Սիրիլ Ռամաֆոսա
Սիրիլ Ռամաֆոսա | |
Կուսակցություն՝ | Աֆրիկյան ազգային կոնգրես[1] |
---|---|
Կրթություն՝ | Հարվարդի համալսարան, Եյլի համալսարան, Damelin? և Հարավաֆրիկյան համալսարան |
Գիտական աստիճան՝ | իրավունքի բակալավր և կլինիկական հոգեբան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, արհմիութենական գործիչ, գործարար և ձեռնարկատեր |
Դավանանք | քրիստոնեություն |
Ծննդյան օր | նոյեմբերի 17, 1952[2] (72 տարեկան) |
Ծննդավայր | Սոուետո, Հարավաֆրիկյան Միություն |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Հայր | Tshivhase Samuel Ramaphosa?[3] |
Մայր | Nyamuofhe Erdmuth Ramaphosa?[3] |
Ամուսին | Տշեպո Մոտսեպե |
Պարգևներ | |
Մաթամելա Սիրիլ Ռամաֆոսա (անգլ.՝ Matamela Cyril Ramaphosa, նոյեմբերի 17, 1952[2], Սոուետո, Հարավաֆրիկյան Միություն), hարավաաֆրիկյան պետական, քաղաքական և արհմիութենական գործիչ։ Աֆրիկյան ազգային կոնգրեսի նախագահի գլխավոր քարտուղար (1991-1996) և տեղակալ (2012-2017), Հարավային Աֆրիկայի Հանրապետության փոխնախագահ (2014-2018)։ 2017 թվականի դեկտեմբերի 18-ից Աֆրիկայի ազգային կոնգրեսի նախագահ։ 2018 թվականի փետրվարի 15-ից Հարավային Աֆրիկայի Հանրապետության Նախագահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ տարիներ, ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաթամելա Սիրիլ Ռամաֆոսան ծնվել է 1952 թվականի նոյեմբերի 17-ին Յոհաննեսբուրգի բազմազգ արվարձանում գտնվող «Վեսթերն-Նեյթիվ-տաունշիպ» գյուղում[4][5][6][7]։ Նա ոստիկան Սամուելի և տնային տնտեսուհի Էրդմութ Ռամաֆոսի ընտանիքում երրորդ երեխան էր, որը ներգրաված էր ալկոհոլի ապօրինի առևտրում։ Ծագել է վենդա ժողովրդից։ Հանքափոր պապը տատիկի հետ ապրել է Քալավհա գյուղում՝ Ուենդա թագավորի պալատի մոտակայքում[8][9][10]։ Քրիստոնյա է[9][11]։
1960 թվականին Շարպևիլում ցույցի կրակոցներից և ավելի քան 69 սևամորթ ցուցարարների սպանությունից հետո երկրում հայտարարվել է արտակարգ դրություն և զորքերը հայտնվել են այն տարածքում, որտեղ ապրում էր Ռամաֆոսաների ընտանիքը[12]։ Զինվորները Սիրիլին հարվածել և գցել են մոտակա ջրաղացը, ինչը նրան ստիպել է երկար տարիներ ատել սպիտակամորթներին[13]։ 1962 թվականին Ռամաֆոսայի ընտանիքը տեղափոխվել է Սոուետո՝ սևամորթ բնակչության համար արագ զարգացող թաղամաս, որտեղ Սիրիլը հաճախել է Չիլիջիի տարրական դպրոց[5][14][15]։ Նաև սովորել է Սեկանո-Նթոանե ավագ դպրոցում, իսկ 1971 թվականին ավարտել է Սիեբասեի Մֆաֆուլի միջնակարգ դպրոցը։ Ուսումնառության ընթացքում զբաղվել է քարոզչությամբ, երգով, պարով և ղեկավարել է դպրոցի բանավեճի թիմը։ 1972 թվականին բակալավրի աստիճան ստանալու նպատակով Հյուսիսային համալսարանում սովորել է իրավագիտություն[16][17]։
Քաղաքական և արհմիութենական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա ակտիվ մասնակցություն է ունեցել ապարտհեյդի ռեժիմի դեմ պայքարում։ Ուսանողական տարիներին զբաղվել է քաղաքական գործունեությամբ՝ միանալով Հարավային Աֆրիկայի ուսանողական կազմակերպությանը և 1974 թվականին դարձել համալսարանական բաժնի նախագահ[18]։ Նա ուսանողական քրիստոնեական շարժման անդամ էր, որի նախագահը դարձել է նույն տարում[14][19]։
1974 թվականին համալսարանում հանրահավաքներ կազմակերպելուց հետո՝ ի պաշտպանություն ՖՐԵԼԻՄՈ մոզամբիկյան շարժման՝ դատապարտվել է 11 տարի ազատազրկման՝ Պրետորիայի կենտրոնական բանտում[20][5][21]։
