Սպիշսկա Կապիտուլա
🌐 | spisskepodhradie.sk |
---|---|
Սպիշսկա Կապիտուլա (սլովակ.՝ Spišská Kapitula, գերմ.՝ Zipser Kapitel, հունգ.՝ Szepeshely Káptalan, լատին․՝ Capitulum Scepusiense. թարգմանաբար նշանակում է Սպիշի գլխատուն), Սլովակիայի Սպիշսկե Պոդգրադիե քաղաքի մի շրջանը, որը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված օբյեկտ հանդիսացող «Լևոչ, Սպիշսկի Գրադ և դրանց առնչվող մշակութային հուշարձանների» բաղկացուցիչ մասը[1]։ Լավ պահպանված միջնադարյան այս քաղաքիկն ընկած է բլրի արևելյան լանջին, Սպիշսկե Պոդգրադիեի քաղաքային շուկայից մոտավորապես 1,5 կիլոմետր դեպի արևմուտք։
Նկարագրություն և պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպիշսկա Կապիտուլայի տարածքում գտնվում են Սուրբ Մարտին Տուրացու տաճարը, նախկին վանքը, ճեմարանը և 30 տներով մի փողոց, որոնք բոլորն էլ կառուցվել են Վերածննդի դարաշրջանում։ Շրջանը պարսպապատված է, պարսպի դարպասից բացվում է հանդիպակաց բլրին փռված Սպիշսկի Գրադ քաղաքի համայնապատկերը։ Սպիշսկա Կապիտուլան 12-րդ դարի վերջերին դարձել է տարածաշրջանի եկեղեցական վարչության գլխավոր կեցավայրը, իսկ 1776 թվականին, երբ հունգար թագուհի Մարիա Թերեզան բաժանել է Էգերի թեմը, դարձել է նաև եպիսկոպոսական նստավայր։
Սուրբ Մարտինի տաճար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճարտարապետական այս համալիրի գլխավոր շինությունը Սուրբ Մարտին Տուրացու տաճարն է, որը կառուցվել է 1245-1273 թվականների միջակայքում, ռոմանական ոճով (հետագայում ավելացված կից կառույցները գոթիկա ոճով են)։ Տաճարի որոշ որմնանկարներում արտացոլված է Կարլ 1-ին Ռոբերտ արքայի թագագրումը։ Տաճարի հետ միաժամանակ կառուցվել է եպիսկոպոսական պալատը, որի մերձակայքում տարածվում է ընդարձակ զբոսայգին, ուր կարելի է մուտք գործել Ժամացույցով աշտարակի ստորին մասում բացված դարպասով[2]։
1995 թվականին Սուրբ Մարտինի տաճար է այցելել Հովհաննես Պողոս II պապը։ 2003 թվականին տաճարում վերահուղարկավորվել է եպիսկոպոս Յան Վոյտաշակը (1877-1965)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սպիշսկա Կապիտուլայի համայնապատկերը՝ դիտված Սպիշի ամրոցից
-
Սուրբ Մարտինի տաճարը -
Զանգակատունը -
Սուրբ Մարտինի տաճար -
Փողոցը -
Փողոցը -
Եպիսկոպոսական պալատը -
Զբոսայգին -
Դարպասներից մեկը -
Ճեմարանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Levoča, Spiš Castle and associated cultural monuments». UNESCO World Heritage Centre. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Спишска Капитула и Спишский Град Արխիվացված 2021-04-11 Wayback Machine severovychod.sk (սլովակ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Horváth, Tibor (1999). Szlovákia (Hungarian) (1st ed.). Budapest: Cartographia. ISBN 963-353-180-2.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Gabor Méry, Marcell Jankovics - St. Martin's Cathedral Spišská Kapitula (2013), Šamorín (Somorja) 978-80-8160-018-0
- Vladimír Olejník, Ľubica Olejníková - Katedrála sv. Martina v Spišskej Kapitule (2017), Spišské Podhradie: Rímskokatolícka cirkev Biskupstvo Spišské Podhradie 978-80-971341-5-0
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://www.spisskyhrad.com/lokalita/spisska-kapitula/
- http://apsida.sk/c/3195/spisska-kapitula
- https://www.unesconadosah.sk/en/location/spisska-kapitula-spis-chapter
- Detailed description of Spišská Kapitula
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիշսկա Կապիտուլա» հոդվածին։ |