Սիդ Կոմպեադոր
Սիդ Կոմպեադոր | |
---|---|
տեսակ | քանդակ |
քանդակագործ | Աննա Հայնթ-Հանթինգթոն |
բարձրություն | 12 մ |
ժանր | ձիարձան[1] |
նյութ | մարմար[1] և բրոնզ[1] |
գտնվելու վայր | Բուենոս Այրես |
քաղաք | Բուենոս Այրես[1] |
պատկերված են
| |
El Cid by Anna Hyatt Huntington in Buenos Aires Վիքիպահեստում |
Սիդ Կոմպեադոր (ֆր.՝ Cid Campeador), հուշարձան Բուենոս Այրեսում։ Բացումը տեղի է ունեցել է 1935 թվականի հոկտեմբերի 13-ին Կաբալյիտո շրջանի Ավենիդա Անխել Գալյարդո փողոցում։ Հիմնադրվել է 11-րդ դարի կաստիլյան ազնվական և ռազմիկ Ռոդրիգո Դիաս դե Վիվարի պատվին, որն առավել հայտնի է որպես Էլ Սիդ[2]։
Հուշարձանը գտնվում է Ավենիդա Գաոնա, Ավենիդա Սան-Մարտին, Ավենիդա Անխել Գալյարդո, Ավենիդա Պուերեդոն և Ավենիդա Դիաս Վալես փողոցների խաչմերուկում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլ Սիդը նստած է իր ձիու՝ Բաբիեկի վրա, աջ ձեռքում պահել է նիզակը, իսկ ձախում` վահանը։ Քանդակի բարձրությունը մոտ 12 մետր է, տեղադրված է մարմարե պատվանդանի վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրոնզե քանդակը կերտված է մարմարե հիմքի վրա, որը ամերիկյան քանդակագործ Աննա Հայնթ-Հանթինգթոնի (1876-1973) աշխատանքներից է։ Հուշարձանը ստեղծվել է 1927 թվականին Իսպանիայի Սևիլյա քաղաքում[3], իսկ երկրորդ կրկնօրինակը ուղարկվել է Բուենոս Այրես։ Հուշարձանը լավագույն քանդակներից մեկն է, որը ստեղծվել է կնոջ կողմից։
Քանդակը քաղաքին է նվիրվել Ամերիկայի Իսպանական միության կողմից, որը ստեղծեց նմանատիպ հուշարձան Նյու Յորքում[3]։ Այս ընկերությունը, որը հիմնադրել և գլխավորում է քանդակագործի ամուսինը, այսօր ունի մեծ գրադարան, որում տեղ են գտել իսպանական գրականության կարևորագույն գրքերը։ Քանդակը նավակով հասել է Բուենոս Այրես և կանգնել նավահանգստում, մինչև քաղաքապետարանը կթույլատրեր դրա տեղադրումը։ Ի վերջո, բարձրագույն իշխանությունների մասնակցությամբ պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել 1935 թվականի հոկտեմբերին։ Մարմարը, որից ստեղծվել է քանդակի հիմքը, բերվել է Բուրգոսից՝ Էլ Սիդի ծննդավայրից[4]։
2006-2014 թվականներին քանդակի շրջակայքում որոշ փոփոխություններ են կատարվել, հայտնվել են լրացուցիչ լույսեր։ Քանդակի տեղադրման ութսուներորդ տարեդարձի տոնակատարության շրջանակներում, նախատեսվում է միջնադարյան տոնավաճառ անցկացնել և ժամանակի պարկուճի հուղարկավորությունը կազմակերպել հաջորդ սերնդի համար։
Նմանատիպ կրկնօրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանդակի կրկնօրինակները գտնվում են նաև այլ քաղաքներում՝ Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Վալենսիայում և Սևիլյայում։
-
Նյու Յորք
-
Սան-Ֆրանցիսկո
-
Վալենսիա
-
Սևիլյա
-
Սան-Դիեգո
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Monumentos de la Ciudad de Buenos Aires en plazas o paseos (իսպ.) — 2021.
- ↑ Էլ Սիդի մասին Բրիտանիկա հանրագիտարանում
- ↑ 3,0 3,1 Սիդ Կոմպեադոր հուշարձանի պատմություն
- ↑ La Nación”, 14 de otubre de 1935. El monumento al Cid Campeador
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սիդ Կոմպեադոր կատեգորիայում։ |