Ռոսս Ուիլյամ Ուլբրիխտ
անգլ.՝ Ross William Ulbricht | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1984[1] (40 տարեկան) |
Ծննդավայր | Օստին, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | սպիտակ ամերիկացի |
Կրթություն | Փենսիլվանիա նահանգի համալսարան[3], Տեխասի համալսարանը Դալասում և Westlake High School? |
Երկեր | Silk Road[3] |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական և Հաքեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Ross Ulbricht Վիքիպահեստում |
Ռոսս Ուիլյամ Ուլբրիխտ, հայտնի նաև ինչպես Dread Pirate Roberts (մարտի 27, 1984[1], Օստին, ԱՄՆ[2]), Silk Road անանուն առևտրային հարթակի հիմնադիրը։ 2013 թվականի հոկտեմբերի 2-ին նա ձեռբակալվեց Սան Ֆրանցիսկոյում թմրանյութերի վաճառքի, հաքերային հարձակումների և փողերի լվացման մեղադրանքով[4]։ Նա 2015 թվականի մայիսի 29-ին դատապարտվեց ցմահ ազատազրկման։
Silk Road
[խմբագրել | խմբագրել կոդը]Silk Road-ը անանուն առևտրային հարթակ է, որ նախատեված է հոգեմետ նյութերի և այլ ոչ օրինական ապրանքների տարածման համար։ Կայքը աշխատում էր, ինչպես Tor-ի փակ սերվիս և վճարման համար օգտագործվում էր Bitcoin: Forbsin տված հարցազրույցի ժամանակ Ռոսսը հաստատեց, որը չի համարվում կայքի ստեղծողը և որ նա գնել է օրիգինալ ստեղծողից, ով նաև համարվում է Мt.Gox բորսաի հիմնադիրը[5]։ Սակայն, համաձայն ԱԱԾ-ի տված հաշվետվության՝ հենց Ռոսսն է ստեղծել և շարունակել ապահովել խանութը[6]։
Ձեռբակալություն և դատ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հոկտմեբերի 1-ին Ռոսս Ուիլյամը ձեռբակալվեց Սան Ֆրանցիսկոյի գրադարաներից մեկում։ Ուլբրիխտի ձեռբակալման ժամանակ նա օգտագործում էր իր նոթբուքը և Silk Road-ում լիցենզավորված էր ինչպես կայքի ադմին[7]։ Նրան մեղադրում են թմրանյութերի տարածման, հաքերային հարձակումների և փողերի լվացման մեջ։ Գործակալները սկսեցին կասկածել Ուլբրիխտին այն բանից հետո երբ, տարբեր ֆորումներում հանդիպեցին Silk Road-ի գովազդին, որը հրապարակված էր altoid օգտանունով։ Ինչպես նաև այս օգտանունը օգտագործվել է ծրագրավորողների համար աշխատանքի հայտարարության մեջ, որին կից նշված է եղել էլեկտրոնային հասց, որում եղել է Ուլբրիխտ անունը[8]։ Հետագայում, կանադական հատուկ գործակալների միջոցով գտնվեց ծանրոց, որում կային 9 կեղծ փաստաթղթեր, որոնք ուղարկված էին Սան Ֆրանցիսկո[9]։
ԱԱԾ-ի տարբերակով, Ուլբրիխտը պատվիրել և վճարել է վեց սպանության համար[10]։ Ինչպես նաև նշվում է, որ Ուլբրիխտը հետաքրքրված էր փողերով, և նա պատրաստվում էր փախչել ԱՄՆ-ից։ Հետքննությունը ցույց է տալիս, որ Ուլբրիխտը հստակ իմացել է, որ իր հաջախորդների մեջ կան ուժեղ կախվածություն ունեցողներ[11]։
2015 թվականի մայիսի 20-ին Ռոսս Ուիլյամ Ուլբրիխտը մեղավոր ճանաչվեց թմրամիջոցների մեծ քանակությամբ վաճառքի, հաքերային գորոծունեություն ծավալելու և այլնի համար։ Արդյունքում նա դատապարվեց ցմահ, ինչպես նաև 20, 15 և 5 տարի առանձին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://antilop.cc/sr/exhibits/GX-134.pdf
- ↑ 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 Who Is Ross Ulbricht? What Was He Convicted of?
- ↑ «В США арестовали "повелителя" темной стороны интернета» (ռուսերեն). РБК. 2013 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Andy Greenberg (2013 թ․ օգոստոսի 14). «Meet The Dread Pirate Roberts, The Man Behind Booming Black Market Drug Website Silk Road» (անգլերեն). Forbes. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Cryptocurrency on Trial».
- ↑ «The FBI staged a lovers' fight to catch the kingpin of the web's biggest illegal drug marketplace».
- ↑ «Silk Road fell due to a catalogue of errors by owner Ross Ulbricht».
- ↑ Alex Konrad (2013 թ․ հոկտեմբերի 2). «Feds Shut Down Silk Road Black Market, Owner Known As 'Dread Pirate Roberts' Arrested» (անգլերեն). Forbes. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Read the Transcript of Silk Road's Boss Ordering 5 Assassinations».
- ↑ Preet Bharara, прокурор. «Ulbricht Prosecution Sentencing Letter».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոսս Ուիլյամ Ուլբրիխտ» հոդվածին։ |
|