Ռետորտա
Արտաքին տեսք
Ռետորտա (լատին․՝ retorta - բառացի՝ ծռված, ետ շուռ տված), քիմիական աշխատանոցներում օգտագործվող անոթ է․ պատրաստում են դժվարահալ ապակուց, ճենապակուց կամ մետաղից։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգտագործվում են բարձր ջերմաստիճաններում ընթացող քիմիական ռեակցիաներն իրականացնելու համար։ Եվրոպական ալքիմիական ձեռագրերում հաճախ անվանվել է «հայկական ձու»։ Հավանաբար արտահանվել է Հայաստանից։
Տեխնիկայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռետորտները տեխնիկայում օգտագործվող հրակայուն նյութերից պատրաստած տարբեր ձևերի հերմետիկ անոթ։ Օգտագործվում է պինդ վառելիքի գազիֆիկացման, հեղուկ վառելիքի պիրոլիզի թորմամբ գունավոր մետաղների ստացման և այլ արտադրություններում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- [1] Արխիվացված 2013-10-03 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |