Jump to content

Ռոզմարի Քլունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոզմարի Քլունի
Բնօրինակ անունանգլ.՝ Rosemary Clooney
Ծնվել էմայիսի 23, 1928(1928-05-23)[1][2][3][…]
Maysville, Կենտուկի, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էհունիսի 29, 2002(2002-06-29)[1][2][4][…] (74 տարեկան)
Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, ջազ երաժիշտ, սցենարիստ, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ինքնակենսագիր
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներվոկալ
ԼեյբլConcord Jazz?, Դեկա Ռեկորդս, Columbia Records, Philips Records, MGM Records և RCA Records
ԿրթությունWithrow High School?, St. Patrick's School? և Western Hills High School?
ԱմուսինԽոսե Ֆեռեր, Խոսե Ֆեռեր և Dante DiPaolo?
Պարգևներ
Կայքrosemaryclooney.com
 Rosemary Clooney Վիքիպահեստում

Ռոզմարի Քլունի (մայիսի 23, 1928(1928-05-23)[1][2][3][…], Maysville, Կենտուկի, ԱՄՆ - հունիսի 29, 2002(2002-06-29)[1][2][4][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի և դերասանուհի։ Առավել հայտնի դարձավ 1950 թվականին՝ "Come On-a My House" երգով, որին հաջորդեցին ոչ պակաս հայտնի "Botch-a-Me" "Mambo Italiano", "Tenderly" "Half as Much" "HeyThere" "This Ole House" երգերը։ Նա մեծ հաջողություններ է ունեցել նաև որպես ջազ վոկալիստ։ Քլունիի կարիերան անկում ապրեց 1960-ական թվականներին։ Դրա հիմնական պատճառը դեպրեսիան էր և թմրադեղերից կախվածությունը։ 1977 թվականին, երբ նրա գործընկեր Բինգ Քրոսբին առաջարկեց նրան միասին հանդես գալ՝ բիզնեսում իր հիսունամյա գործունեությանը նվիրված միջոցառմանը՝ Քլունին կարծես նորից վերածնվեց։ Նա շարունակեց ձայնագրվել մինչև մահը՝ 2002 թվականին։

Ջոն Բրեթ Ռիչսոն Հաուսը՝ Մեյսվիլում

Ռոզմարի Քլունին ծնվել է Կենտուկիի Մեյսվիլում։ Հայրը՝ Էնդրյու Ջոզեֆ Քլունի, մայրը՝ Մարի Ֆրանսիս։ Նա ընտանիքի հինգ երեխաներից մեկն էր[5]։ Նրա հայրն ուներ իռլանդացի և գերմանացի նախահայրեր, իսկ մայրը՝ անգլիացի և լեհ նախնիներ։ Նա ստացել է կաթոլիկ դաստիարակություն։ Երբ Քլունին տասնհինգ տարեկան էր, նրա մայրը և եղբայր Նիկը տեղափոխվեցին Կալիֆորնիա։ Ռոզմարին և նրա քույր Բեթին մնացին իրենց հոր հետ[6]։ 1940 թվականի վերջերին ընտանիքը տեղափոխվեց Ջոն Բրեթ Ռիչսոն Հաուս։

Ռոզմարին և Բեթին տրվել էին զվարճանքներին, մինչդեռ Նիկը դարձավ լրագրող և հաղորդավար։ Նրա երեխաներից Միգել Ֆերերը և Ռաֆայել Ֆերերը, ինչպես նաև զարմիկը՝ Ջորջ Քլունին, դարձան ականավոր դերասաններ։ 1945 թվականին, Քլունիի քույրերը Ցինցինատիում որպես երգիչներ մրցանակի արժանացան։ Ռոզմարին դուետով հանդես եկավ քրոջ՝ Բեթիի հետ։ Դրանով սկիզբ դրվեց Բեթիի կարիերային՝ որպես երգչուհի։

