Սելիմիե մզկիթ (Էդիրնե)
Սելիմիե մզկիթ թուրքերեն՝ Selimiye Camii | |
---|---|
Տեսակ | մզկիթ |
Երկիր | Թուրքիա[1] |
Վարչատարածք | Ադրիանապոլիս[1] |
Հիմնվել է | 1575 |
Կառուցման սկիզբ | 1569 |
Կառուցման ավարտ | 1574 |
Բացվեց | 1574 |
Ճյուղ/ավանդույթ | սուննի իսլամ |
Կարգավիճակ | գործող մզկիթ |
Պատվիրող | Սելիմ II |
Անվանված է | Սելիմ II |
Ճարտարապետություն | |
Ճարտարապետ | Միմար Սինան |
Ոճ | օսմանյան ճարտարապետական ոճ |
Բարձրություն | 71 մետր |
Ընդհանուր տարածք | 2,5 հեկտար և 37,5 հեկտար |
Արտաքին գմբեթի բարձրություն | 43 |
Մինարեթներ | 4 |
Մինարեթի բարձրություն | 83[2] |
Շինանյութ | քար, մարմար |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 1366 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Սելիմիե մզկիթ (թուրքերեն՝ Selimiye Camii), օսմանյան ճարտարապետական ոճով կառուցված մզկիթ, որը գտնվում է Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում, Էդիրնե քաղաքում։ Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Սելիմիե մզկիթը, որը կառուցվել է 1569- 1574 թվականներին ճարտարապետ Միմար Սինանի կողմից[3], համարվում է իսլամական մշակույթի գլուխգործոցներից մեկը և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[4]։ Համարվում է Թուրքիայի ամենահարմոնիկ մզկիթներից մեկը։ Մզկիթի համալիրի մեջ մտել է ավանդական ուղղանկյուն բակը, որը կորցրել է իր նշանակությունը՝ դառնալով վայր, որը նախապատրաստում է հավատացյալներին՝ «կապ հաստատելու Ալլահի հետ»։ Բաց հրապարակի կենտրոնում գտնվում է ութանկյուն շատրվանը, որի շուրջը գործում է պատկերասրահ։ Այստեղ է գտնվում մզկիթի գլխավոր մուտքը։ Բակը և մզկիթի շենքը առանձին կառույցներ չեն, այլ մեկ ամբողջություն։ Շենքերի համալիրի այս տեսակը թուրքերեն կոչվում է külliye և ներառում է հիվանդանոց, դպրոց, գրադարան, բաղնիքներ, որոնք գտնվում են մզկիթի տարբեր կողմերում, մեդրեսե, հադիսների տուն (թուրքերեն՝ Dar-ül hadis), ժամասենյակ և հուշանվերների մի շարք խանութներ։ Համալիրի մեջ է մտնում նաև Բայեզիդ II-ի մզկիթը (թուրքերեն՝ İkinci Beyazıt Külliyesi), որտեղ ներկայումս տեղակայված է առողջապահության թանգարանը։ Սինանը կառուցել է ութ հատվածներից բաղկացած սրահ, որոնք բաժանված են ութ սյուներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Architecture, Jonathan Glancey, page 207, 2006
- ↑ Kiuiper, Kathleen (2009). Islamic Art, Literature, and Culture. Rosen Education Service. pp. 201. ISBN 978-1-61530-019-8.
- ↑ http://whc.unesco.org/en/news/774
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սելիմիե մզկիթ (Էդիրնե)» հոդվածին։ |
|