Ռոմա (ֆիլմ, 2018)
Ռոմա անգլ.՝ Roma | |
---|---|
Երկիր | ԱՄՆ[1][2] Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1][2] |
Ժանր | դրամա |
Թվական | օգոստոսի 30, 2018[3], օգոստոսի 31, 2018[3], սեպտեմբերի 10, 2018[3], սեպտեմբերի 13, 2018[3], նոյեմբերի 21, 2018[3], նոյեմբերի 29, 2018[3], նոյեմբերի 29, 2018[3], նոյեմբերի 30, 2018[3], դեկտեմբերի 3, 2018[3], դեկտեմբերի 5, 2018[3], դեկտեմբերի 6, 2018[4][3], դեկտեմբերի 7, 2018[3], դեկտեմբերի 7, 2018[3] և դեկտեմբերի 12, 2018[3] |
Լեզու | իսպաներեն և Mixtec? |
Ռեժիսոր | Ալֆոնսո Կուարոն |
Պրոդյուսեր | Ալֆոնսո Կուարոն և Gabriela Rodriguez? |
Սցենարի հեղինակ | Ալֆոնսո Կուարոն |
Դերակատարներ | Յալիցա Ապարիսիո, Marina de Tavira?, Jorge Antonio Guerrero?, Latin Lover?, Kjartan Halvorsen? և Ջենիֆեր Արմոր |
Օպերատոր | Ալֆոնսո Կուարոն |
Մոնտաժ | Ալֆոնսո Կուարոն և Adam Gough? |
Պատմվածքի վայր | Մեխիկո |
Նկարահանման վայր | Մեխիկո |
Կինոընկերություն | Participant Media, Esperanto Filmoj? և Նեթֆլիքս |
Տևողություն | 135 րոպե |
Բյուջե | 15 000 000 $ |
Շահույթ | 1 140 769 $[5] |
Պաշտոնական կայքէջ | |
Roma (2018 film) Վիքիպահեստում |
«Ռոմա» (իսպ.՝ Roma), 2018 թվականի մեքսիկական սև-սպիտակ ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի կողմից, ով հանդես է եկել նաև որպես ֆիլմի օպերատոր, սցենարի հեղինակ և համապրոդյուսեր։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի օգոստոսի 30-ին Վենետիկի 75-րդ կինոփառատոնում, որտեղ այն մասնակցել է հիմնական մրցութային ծրագրին և արժանացել փառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե առյուծ»-ի[6][7]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյուժեի հիմքում ընկած է Մեխիկոյի միջին դասի սովորական ընտանիքի կյանքի պատմությունը 1970-ականներին։ Ընտանիքի հայրը հազվադեպ է տանը լինում, և մայրը չորս երեխաներին դաստիարակում է Հնդկաստանից եկած երկու աղախինների օգնությամբ։ Հերոսների կայնքում բեկումնային են դառնում 1971 թվականի հունիսի 10-ին կաթոլիկական տոնակատարության ժամանակ տեղի ունեցած անկարգությունները, երբ զինվորները կրակ են բացում ցուցարարների վրա։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յալիցա Ապարիսիո — Քլեո
- Մարինա դե Տավիրա — Սոֆյա
- Մարկո Գրաֆ
- Դանիելա Դեմեսա
- Կառլոս Պերալտա
- Նենսի Գարսիա — Ադելա
- Դիեգո Դի Կորտ
- Լատին Լովեր — պրոֆեսոր Սովեկ
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի սեպտեմբերի 8-ին հայտարարվել է, որ Ալֆոնսո Կուարոնը կգրի սցենար 1970-ական թվականներին Մեխիկոյում ապրող մեքսիկական ընտանիքի կյանքին նվիրված նախագծի համար և կլինի դրա ռեժիսորը։ Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2016 թվականի աշնանը[8]։ Նախագիծն իրականացվել է Կուարանի, Գաբրիել Ռոդրիգեսի ու Նիկոլաս Սելիսի կողմից։
2016 թվականի նոյեմբերի 3-ին հայտարարվել է, որ նկարահանման հրապարակում կողոպուտ է տեղի ունեցել[9]։ Ըստ ստուդիայի տվյալների՝ երկու կին տուժել են, նկարահանող անձնակազմի հինգ անդամ տեղափոխվել է հիվանդանոց, իսկ բջջային հեռախոսները, դրամապանակներն ու թանկարժեք զարդերը գողացվել են[10]։ Ինչպես հայտարարվել է՝ նկարահանող խումբն այդ օրը գնացել է նկարահանումներն անցկացնելու, երբ քաղաքային բանվորների խումբը մոտեցել է նրանց ու փորձել դադարեցնել նկարահանումները։ Նկարահանող խումբը հայտարարել է, որ իրենց ունեն նկարահանման թույլտվություն, սակայն բանվորները մնացել են, երկու խմբերի միջև սկսել է վիճաբանություն։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի ապրիլին հայտարարվել է, որ Netflix-ը ձեռք է բերել ֆիլմի տարածման իրավունքը[11]։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի օգոստոսի 30-ին Վենետիկի 75-րդ կինոփառատոնում[12]։ Այն ցուցադրվել է նաև Տելուրիդի կինոփառատոնում 2018 թվականի օգոստոսի 31-ին[13][14], Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում 2018 թվականի սեպտեմբերի 10-ին[15], ինչպես նաև Նյու Յորքի կինոփառատոնում նույն թվականի հոկտեմբերի 5-ին[16]։ Ֆիլմի թիզերը, որի տևողությունը կազմում է մեկ րոպե, ներկայացվել է 2018 թվականի հուլիսի 25-ին Կուարոնի կողմից Թվիթերի իր էջում[17]։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակների ցանկ | |||||