Ազատ արձակվելուց հետո դարձել է «Սևամորթների միության» ակտիվիստ[5][22]։ 1976 թվականին Սովուետոյում տեղի ունեցած զանգվածային ընդվզումից հետո կրկին ենթարկվել է ճնշումների. ձերբակալվել է և վեց ամիս մենակության մեջ գտնվել Յոհաննեսբուրգի Յոհաննես-Ֆորսթեր պուրակի ոստիկանության բաժանմունքում՝ ահաբեկչության մեղադրանքով, առանց դատավարության կամ հետաքննության։ Այս դեպքից հետո հայրը, որը Մորոկի ոստիկանության բաժանմունքում սերժանտ էր՝ թողել է ծառայությունը։
1980-ականների վերջին հանքագործների ազգային միությունը դարձել է Հարավային Աֆրիկայի խոշորագույն միությունը, որտեղ գրանցված էր ավելի քան 250,000 անդամ[23]։ 1987 թվականի օգոստոսին աշխատավարձերի դրույքաչափերը բարձրացնելու փորձով Միությունը հայտարարել է ընդհանուր գործադուլ, որին միացել են երկրի սևամորթների ավելի քան 70%-ը[15][24]։ Մեկ ամիս անց՝ մասշտաբային արձակուրդների մեկնարկից հետո Միությունը որոշել է դադարեցնել գործադուլը, որը Հարավային Աֆրիկայի պատմության մեջ դարձել է խոշորագույնը և արդյունաբերողներին հասկացրել է, որ Ռամաֆոսան և միությունը իրական ուժ են, որոնց պետք է հաշվի առնել[25]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռամաֆոսայի անձնական կյանքի մասին քիչ բան է հայտնի[26]։ Նա ամուսնացել է երկու անգամ․ սկզբից Հոուպ Ռամաֆոսայի, ապա Նոմազիզի Մտշոշիսեի հետ[27][28]։ 1996 թվականին ամուսնացել է Տշեպո Մոտսեպեի՝ առաջին և միակ սևամորթ միլիարդատեր Պատրիսա Մոտսեպեի քրոջ հետ։ Ռամաֆոսան ունի չորս երեխա[29][30]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]• Բաոբաբի արծաթե շքանշան (մարտի 24, 2009 թվական)՝ «Բազմակուսակցական բանակցություններում անգնահատելի ներդրման և Սահմանադրական ժողովի գումարման համար»[31][32]։
Արտասահմանյան
[խմբագրել | խմբագրել կոդը]• Ուլոֆ Պալմեի առաջին կարգի մրցանակ (սեպտեմբերի 16, 1987 թվականն, Շվեդիա)՝ «Հարավային Աֆրիկայի հանքափորների ազգային միության անդամների կողմից ցուցաբերած արիության համար»[33][34]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.pa.org.za/person/matamela-cyril-ramaphosa/
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Geni(բազմ․) — 2006.
- ↑ «Ramaphosa, Matamela Cyril». Nelson Mandela Foundation[en]. Վերցված է 16 февраля 2018-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Bill Keller (23 января 2013). «Could Cyril Ramaphosa Be the Best Leader South Africa Has Not Yet Had?». The New York Times. Վերցված է 15 февраля 2018-ին.
- ↑ Songezo Ndlendle (4 сентября 2017). «11 facts you have to know about Cyril Ramaphosa». IOL[en]. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 15 февраля 2018-ին.
- ↑ «Who is Cyril Ramaphosa?». The Sowetan[en]. 19 декабря 2017. Վերցված է 15 февраля 2018-ին.
- ↑ Samuel Osborne (19 декабря 2017). «Cyril Ramaphosa: Who is Jacob Zuma's successor as new leader of South Africa's ANC». The Independent. Վերցված է 15 февраля 2018-ին.
- ↑ 9,0 9,1 Poloko Tau (24 декабря 2017). «The Cyril you don't know». News24[en]. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 18 февраля 2018-ին.
- ↑ John Greenwald (14 сентября 1987). «South Africa Striking Figure. The rise of a miner's grandson». Time. Վերցված է 18 февраля 2018-ին.
- ↑ «Cyril the suit». Africa Confidential[en]. 26 апреля 1997. Վերցված է 18 февраля 2018-ին.
- ↑ «Ramaphosa hopeful on weapons». BBC News. 9 мая 2000. Վերցված է 19 февраля 2018-ին.
- ↑ Sheila Rule (2 сентября 1985). «Union's determinated leader: Cyril Ramaphosa». The New York Times. Վերցված է 19 февраля 2018-ին.
- ↑ 14,0 14,1 «Profile of ANC presidential candidate: Matamela Cyril Ramaphosa». The New Age[en]. 16 декабря 2017. Վերցված է 15 февраля 2018-ին.
- ↑ 15,0 15,1 «Cyril Ramaphosa». Who's Who of Southern Africa[en]. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 15 февраля 2018-ին.
- ↑ Jendayi Frazer. Interview with M.C. Ramaphosa, Secretary General of the African National Congress (ANC) // Indiana University Press[en]. — Africa Today[en], 1994. — Вып. 40, № 1. — С. 7—10. — 107 с.
- ↑ «Cyril Ramaphosa» (PDF). Университет Мпумаланга[en]. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 15 февраля 2018-ին.
- ↑ Conor Gaffey (25 ноября 2016). «Who is Cyril Ramaphosa, Jacob Zuma's Likely Successor?». Newsweek. Վերցված է 16 февраля 2018-ին.
- ↑ Gastrow, 1993, էջ 264
- ↑ Togni, 1994, էջ 224
- ↑ «Matamela Cyril Ramaphosa». A Dictionary of Contemporary World History. Վերցված է 15 февраля 2018-ին.
- ↑ Thapelo Tselapedi (23 декабря 2017). «Ramaphosa at a glance». The Citizen[en]. Վերցված է 15 февраля 2018-ին.
- ↑ «Former SRC Presidents». Университет Лимпопо[en]. Արխիվացված է օրիգինալից 2018-02-16-ին. Վերցված է 15 февраля 2018-ին.
- ↑ Uazuva Kaumbi (17 января 2013). «The curious case of Comrade Cyril». Windhoek Observer[en]. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 15 февраля 2018-ին.
- ↑ «List of organisations which support and are affiliates of the regional UDF». Nelson Mandela Foundation[en]. Վերցված է 16 февраля 2018-ին.
- ↑ «Malema's allegations 'complete rubbish' – Ramaphosa's son». The Citizen[en]. 15 августа 2017. Վերցված է 17 февраля 2018-ին.
- ↑ «Ramaphosa's ex-wife shuts down abuse allegations». eNCA[en]. 16 августа 2017. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 17 февраля 2018-ին.
- ↑ Yasmeen Osman (11 декабря 2017). «Cyril Ramaphosa: the 'charismatic and capable' man behind the politics». The Citizen[en]. Վերցված է 17 февраля 2018-ին.
- ↑ «Cyril Ramaphosa - South African union leader, mine boss, president». BBC. 15 февраля 2018. Վերցված է 15 февраля 2018-ին.
- ↑ Sipho Hlongwane (31 января 2013). «South Africa's only black billionaire donates half his fortune to charity». The Guardian. Վերցված է 15 февраля 2018-ին.
- ↑ Award of the Order of the Baobab // Government Gazette of South Africa[en]. — 24 марта 2009. — № 32055. — С. 3. — 6 с. Արխիվացված 2018-02-15 Wayback Machine
- ↑ «Cyril Ramaphosa. The Order of the Baobab in Silver». Президент ЮАР. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 15 февраля 2018-ին.
- ↑ «Cyril Ramaphosa. Olof Palme Prize - 1987». Olof Palmes Minnesfond. 16 сентября 1987. Վերցված է 15 февраля 2018-ին.
- ↑ «South African union leader wins Palme Prize». United Press International. 24 октября 1987. Վերցված է 15 февраля 2018-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Shelagh Gastrow Who's who in South African Politics. — Ravan Press, 1987. — 365 с.
- Shaun Johnson South Africa: No Turning Back. — Indiana University Press, 1989. — 390 с. — ISBN 9780253353955
- Hendrik Jacobus Kotzé, Anneke Greyling Political organisations in South Africa. — Tafelberg, 1991. — 255 с.