Բինգ Քրոսբիի հետ, 1954թ

Քլունիի առաջին ձայնագրությունները եղան 1946 թվականին, Columbia Records-ում։ Նա երգեց Թոնի Պաստորի մեծ նվագախմբի հետ։ Նրանք համագործակցեցին մինչև 1949 թվականը։ 1950-51 թվականներին, նա մշտապես հայտնվում էր հեռուստատեսությամբ և ռադիոյով, իսկ նրա երգերը մեծ պահանջարկ ունեին։ 1951 թվականին, Քլունիի "Come On-a My House" երգը, որի պրոդյուսերն էր Միթչ Միլլերը՝ դարձավ հիթ։ Սա նրա առաջին երգնէր, որը տեղ գրավեց լավագույն տասնյակներում։ Columbia Records-ը նրան երգ ձայնագրելու առաջարկ արեց։ Հրաժարվելու դեպքում նրանց միջև պայմանագիրը չեղյալ կհամարվեր։ Քլունին մի քանի դուետներ ձայնագրեց Մառլեն Դիտրիխի հետ, իսկ 1950-ական թվականներին մասնակցեց Columbia Broadcasting System-ի Հիանալի քաղաք (Faye Emerson's Wonderful Town) սերիալում։ Նա մի քանի անգամ հյուրընկալվեց նաև Արթուր Գոդֆրեյի ռադիո հաղորդումներին, որոնք հեռարձակվում էին Լիպթոն թեյ ընկերության հովանավորությամբ։ Նա՝ ուկուլելեյով (կիթառի տեսակ) նվագակցում էր Քլունիին։ 1954 թվականին նա՝ Բինգ Քրոսբիի, Դենի Քեյի և Վերա Էլենի հետ միասին մասնակցեցին White Christmas երաժշտական ֆիլմի նկարահանումներին։ Քլունիին մեծ ճանաչում բերեց 1956 թվականի նրա՝ The Rosemary Clooney Show վարիետեն։ Այն նշանավորվում էր նաև նրանով, որ ուղեկցվում էր The Hi-Lo's քառյակի նվագակցությամբ։ Հաջորդ տարում, վարիետեն հեռարձակվեց մեկ այլ ալիքով արդեն որպես՝ The Lux Show Starring Rosemary Clooney, սակայն տևեց ընդամենը մեկ սեզոն։ Հետագայում նա հանդես եկավ The Modernaires վոկալ անսամբլի և Ֆրենկ ԴեՎոլի նվագախմբի հետ միասին։ Քլունին հաճախ էր հայտնվում հեռուստատեսությամբ՝ Բինգ Քրոսբիի հետ։ Ավելի ուշ նրանք հյուրախաղերով մեկնեցին Իռլանդիա։

1958 թվականին,Քլունին դադարեցրեց Columbia Records-ի հետ համագործակցությունը։ Նա համագործակցում էր MGM Records-ի և Coral Records-ի հետ։ 1958 թվականին, Քլունին պայմանագիր կնքեց RCA Records-ի հետ և մնաց այնտեղ մինչև 1963 թվականը։ 1964 թվականին նա համագործակցում էր Reprise Records-ի հետ, իսկ 1965 թվականին՝ Dot Records-ի հետ։

Քլունիի ելույթը, 1977թ

1968 թվականին, երբ նա վերականգնվում էր նյարդային խանգարումներից, երկու ալբոմի պայմանագիր կնքեց United Artists Records-ի հետ։ 1977 թվականի սկզբներին, Concord Jazz record-ի հետ համատեղ, նա ձայնագրեց տարվա ալբոմը[7]։ Սրանով նա գերազանցեց իր սերնդակից երգիչներին։ 1970-ականների վերջին և 1980-ականների սկզբներին, Քլունին ի թիվս այլ երգերի, դուետով հանդես եկավ նաև Բերի Մանիլոուի հետ, որը տեղ գտավ նաև նրա՝ 1994 թվականի ձայնասկավառակում։

