Սուրբ Եղիա մարգարեի տաճար
Սուրբ Եղիա մարգարեի տաճար קתדרלת אליהו הנביא | |
---|---|
Սուրբ Եղիա մարգարեի տաճարը Հայֆայում | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | Իսրայել |
Տեղագրություն | Իսրայել, Հայֆա |
Դավանանք | կաթոլիկություն և Մելքիթի կաթոլիկ եկեղեցի |
Թեմ | Աքքայի եպիսկոպոսություն |
Հիմնական ամսաթվերը | 1938 |
Նվիրված | Եղիա մարգարե |
Անվանված | Եղիա մարգարե |
Հիմնադրված | 1938 |
St. Elias Cathedral of the Melkite Catholic Վիքիպահեստում |
Հայֆայի Սուրբ Եղիա մարգարեի տաճար (եբրայերեն՝ קתדרלת אליהו הנביא, արաբ․՝ كاتدرائية مار إلياس), կաթոլիկ եկեղեցի, որը գտնվում է Իսրայելի հյուսիսային հատվածում՝ Հայֆա քաղաքում։
Սուրբ Եղիա մարգարեի տաճարը համարվում է Հայֆայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը։ Այն պատկանում է Աքքայի եպիսկոպոսությանը[1][2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաճարի շինարարական աշխատանքները կատարվել են արաբ ճարտարապետ Սամիհ Աթալի նախագծմամբ։ Կառույցի շինարարական աշխատանքները սկսվել են 1938 թվականին և տևել մեկ տարի[3] :
1939 թվականին տաճարը օծվել է, որպես Հայֆայի կաթոլիկ տաճար։ Աքքայի եպիսկոպոսության գլխավոր եկեղեցին հանդիսանում էր Հայֆայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։
1947-1949 թվականների արաբա-իսրայելական պատերազմներից հետո այդ տարածքներում ապրող կաթոլիկները տեղափոխվել են Հայֆայի ստորին թաղամասը։ Անհրաժեշտություն է առաջացել կառուցել նոր եկեղեցի՝ կաթոլիկ համայնքի համար։
Ներկայում՝ Սուրբ Եղիա մարգարեի տաճարը Իսրայելի գլխավոր կաթոլիկ տաճարներից մեկն է։
Հայֆայի կաթոլիկ տաճարը կրում է քրիստոնեական եկեղեցու սուրբ Սուրբ Եղիա մարգարեի անունը։ Այն կատարում է Իսրայելի կաթոլիկ համայնքի միավորման պարտականություններ։ Եղիայի տաճարը միանգամայն տարբերվում է տեղի հուդդայական կրոնական կառույցներից։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սուրբ Եղիա մարգարեի հռոմեական կաթոլիկ տաճար, Հայֆա, Իսրայել
- ↑ «Սուրբ Եղիայի տաճար՝ Աքքայի եպիսկոպոսություն». catholicchurch-holyland.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Daniels, Հեյքեր (2016 թ․ ապրիլի 27). Աքքայի եպիսկոպոսություն (անգլերեն). Lexington Books. ISBN 9781498515825.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Եղիա մարգարեի տաճար» հոդվածին։ |