Սաֆուն Ուզեն
Սաֆուն Ուզեն | |
---|---|
Գետի ակունք Սաուրգան աղբյուրը | |
Բնութագիր | |
Երկարություն | 5 կմ |
Ավազանի մակերես | 12 կմ² |
Գետաբերանի տեղակայում | Ուլու Ուզեն |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Երկիր | Ռուսաստան / Ուկրաինա[1] |
Երկրամաս | Ղրիմի Հանրապետություն |
Սաֆուն Ուզեն (նաև՝ Սոֆու Ուզեն, Սոֆուկ Ուզեն, ռուս.՝ Сафун-Узень, Софу-Узень, Софук-Узень), լեռնային գետակ Ղրիմ թերակղզու հարավային ափին, Ալուշտա քաղաքային խորհրդի տարածքում։ Ըստ «Ղրիմի մակերևութային ջրային օբյեկտներ» տեղեկատուի[2] և Ավգուստ Օլիֆերովի ու Զինաիդա Տիմչենկոյի «Ղրիմի գետերն ու լճերը» աշխատության[3]՝ Ուլու Ուզեն գետի ձախ վտակն է, ժամանակակից քարտեզներում՝ Ուլու Ուզեն գետի ձախ բաղադրիչն է (աջի՝ Ուզեն Բաշի հետ)[4][5]։ Ջրահոսքի երկարությունը 5,0 կմ է, ջրհավաք ավազանի մակերեսը՝ 12,0 կմ²։ Տեղանունների բառարանը «Սոֆու» բառը մեկնում է որպես Ղրիմի մուսուլմանական վանքերի (թեքիե) բնակիչների անվանում[6]. այդպես է գետը կոչվել Պյոտր Կեպենի հավաքածուի Հարավային Ղրիմի 1836 թվականի քարտեզի վրա[7]։
Գետակը սկիզբ է առնում Չաթիր-Դաղ համակարգի Էկլիզի-Բուրուն գագաթի հարավային լանջի բազմաթիվ աղբյուրներից։ Նիկոլայ Ռուխլովը «Ղրիմի լեռնային մասի գետահովիտների տեսություն» 1915 թվականի աշխատությունում տալիս է նրանցից երեքի՝ առավել հզորների անունները. ձախ («չաթիրդաղյան») լանջից սկսվում էր «Խաչի-չոկրակը»՝ օրական 59600 դույլ դեբիտով և «Ուլուխու-չոկրակը»՝ 22560 դույլ, աջ լանջին եղել է «Հայրամ-Տաշ» աղբյուրը, որը տվել է 23980 դույլ ջուր[8]։ Գետի ավազանի երկայնքով աճում են հաճարենու, կաղնու և բոխու անտառներ[3]։
Ըստ տեղեկատուի՝ Սաֆուն Ուզենն ունի 3 անանուն վտակ՝ 5 կիլոմետրից պակաս երկարությամբ, քարտեզի վրա նշված է Սաուրգան ջրահոսքը, որը բխում է նույնանուն աղբյուրից[5]։ Ղրիմի ջրային հետազոտությունների շարքի 1915 թվականի նյութերում Սոուրգա աղբյուրը գետը թափվող անանուն հեղեղատներից մեկի սկիզբն է[9]։ «Չաթիր-Դաղ» ուղեցույցում Սաուրգան աղբյուրը Սաֆուն Ուզենի ակունքն է[10]։ Գետաբերանի մոտ չափված միջին բազմամյա հոսքը 0,095 մ³/վ է[11], գետի ջրապահպանական գոտին սահմանվել է 50 մետր[12]։ Սաֆուն Ուզենը միանում է Ուզեն Բաշին ծովի մակարդակից 208 մ բարձրության վրա[4], իսկ ըստ որոշ աղբյուրների՝ 1979 թվականից այն թափվում է Իզոբելնենսկոյե ջրամբարը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
- ↑ A.A. Лисовский, В.А. Новик, З.В. Тимченко, З.Р. Мустафаева Поверхностные водные объекты Крыма (справочник) / A.A. Лисовский. — Симферополь: Рескомводхоз АРК, 2004. — С. 10. — 114 с. — 500 экз. — ISBN 966-7711-26-9
- ↑ 3,0 3,1 3,2 Август Николаевич Олиферов, Зинаида Владимировна Тимченко Реки Южного берега Крыма. // Реки и Озёра Крыма.. — Симферополь: Доля, 2005. — 214 с. — ISBN 966-8584-74-0
- ↑ 4,0 4,1 «Подробная топографическая карта Крыма». ЭтоМесто.ru. 1987. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
- ↑ 5,0 5,1 «Туристическая карта Крыма. ЮБК». ЭтоМесто.ru. 2007. Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Большой топонимический словарь Крыма». Портал "Киммерия". Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Южный Крым из сборника Петра Кеппена». ЭтоМесто.ru. 1836. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Н.В. Рухлов Долины Алуштинского района // Обзор речных долин горной части Крыма. — Петроград: типография В.Ф. Киршбаума, 1915. — С. 428—429. — 491 с.
- ↑ Источники Алуштинского, Куру-Узеньского и Отузского гидрометрических районов // Источники горной части Крымского полуострова / А.А. Стратоницкий. — Партия Крымских Водных изысканий. — Симферополь: Типография наследников Б.Н. Бреского, 1916.
- ↑ Петр Васильевич Чиннов, Юрий Иванович Шутов Чатыр-Даг. Путеводитель / В.П. Душевский. — Симферополь: Таврия, 1975. — 88 с. — (Костры Крымских Куэст). — 50 000 экз.
- ↑ Ресурсы поверхностных вод СССР: Гидрологическая изученность. Т. 6. Украина и Молдавия. Вып. 4. Крым / под ред. М. М. Айзенберга и М. С. Каганера.
- ↑ «Предложения по охране окружающей природной среды и улучшению санитарно-гигиенических условий, по охране воздушного и водного бассейнов, почвенного покрова, организации системы охраняемых природных территорий». ОАО «Гипрогор». Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.