1995 թվականին, Քլունին հրավիրվեց մասնակցելու NBC հեռուստատեսությամբ հեռարձակվող ER բժշկական դրամայում, որտեղ նա համագործակցում էր իր զարմիկ Ջորջ Քլունիի հետ։ Այս դերի համար նա արժանացել է Էմմի մրցանակի։ 1996 թվականի հունվարի 27-ին, Քլունին հրավիրվեց Հարիսոն Քեյլորի A Prairie Home Companion շաբաթյա վարիետեին, որտեղ Նա Քլունին ներկայացրեց "When October Goes"երգը[8]։

1998 թվականին, Նա մրցանակի արժանացավ նաև Society of Singers-ի կողմից[9]։ 1999 թվականին, նա հիմնադրեց Rosemary Clooney Music Festival, որն անց էր կացվում ամեն տարի նրա հայրենի Մեյսվիլում[10]։ Նա՝ մինչև մահը, ամեն տարի մասնակցում էր փառատոնին։ Մեյսվիլի Russell Theater-ը վերականգնեց իր հեղինակությունը, երբ 1953 թվականին ցուցադրեց Քլունիի առաջին The Stars Are Singing ֆիլմի պրեմիերան։

2002 թվականին, նա արժանացավ Գրեմիի։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Deep in My Heart ֆիլմի թրեյլերի նկարահանումների ժամանակ(1954թ․)
Քեն Մյուրեյի հետ (1957թ․)

Քլունին ամուսնացել է Խոսե Ֆերրերի հետ երկու անգամ։ Նրանց ամուսնական կյանքը տևել է 16 տարի։ Քլունին առաջին անգամ ամուսնացել է Ֆերրերի հետ 1953 թվականի հունիսի 1-ին Դուրանտում, Օկլահոմա

[11]։ 1954 թվականին նրանք տեղափոխվեցին Սանտա Մոնիկա, Կալիֆոռնիա, ապա՝1958 թվականին Լոս Անջելես։ Զույգն ունեցել է հինգ երեխա՝ Միգել, Մարիա, Գաբրիել, Մոնսիտա և Ռաֆայել։ Քլունին և Ֆերրերն առաջին անգամ ամուսնալուծվեցին 1961 թվականին։

1964 թվականի նոյեմբերի 22-ին, Քլունին Լոս Անջելեսում կրկին ամուսնացավ Ֆերրերի հետ։ Նրանց համատեղ կյանքն ընդհատվեց, մինչդեռ Ֆերրերը հարաբերություններ էր սկսել Ստելլա Մեգիի հետ, ով հետագայում դառնալու էր նրա կինը։ Զույգը կրկին բաժանվեց 1967 թվականին, երբ նրանց հարաբերությունների մասին տեղեկացավ Քլունին։

1968 թվականին, նրա հարաբերությունները թմբկահարի հետ խզվեցին։ Նա մեկնեց շրջագայության և կախվածություն ձեռք բերեց հաբերից[11]։

Նա մասնակցել է իր մոտ ընկերոջ՝ Ռոբերտ Քենեդու նախընտրական քարոզարշավին և ականատես է եղել նրա սպանությանը՝ 1968 թվականի հունիսի 5-ին[12]։ Մեկ ամիս անց Ռինոյում Քլունին նյարդային ցնցում ունեցավ և հոսպիտալացվեց։ Նա հոգեվերլուծականանցավ շուրջ ութ տարի[13]։