---|---|---|---|---|---|
Տարի | Կինոփառատոն/Կինոմրցանակ | Կատեգորիա | Ներկայացված(ներ) | Արդյունք | Աղբ. |
2018 | Վենետիկի 75-րդ կինոփառատոն | Ոսկե առյուծ | «Ռոմա» | Հաղթանակ | |
Տորոնտոյի միջազգային կինոփառատոն | «Ժողովրդի ընտրություն» մրցանակ — Հատուկ շնորհանդեսներ | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Academy Awards Database
- ↑ 2,0 2,1 Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 Internet Movie Database — 1990.
- ↑ film-dienst (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
- ↑ https://web.archive.org/web/20230311125516/https://www.boxofficemojo.com/title/tt6155172/?ref_=bo_se_r_1
- ↑ Anderson, Ariston (2018 թ․ հուլիսի 25). «Venice to Kick Off Awards Season With New Films From Coen Brothers, Luca Guadagnino and Alfonso Cuaron». The Hollywood Reporter. Prometheus Global Media. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Vivarelli, Nick (2018 թ․ հուլիսի 25). «Venice Film Festival Lineup: Heavy on Award Hopefuls, Netflix and Star Power». Variety. Penske Business Media. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Kroll, Justin (2016 թ․ սեպտեմբերի 8). «Alfonso Cuaron Sets Mexican Family Drama as Next Film». Variety. Penske Business Media. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Evans, Alan (2016 թ․ նոյեմբերի 3). «Alfonso Cuarón film crew 'attacked and robbed' in Mexico City». The Guardian. Guardian News and Media. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Jones, Julia (2016 թ․ նոյեմբերի 3). «Alfonso Cuarón film crew says Mexico City workers attacked them». CNN Americas. CNN. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Keegan, Rebecca; Sperling, Nicole (2018 թ․ ապրիլի 6). «Netflix Threatens to Pull Five Films from Cannes». Vanity Fair. Condé Nast. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Tartaglione, Nancy (2018 թ․ հուլիսի 25). «Venice Film Festival Lineup: Welles, Coen Brothers, Cuaron, Greengrass, More – Live». Deadline Hollywood. Penske Business Media. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Tapley, Kristopher (2018 թ․ օգոստոսի 30). «'First Man,' 'Front Runner' and 'Roma' Among 2018 Telluride Film Festival Selections». Variety. Penske Business Media. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «45th Telluride Film Festival Program Guide» (PDF). Telluride Film Festival. The National Film Preserve. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Vlessing, Etan (2018 թ․ հուլիսի 24). «Toronto: Timothee Chalamet Starrer 'Beautiful Boy,' Dan Fogelman's 'Life Itself' Among Festival Lineup». The Hollywood Reporter. Prometheus Global Media. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Fleming, Mike Jr. (2018 թ․ հուլիսի 18). «Alfonso Cuarón's 'ROMA' Set As New York Film Festival Centerpiece». Deadline Hollywood. Penske Business Media. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Tartaglione, Nancy (2018 թ․ հուլիսի 25). «'ROMA': Alfonso Cuaron Shares First Look At Venice-Bound Personal Drama». Deadline Hollywood. Penske Business Media. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ռոմա» ֆիլմը Biennale Cinema 2018 կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմա (ֆիլմ, 2018)» հոդվածին։ |
|
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2018 ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Netflix-ի արտադրության ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան սև-սպիտակ ֆիլմեր
- Դրամա ֆիլմեր
- Իսպաներեն ֆիլմեր
- Մեքսիկական ֆիլմեր
- Ֆեմինիստական ֆիլմեր
- 2018 դրամա ֆիլմեր
- Ալֆոնսո Կուարոնի ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1970 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1971 թվականին
- Մեքսիկայում նկարահանված ֆիլմեր
- Մեքսիկական դրամա ֆիլմեր
- 2010-ականների իսպաներեն ֆիլմեր