Սոնասար (գյուղ, Քաշաթաղի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սոնասար (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Սոնասար | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Սոնասար (համայնք, Քաշաթաղի շրջան) | Սոնասար համայնք | |
Մակերես | 1204,4 կմ² | |
Բնակչություն | 89 մարդ | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Սոնասար, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության արևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 32 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 82 կմ հեռավորության վրա[2]։
Մարգիս գյուղի հետ միասին կազմում է Սոնասար համայնքը[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը լեռնային է, ունի 1204,4 հա տարածք, որից 366,4 հա գյուղատնտեսական նշանակություն, 756,2 հա անտառային հողեր։ Սոնասար համայնքի սահմանային գոտով հոսում է Ղոչազսու գետը։
Բնակավայրի տարածքում առկա են խմելու ջրի բազմաթիվ բնական աղբյուր-առվակներ։
Առկա են իսլանդական շպատի հանքային պաշարներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 89 մարդ, կա 22 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 69 | 60 | 74 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ դամբարանադաշտ «Սոնասար» (մ.թ.ա. 2-րդ դար), գերեզմանոց «Սոնասար» (մ.թ.ա. 2-րդ դար), 2 տապանաքարեր (XIV դար), խաչքար (XIV դար), խաչքարի պատվանդան (1605 թ.), արձանագրություն (XVII դար), խոյակ (XVII դար), կամուրջ (XI-XIII դարեր)։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 15 աշակերտներ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,0 2,1 2,2 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.