզ է դառնում, որ Անը Լաուրայի հոր ապօրինի զավակն էր։ Գալով օպերա Պեսկայի հետ՝ նա պարզում է, որ Ֆոսկոն դավաճանել է իտալական ազգայնամոլ հասարակությանը, որի բարձրաստիճան անդամն է հանդիսանում Պեսկան։ Երբ Ֆոսկոն ցանկանում է փախչել երկրից, Ուոլթերը նրանից գրավոր խոստովանություն է պահանջում՝ փոխարենը տրամադրելով ապահովագիր Անգլիայից։ Լաուրայի ինքնությունը օրինական կերպով վերականգնվել է, իսկ իր գերեզմանաքարի վրա մակագրությունը փոխվել է Ան Քաթերիկի։ Ֆոսկոն փախուստի է դիմում, բայց անմիջապես սպանվում է մի այլ գործակալի կողմից։ Հաստատելու, որ իր դիրքը նրա մասնաբաժնի վրա օրինական բնույթ է կրում, Ուոլթերը և Լաուրան ավելի շուտ են ամուսնացել, իսկ Ֆրեդերիք Ֆերլիի մահից հետո նրանց որդուն է անցնում Լիմերիջը։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուոլթեր Հարթրայթ՝ նկարչության երիտասարդ ուսուցիչ, ով միշտ կողմնակից է արդարության հաստատմանը։
- Ֆրեդերիկ Ֆեյրլայ՝ հարուստ և հիպոխոնդրիկ հողատեր, Լաուրա Ֆեյրլայի քեռին, որը հայտնի է իր ծաղրական վերաբերմունքով մնացած բոլոր կերպարների նկատմամբ։
- Լաուրա Ֆեյրլա՝ պարոն Ֆեյրլայի նուրբ, պարզամիտ և գեղեցիկ զարմուհին։ Վերջինս որբ է և ժառանգատեր։
- Մարիան Հալքոմբ՝ Լաուրայի ավագ խորթ քույրը, որն այդքան էլ տեսքով գրավիչ չէ, բայց առանձնանում է իր խելամտությամբ և ճարպկությամբ։ Նա, ըստ Ջոն Սազրլանդի, համարվում է Վիկտորյական գրականության ամենահրաշալի արարչագործություններից մեկը[5]։
- Ան Քաթերիկ՝ (Սպիտակազգեստ կինը)՝ մի տարօրինակ, երիտասարդ կին՝ հայտնի իր սպտակ զգեստով, ով Լաուրայի հոր ապօրինի դուստրն է։
- Ջեյն Քաթերիկ՝ Անի անխիղճ մայրը, որը սյոր Փերսիվալ Գլայդի հետ մեկտեղ դասավորել է իր աղջկան հոգեբուժարանում։ Նա հանդես է գալիս որպես բացասական կերպար։
- Վինսենթ Գիլմոր՝ Ֆեյրլայների փաստաբանը և մոտ ընկերը։
- Սյոր Փերսիվալ Գլայդ, Բարոնե՝ Լաուրայի փեսացուն, իսկ ավելի ուշ ամուսինը։ Սովորաբար միշտ հիանալի ու գթասիրտ ձևով է հանդես գալիս, բայց երբեմն կոպտում է։
- Քաունթ Ֆոսկո՝ սյոր Փերսիվալի լավագույն ընկերը, նրա ամբողջական անունն է Իսիդոր Օտավիո Բալդասար Ֆոսկո։ Բավականին չաղ իտալացի, որն իր ետևում ունի առեղծվածային անցյալ։ Նա տարօրինակ է, սիրալիր, քաղաքավարի, բայց միևնույն ժամանակ խելացի և սպառնալից։ Նա խնամում է դեղձանիկների և մկների՝ որպես ընտանի կենդանիներ։ Քաունթը այնքան շատ համակրանք է տածում Մարիանի նկատմամբ՝ հաշվի առնելով վերջինիս խելամտությունը, որ պատրաստ է հրաժարվել իր ծրագրում ներառված որոշ կետերից՝ (ինչպիսիք են՝ օրինակ թույլատրել Մարիանին Լաուրային դուրս բերել հոգեբուժարանից) հանուն Մարիանի ։
- Քաունթեսս Ֆոսկո՝ Լաուրայի մորաքույրը, որն առաջ թեթևամիտ էր, բայց այժմ կորցրել է կյանքի նկատմամբ իր գույները։
- Պրոֆեսոր Պեսկա՝ իտալերենի ուսուցիչ և Ուոլթերի լավ ընկերը։ Հենց նա է Ուոլթերի համար աշխատանք գտնում Լիմերեջների տանը՝ ներկայացնելով վերջինիս Լաուրային և Մարիանին, և որն էլ վերջում անսպասելիորեն դառնում է Ֆոսկոյի հակառակորդը։
Թեմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպի թեման օրենքով ամուսնացած կնոջ անհավասար իրավունքն է հանդիսանում։ Լաուրա Գլայդի քեռին անտեսեց վերջինիս շահերը և նրան պատկանող 20,000 ֆունտ ժառանգությունը (այդ ժամանակ բավականին խոշոր գումար էր համարվում) նրա մահվանից հետո անցնում է իր ամուսնուն։
Հրատարակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպը 1859–60-ական թվականներին առաջին անգամ հրատարակվել է վեպ-թերթոնում՝ հայտնվելով Չարլս Դիքենսի «All the Year Round» և «Harper's Weekly» ամսաթերթերում։ Այն գրքի տեսքով լույս է ընծայվել 1860 թվականին[6]։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպը բավականին մեծ հաջողություններ է գրանցել, և ժամանակակից քննադատներն ու լսարանը այն hամարում են Քոլինզի լավագույն վեպը[6]։ Այս տեսակետին է հակված նաև հենց ինքը՝ Քոլինզը, քանի որ իր վեպերից սա միակն է, որ արձանագրված է իր տապանագրի վրա՝ «Սպիտակազգեստ կնոջ վեպի և այլ աշխատանքների հեղինակ»[6][7]։
Ադապտացիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1860 թվականին Սարեյ թատրոնը բեմադրում է «Սպիտակազգեստ կինը» սենսացիոն մելոդրաման։
- 1871 թվականին Ուիլկի Քոլինզը բեմադրում է «Սպիտակազգեստ կինը» մելոդրաման։
- 1975 թվականին Թիմ Քելլին բեմադրում է «Սպիտակազգեստ կինը» մելոդրաման։
- 2004 թվականին Էնդրու Լլոյդ Ուեբերը բեմադրում է «Սպիտակազգեստ կինը» մյուզիքլը։
- 2005 Քոնսթանս Քոքսը բեմադրում է «Սպիտակազգեստ կինը» պիեսը[8]։
Ֆիլմ և հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1912 թվականին ցուցադրվեցին ամերիկյան արտադրության երկու համր ֆիլմեր` «Սպիտակազգեստ կինը» անվամբ։
- 1917 թվականին ցուցադրվեցին ամերիկյան արտադրության երկու համր ֆիլմեր, որոնցից մեկը կոչվեց «Սպիտակազգեստ կինը», որում մասնակցություն է ունեցել ամերիկացի դերասանուհի Ֆլորենս լա Բադին, իսկ մյուսը` «Խճճված կյանքեր»։
- 1921 թվականին թողարկվեց ավստրիական արտադրության համր ֆիլմ` «Սպիտակազգեստ կինը» անվամբ։
- 1929 թվականին Ռոբերտ Քալինի ղեկավարմամբ թողարկվեց բրիտանական արտադրության համր ֆիլմ` «Սպիտակազգեստ կինը» անվամբ, որում հանդես են եկել Հեդոն Մասոնը` Ուոլթեր Հարթրայթի դերում և Լուիզ Փրուսինգը` Մարիան Հալքոմբի դերում։
- 1940 թվականին Ջորջ Քինգի ղեկավարմամբ թողարկվեց «Հանցագործություններ գաղտնի տանը» ֆիլմը, որը հիմնորեն կապված է «Սպիտակազգեստ կինը» գրքի սյուժեի հետ։ Դրանում հանդես են եկել Թոմ Սլայդերը՝ սյոր Փերսիվալ Գլայդի դերում և Հեյ Փեթրին՝ Քաունթ Ֆոսկոյի դերում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wilkie Collins (1887 թ․ նոյեմբերի 26). «How I Write my Books». The Globe.
- ↑ «Mr Wilkie Collins in Gloucester Place». Number 81 in 'Celebrities at Home', The World. 1877 թ․ դեկտեմբերի 26.
- ↑ McCrum, Robert (2003 թ․ հոկտեմբերի 12). «100 greatest novels of all time». Guardian. London. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ "BBC – The Big Read". BBC. April 2003, Retrieved 18 October 2012
- ↑ The Woman in White, notes by John Sutherland, 0-19-283429-0
- ↑ 6,0 6,1 6,2 Symons, Julian (1974). Introduction to "The Woman in White",. Penguin.
- ↑ Peters, Catherine (1993). The King of Inventors. Princeton University Press.
- ↑ «The Woman in White». Samuel French Ltd. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակազգեստ կինը» հոդվածին։ |
|