Jump to content

Սիքվել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիքվելը, գրական ստեղծագործություն, կինոնկար, թատերական ներկայացում, հեռուստատեսային, երաժշտական ստեղծագործություն կամ համակարգչային խաղ, որի պատմությունը կա՛մ շարունակում է, կա՛մ ընդլայնում ավելի վաղ հրատարակված որոշ աշխատանքներ[1]։

Շատ դեպքերում սիքվելը շարունակում է օրիգինալ պատմության տարրերը, հաճախ միևնույն կերպարներով ու գործողություններով։

Կինոյի բնագավառում սիքվելները շատ տարածված են։ Սիքվելների համար գոյություն ունեն բազմաթիվ ձևաչափեր ու վերնագրեր։ Նրանք ունեն միմյանց հետ կապ չունեցող վերնագրեր, կամ վերնագրի առաջին մասը նույնն է, որին ավելացվում է երկրորդ մասը[2]։ Առավել հաճախ վերջում ավելացվում են ավելացված թվեր ու բառեր։ Կարող են լինել սիքվելներ, որոնք ունեն փոխված վերնագրեր կամ ենթավերնագրեր։ 1930-ական թվականներին երաժշտական շատ սիքվելների անվանումներ ներառել են տարեթվեր։ Երբեմն տարբեր երկրներում սիքվելներին տալիս են տարբեր անվանումներ, ինչը պայմանավորված է տվյալ բրենդի ճանաչելիությունից[3][4][5]։ Կան մի քանի եղանակներ, որոնց դեպքում իրար հաջորդող աշխատանքները միմյանց հետ կապվում են ժամանակագրական կարգով[6][7]։ Դրանց նկարագրության համար հորինվել են տարբեր նորաբանություններ։

Առավել տարածված մոտեցումն այն է, որ երկրորդ աշխատանքի իրադարձությունները ուղղակիորեն հետևում են առաջինի իրադարձություններին, դրանցում լուծվում են մնացած սյուժետային հոսքերը, կամ ներկայացվում է նոր հակամարտություն երկրորդ պատմության իրադարձությունները կառավարելու համար։ Դա հաճախ անվանում են ուղղակի սիքվել[8][9]։

«Կրկնակի ֆորսաժ», «Խելագար Մաքս․ զայրույթի ճանապարհը», «Ջումանջի։ Ջունգլիների կանչը», «Դիմակի որդին» ֆիլմերը սիքվելների օրինակներ են։

Հասկացություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրիքվել[10] (անգլ.՝ prequel) pre- «մինչ» նախածանցի և sequel բառի բաղարկություն), ստեղծագործություն, որում ներկայացվում են նախորդդ աշխատանքում ներկայացված դեպքերին ժամանակագրորեն նախորդող դեպքեր։

Ինտերքվել[11] (անգլ.՝ Interquel) inter- «միջև» նախածանցի և sequel-ի բաղարկություն), գեղարվեստական ստեղծագործություն, որի սյուժետային իրադարձությունները տեղի են ունենում ավելի վաղ ստեղծված ստեղծագործությունների իրադարձությունների միջև ընկած ժամանակահատվածում։ Այդպիսով, ինտերքվելը միաժամանակ հանդիսանում է մի ստեղծագործության սիքվելը և մյուսի պրիքվելը։ Օրինակ՝ «Devil May Cry 4» խաղը, ներկայացնում է ավելի վաղ թողարկված «Devil May Cry» և «Devil May Cry 2» խաղերի միջև եղած իրադարձությունների մասին, իսկ «Խելագար Մաքս․ զայրույթի ճանապարհը» ֆիլմը «Խելագար Մաքս» և «Խելագար Մաքս 2։ ճանապարհի ասպետը» ֆիլմերի ինտերքվելն է։