- Naomi Chazan Politics and Society in Contemporary Africa. — Lynne Rienner, 1992. — 483 с. — ISBN 9780333578148
- Shelagh Gastrow Who's Who in South African politics. — H. Zell, 1993. — 333 с. — ISBN 9781873836064
- T. Dunbar Moodie, Vivienne Ndatshe Going for Gold: Men, Mines, and Migration. — University of California Press, 1994. — 337 с. — ISBN 9780520086449
- Lorenzo S. Togni The Struggle for Human Rights: An International South African Perspective. — Juta & Company Limited, 1994. — 295 с. — ISBN 9780702130724
- Shelagh Gastrow Who's who in South African politics. — Ravan Press, 1995. — 319 с. — ISBN 9780869754580
- Murray Faure, Jan-Erik Lane South Africa: Designing New Political Institutions. — SAGE, 1996. — 288 с. — ISBN 9780857026088
- Patti Waldmeir Anatomy of a Miracle: The End of Apartheid and the Birth of the New South Africa. — Rutgers University Press, 1998. — 289 с. — ISBN 9780813525822
- Jacqueline Audrey Kalley, Elna Schoeman, Lydia Eve Andor Southern African Political History: A Chronology of Key Political Events from Independence to Mid-1997. — Greenwood Publishing Group, 1999. — 904 с. — ISBN 9780313302473
- Elisabeth Jean Wood Forging Democracy from Below: Insurgent Transitions in South Africa and El Salvador. — Cambridge University Press, 2000. — 247 с. — ISBN 9780521788878
- Sandra Hayes Who's Who of Southern Africa. — Taylor and Francis, 2001. — 578 с. — ISBN 9780958426534
- N. Poku Regionalization and Security in Southern Africa. — Springer, 2001. — 164 с. — ISBN 9780333977927
- Kenneth Good The Liberal Model and Africa: Elites Against Democracy. — Springer, 2001. — 256 с. — ISBN 9780230001138
- Vic L. Allen, Kate Carey The History of Black Mineworkers in South Africa. — Moor Press, 2003. — 746 с. — ISBN 9780907698111
- Carol Campbell Great South Africans: The Great Debate. — Penguin Books, 2004. — 240 с. — ISBN 9780143024613
- Sherilee Bridge Trailblazers: South Africa's Champions of Change. — Juta and Company Ltd, 2007. — 264 с. — ISBN 9781770131101
- Tom Lodge Mandela: A Critical Life. — Oxford University Press, 2007. — 274 с. — ISBN 9780199219353
- William Mervin Gumede Thabo Mbeki and the Battle for the Soul of the ANC. — Zed Books Ltd., 2008. — 494 с. — ISBN 9781848132597
- Abdul Raufu Mustapha, Lindsay Whitfield Turning Points in African Democracy. — Boydell & Brewer, 2009. — 235 с. — ISBN 9781847013163
- Marina Ottaway South Africa: The Struggle for a New Order. — Brookings Institution Press, 2010. — 262 с. — ISBN 9780815720461
- Emmanuel K. Akyeampong, Henry Louis Gates Jr. Dictionary of African Biography. — Oxford University Press, 2012. — Т. I. — 522 с. — ISBN 9780195382075
- Ebrahim Harvey Kgalema Motlanthe: A Political Biography. — Jacana Media, 2012. — 420 с. — ISBN 9781431404384
- James C. Docherty, Sjaak van der Velden Historical Dictionary of Organized Labor. — Scarecrow Press, 2012. — 512 с. — ISBN 9780810879881
- Roger B. Beck The History of South Africa. — 2013. — 301 с. — ISBN 9781610695275
- Mauro Galluccio Handbook of International Negotiation: Interpersonal, Intercultural, and Diplomatic Perspectives. — Springer, 2014. — 438 с. — ISBN 9783319106878
- Pierre du Toit, Charl Swart, Salomé Teuteberg South Africa and the Case for Renegotiating the P eace. — African Sun Media, 2016. — 166 с. — ISBN 9781928357131
- Rob Skinner Modern South Africa in World History: Beyond Imperialism. — Bloomsbury Publishing, 2017. — 216 с. — ISBN 9781441164766
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սիրիլ Ռամաֆոսա». Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 3-ին.(անգլ.)
- «Սիրիլ Ռամաֆոսա». Աֆրիկյան ազգային կոնգրես. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 15-ին.(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրիլ Ռամաֆոսա» հոդվածին։ |
|
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Հարավաֆրիկյան համալսարանի շրջանավարտներ
- Նոյեմբերի 17 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Բաղնիքի շքանշանի Մեծ Խաչի ասպետներ
- Կուսակցությունների առաջնորդներ
- ՀԱՀ-ի նախագահներ
- ՀԱՀ-ի քաղաքական գործիչներ
- Հարավաֆրիկացի ակտիվիստներ
- Հարավաֆրիկացի գործարարներ
- Հարավաֆրիկացի իրավապաշտպաններ
- Պետության գործող ղեկավարներ