Սկվիլաչե
Կոմունա | |||
---|---|---|---|
Սկվիլաչե | |||
Squillace | |||
Երկիր | Իտալիա | ||
Մարզ | Կալաբրիա | ||
Գավառ | Կատանձարո | ||
Համայնք | Կատանձարո | ||
Մակերես | 33 կմ² | ||
ԲԾՄ | 344 մ | ||
Խոսվող լեզուներ | Իտալերեն | ||
Բնակչություն | 3608 մարդ (2015) | ||
Խտություն | 105,1 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | (+39) 0961 | ||
Փոստային ինդեքս | 88069 | ||
Փոստային դասիչ | 88069 | ||
Ավտոմոբիլային կոդ | CZ | ||
ISTAT | 079142 | ||
Պաշտոնական կայք | comune.squillace.cz.it | ||
| |||
Սկվիլաչե (իտալ.՝ Squillace, սից.՝ Schidaci, местн. Squillaci, Schidhaci, հին հունարեն՝ Skyllision, Skyllition, լատին․՝ Scyllaceum, Scyllatium, Scylletium, Scolacium, Squillacium), կոմունա Իտալիայում, Կալաբրիա մարզի Կատանձարո գավառում[1]։
Բնակչությունը կազմում է 3608 մարդ (2015 թ.), բնակչության խտությունը կազմում է 105,1 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 33 կմ² մակերես տարածք։
Փոստային ինդեքսն է՝ 88069։ Հեռախոսային կոդը՝ (+39) 0961։
Բնակավայրի հովանավորը հանդիսանում է սուրբ նահատակ Ագատուսը։ Բնակավայրի տոնը մայիսի 7-ին է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրի անունը ծագում է Սցիլիում հին բնակավայրի անվանումից, որի ավերակները գտնվում են Բորջիա կոմունայի մոտակայքում։
Կոմունան բնակեցվել է բյուզանդական ժամանակաշրջանում։ Այն 904 թվականին նվաճվել է արաբների կողմից, իսկ 924 թվականին դարձել է ոչ մեծ էմիրատի կենտրոն։ 965 թվականին հետ է գրավվել բյուզանդացիների կողմից։ 1059 թվականից պատկանել է Ռոբերտ Գվիսկարին և նրա սերնդին։ Նորմանական թագավորների կառավարման ժամանակ Սկվիլաչեում եկավ ոսկե դարը և կառուցվեց ամրոց ու տաճար։
1949 թվականին Հռոմի պապ Ալեքսանդր VI-ը իր որդուն` Ջոֆրե Բորջիային ամուսնացրել է Ալֆոնս II թագավորի արտաամուսնկան դստեր` Սանչա դ'Արագոնայի հետ։ Սկվալիչեն անցավ Բորջիաների տիրապետության տակ և մինչև 1735 թվականը մնաց նրանց իշխանության ներքո։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության թվաքանակի փոփոխությունները.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia (search key: Catanzaro)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հուլիսի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկվիլաչե» հոդվածին։ |
|