Միդքվել[12] (անգլ.՝ midquel, mid- նախածանցի անգլ.՝ middle — «մեջտեղ» և sequel-ի բաղարկություն), ֆիլմ, գիրք կամ ցանկացած գեղարվեստական ստեղծագործություն, որը զարգացնում է նախորդ ստեղծագործությունների սյուժեն նույն թեմայով։ Միդքվելի առանձնահատկությունն այն է, որ դրանում պատկերված իրադարձությունները ժամանակագրական առումով վերաբերում են բուն սյուժեի ներսում ընկած ժամանակաշրջանին (ի տարբերություն սիքվելի, որտեղ իրադարձությունները հաջորդում են բնօրինակին, և պրիքվելին, որտեղ նախորդում են)։ Օրինակ, « Բեմբի 2» անիմացիոն ֆիլմում ներկայացվում է գլխավոր հերոսի մեծանալը, ինչը չի ցուցադրվում «Բեմբի» մուլտֆիլմում։

Թրիքվելը սիքվելի շարունակությունն է, այսինքն՝ հաջորդական ստեղծագործությունների շարքի երրորդ աշխատանքը։ Օրինակ «Օուշենի տասներեք ընկերները» ֆիլմը «Օուշենի տասնմեկ ընկերները» և «Օուշենի տասներկու ընկերները» ֆիլմերի թրիքվելն է։

Թրիքվելը եռագրությունից տարբերվում է գաղափարի հաջորդականությամբ, որն ի սկզբանե ստեղծվում է որպես երեք մասից բաղկացած ստեղծագործություն։

Երբեմն օգտագործվում է նաև կվադրիքվել տերմինը, որով կոչվում է շարքի չորրորդ ստեղծագործությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Fabrikant, Geraldine (1991 թ․ մարտի 12). «Sequels of Hit Films Now Often Loser». The New York Times. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 9-ին.
  2. Rosen, David (2011 թ․ հունիսի 15). «Creative Bankruptcy». Call It Like I See It. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  3. https://filmschoolrejects.com/6-films-that-are-waiting-for-their-legacy-sequels-5851c0912005/
  4. https://www.flickeringmyth.com/2016/12/do-legacy-sequels-fail-if-they-pander-to-the-fans/
  5. https://www.denofgeek.com/us/movies/creed/251731/creed-2-loses-sylvester-stallone-as-director
  6. Michael Andre-Driussi (2008 թ․ օգոստոսի 1). Lexicon Urthus, Second Edition. Sirius Fiction. էջ 21. ISBN 978-0-9642795-1-3. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
  7. «Five Films Show How 2008 Redefined the Movies». Cinematic Slant. 2018 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2023-04-17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  8. John Kenneth Muir (2013). Horror Films of the 1980s. McFarland. էջ 43. ISBN 978-0-7864-5501-0. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
  9. Soanes, Stevenson (2008). Concise Oxford English dictionary. Oxford University Press. էջ 1501. ISBN 0199548412.
  10. Silverblatt, Art (2007). Genre Studies in Mass Media: A Handbook. M. E. Sharpe. էջ 211. ISBN 9780765616708. «Prequels focus on the action that took place before the original narrative. For instance, in Star Wars: Episode III – Revenge of the Sith the audience learns about how Darth Vader originally became a villain. A prequel assumes that the audience is familiar with the original—the audience must rework the narrative so that they can understand how the prequel leads up to the beginning of the original.»
  11. interquel @ Dictionary.com’s 21st Century Lexicon
  12. Margarete Rubik; Elke Mettinger-Schartmann (2007). A Breath of Fresh Eyre: Intertextual and Intermedial Reworkings of Jane Eyre. Rodopi. էջ 183. ISBN 978-90-420-2212-6. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Amanda Ann Klein, R. Barton Palmer (eds.) Cycles, Sequels, Spin-offs, Remakes, and Reboots: Multiplicities in Film and Television. — University of Texas Press, 2016. — 357 с. — ISBN 978-1-4773-0900-1
  • Carolyn Jess-Cooke Film Sequels: Theory and Practice From Hollywood to Bollywood. — Edinburgh University Press, 2009. — 166 с. — ISBN 978-0-7486-2603-8
  • Черняк В. Д., Черняк М. А. Сиквел; Серийность массовой литературы // Массовая литература в понятиях и терминах: учебный словарь-справочник. — 2-е издание, стереотипное. — М.: Флинта, 2015. — С. 153—154, 150-152. — 192 с. — ISBN 978-5-9765-2128-5
  • Чупринин С. И. Сиквел // Русская литература сегодня. Жизнь по понятиям. — Время, 2007. — ISBN 5-9691-0129-X

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]