Նրա քույր Բեթին մահացավ գլխուղեղային անևրիզմից 1976 թվականին։ Քլունին քրոջ հիշատակին հիմնադրամ բացեց և անվանեց նրա անունով։ Այս ժամանակահատվածում նա գրեց ինքնակենսագրական, որը տպագրվեց Playboy Enterprises-ում, 1977 թվականին[14]։ Նա ժամանակագրեց իր վաղ դժբախտ կյանքը, կարիերան որպես երգչուհի, Ֆերրերի հետ ամուսնական կյանքը, առողջական խնդիրները՝ ամփոփելով իր վերադարձով դեպի երգարվեստ և երջանկությամբ։ Ներածական մասը գրել է նրա լավ ընկեր Բինգ Քրոսբին։ Ջեքի Կուպերի նախաձեռնությամբ ստեղծվեց Rosie ֆիլմը, որի նկարահանումներին մասնակցեցին Սանդրա Լոքը, Պենելոպե Միլֆորդը Բեթիի դերում և Տոնի Օրլանդոն՝ ով խաղաց Խոսե Ֆերրերին։

1983 թվականին, Ռոզմարին և նրա եղբայր Նիկը համանախագահում էին գլխուղեղի հիվանդների՝ Բեթիի անվան հիմնադրամը՝ միջոցներն ուղղելով կաթվածից, նեոպլազիայից և գլխուղեղի վնասվածքից վերականգնվածներին։

1997 թվականին, Կենտուկիի Սենթ Պատրիկ եկեղեցում, նա ամուսնացավ իր վաղեմի ընկեր՝ Դանթե ԴիՊաոլոյի հետ[15]։

1999 թվականին, Քլունին տպագրեց իր երկրորդ ինքնակենսագրականը՝ Girl Singer-ը։ Այն նկարագրում էր դեղահաբերից կախվածության դեմ Քլունիի պայքարի և դեպրեսիայի մասին և թե ինչպես կորցրեց և վերագտավ հաջողությունը[16] "Ես ինձ կանվանեի քաղցր երգչուհ՝ զգացմունքների մի մեծ փնջով",- գրեց նա։

Թոքի քաղցկեղ և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին նրա մոտ ախտորոշվեց թոքի քաղցկեղ[17]։ Այս փուլում նա Հավայիում հանդես եկավ իր վերջին համերգային ծրագրով։God Bless America-ն նրա վերջին երգն էր։ Չնայած վիրահատական միջամտությանը, նա վեց ամիս անց՝ 2002 թվականի հունիսի 29-ին, մահացավ Բեվերլի Հիլզի իր տանը։ Նրա զարմիկ Ջորջ Քլունին աճյունը տեղափոխողներից մեկն էր։ Նրա հուղարկավորությանը ներկա էին մի շարք աստեր, ներառյալ՝ Ալ Պաչինոն։ Նա հուղարկավորվեց Մեյսվիլի Սենթ Պատրիկ գերեզմանատանը։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քլունիի առանձնատունը Կենտուկիում

Քլունին երկար տարիներ ապրել է Կալիֆորնիայի Բևեռլի Հիլզում։ 2002 թվականին, նրա բնակարանը վաճառվեց և մնաց անմխիթար։ 1980 թվականին նա գնեց իր երկրորդ բնակարանը իր հայրենի Մեյսվիլին մոտ՝ Ավգուստայում (Կենտուկիում)։ Այժմ, Ավգուստա Հաուսը հնարավորություն է ընձեռում տեղում ձեռք բերել Ռոզմարիին պատկանող հուշանվեր և տեսնել նրա անձնական իրերի հավաքածուն։ 2003 թվականին, Քլունիի դիմանկարն ընդգրկվեց Կենտուկիի նշանավոր կանանց դիմանկարների ցուցահանդեսում[18]։

2003 թվականին, Բեթի Միդլերի նախաձեռնությամբ և Բերի Մանիլոուի օգնությամբ ձայնագրվեց Քլունիի երգերը՝ Բեթի Միդլերի կատարմամբ ալբոմը։ Այն մեծ հաջողություններ ունեցավ, իսկ Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիա այն որակեց ոսկե։ Ալբոմն ընդգրկում էր նաև This Ole House երգը, որը հաջորդ տարում ներկայացվեց Գրեմմիի։

2005 թվականին լույս տեսավ Reflections of Rosemary ալբոմը՝ նրա հարս Դեբբի Բունի ներկայացմամբ[19]։

2007 թվականի սեպտեմբերին, Մեյսվիլի կենտրոնում հայտնվեցին նրա կյանքի կարևորագույն իրադարձություններով որմնանկարներ[20]։ 1953 թվականին տեղի ունեցավ The Stars are Singing -ի պրեմիերան[21][22]։ Նրա եղբայր Նիկ Քլունին հավաքվածներին ներկայացրեց որմնանկարներից յուրաքանչյուրը[23]։

2019 թվականի հունիսի 25-ինն Նյու Յորք Թայմս ամսագիրը նրա անունը հրապարակեց այն հարյուր արվեստագետների ցանկում, որոնց նյութական արժեքները ոչնչացել են 2008 թվականին Յունիվերսա Ստուդիայում բռնկված հրդեհի հետևանքով[24]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոզմարի Քլունին, Դին Մարտինը և Ջերի Լյուիսը ֆիլմի նկարահանման ժամանակ, 1952 թ․

Ռադիոհեռարձակում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հաղորդում Դրվագ/աղբյուր
1953 ″Կասեցում″ (Suspense) ռադիոդրամա Սենթ Յեյմս Ինֆիրմարի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  5. Severo, Richard (2012 թ․ հուլիսի 1). «Rosemary Clooney, Legendary Pop Singer, Dies at 74». The New York Times. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
  6. «ROSEMARY CLOONEY». Vintage Music (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  7. «Rosemary Clooney: Concord Music Group». Beverly Hills, California: Concord Music Group, Inc. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
  8. «A Prairie Home Companion With Garrison Keillor».
  9. «Ella Award Special Events». 2011 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  10. "Rosemary Clooney to help rescue ailing theater", Showbuzz, CNN.com, June 10, 1999. Retrieved on January 1, 2008 Արխիվացված Հուլիս 26, 2008 Wayback Machine
  11. 11,0 11,1 Parish, James Robert; Michael R. Pitts (1991). Hollywood Songsters. New York: Garland. էջ 176. ISBN 0-415-94332-9.
  12. Los Angeles Magazine June 1998 158 pages Vol. 43, No. 6 page 78 ISSN 1522-9149 Published by Emmis Communications
  13. Parish and Pitts (1991), p. 177
  14. Clooney, Rosemary; Raymond Strait (1977). This for remembrance : the autobiography of Rosemary Clooney. Playboy Press. ISBN 0-671-16976-9.
  15. Town stands up at Clooney wedding
  16. Clooney, Rosemary; Joan Barthel (1999). Girl singer: an autobiography. Doubleday. ISBN 0-385-49334-7.
  17. Rosie Արխիվացված 2012-09-12 archive.today - starsneverfade.com - Retrieved May 3, 2012.
  18. «Lyne Kentucky Women Remembered 2003». lyneart.com. Alison Davis Lyne. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
  19. «Debby Boone's Reflections of Rosemary». rosemaryclooney.com. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 28-ին.
  20. Michael Arthur (2009 թ․ հունվարի 11). «Blanche Chambers dies at 84; was close friend of Rosemary Clooney». The Ledger Independent. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 8-ին.
  21. «Maysville Floodwall Mural Project». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 28-ին.
  22. «Rosemary Clooney Mural – Maysville, KY». Վերցված է 2010 թ․ մարտի 23-ին.
  23. Misty Maynard (2007 թ․ սեպտեմբերի 30). «The Pointer Sisters make excitement in Maysville». The Ledger Independent. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 8-ին.
  24. Rosen, Jody (2019 թ․ հունիսի 25). «Here Are Hundreds More Artists Whose Tapes Were Destroyed in the UMG Fire». The New York Times. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզմարի Քլունի» հոդվածին։