Ռեջինա Հոլլ
Ռեջինա Հոլլ անգլ.՝ Regina Hall | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1970[1] (54 տարեկան) |
Ծննդավայր | Վաշինգտոն, ԱՄՆ[1] |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան, Ուիլյամ Էսպեր Ստուդիա[2] և Ֆորդհեմի համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
regina-hall.com | |
Ռեջինա Հոլլ (անգլ.՝ Regina Lee Hall, դեկտեմբերի 12, 1970[1], Վաշինգտոն, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասանուհի, որն առավել հայտնի է «Սարսափելի ֆիլմ» ֆիլմերի շարքում խաղացած Բրենդա Միքսի դերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեջինա Հոլլը ծնվել է 1970 թվականի դեկտեմբերի 12-ին Վաշինգտոնում՝ Կոլումբիա շրջանում[3]՝ էլեկտրիկ Օդի Հոլլի և ուսուցչուհի Ռուբի Հոլլի ընտանիքում[4][5]։ Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո Հոլլն ընդունվել է Նյու Յորքի Ֆորդհամի համալսարան, որտեղ 1992 թվականին ավարտել է անգլերենի լեզվի բակալավրիատը[6][7]։ Ավելի ուշ ընդունվել է Նյու Յորքի համալսարան, որտեղ 1997 թվականին ստացել է լրագրության մագիստրոսի աստիճան։
Սկզբում Հոլլը մտադիր է եղել սկսել իր կարիերան մատենագրության կամ լրագրության ոլորտներում։ Բայց հոր՝ կաթվածից մահից հետո[8], նա ընտրություն է կատարել հօգուտ դերասանական գործունեության։ «Դա հանկարծակի էր։ Ես մտածում եմ, երբ ձեր կյանքում հանկարծակի իրադարձություններ են լինում, դրանք փոխում են ձեր կյանքի ծրագրերը և վերաուղղում են կողմնորոշիչները։ Երբ դուք երիտասարդ եք, չեք հասկանում կյանքի լրջությունը։ Բայց ամեն ինչ փոխվում է, երբ երիտասարդ տարիքում կորցնում ես հարազատ մարդու։ Ես կարծում եմ՝ դա ինձ ստիպեց մտածել այն մասին, թե ինչ եմ իրականում ուզում ստանալ կյանքից»[9]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլլը հեռուստատեսային կարիերան սկսել է «Անվերջ սեր» հեռուստասերիալում երկրորդ պլանի և «Քողարկված ոստիկանները» սերիալում հրավիրված դերասանուհու դերերով։ Հոլլը առաջին մեծ դերը խաղացել է 1999 թվականի «Խաչեղբայր» ֆիլմում։ Հոլլն իր դեբյուտի մասին ասել է. «Դա իմ առաջին ֆիլմն էր։ Նկարահանումների ընթացքում ես ծանոթացա Սեն Լաթանի հետ, որի հետ միասին խաղացել ենք «Սեր և բասկետբոլ» ֆիլմում։ Դա իմ երկրորդ ֆիլմն էր։ Այնուհետև, երբ ես ապրում էի Լոս Անջելեսում, նկարահանվել են իմ երրորդ և չորրորդ ֆիլմերը։ Եվ դա իսկապես հոյակապ էր»[10]։
Հոլլը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել կատակերգական «Սարսափելի ֆիլմ» սարսափ ֆիլմում ունեցած դերով (և դրա շարունակություն «Սարսափելի ֆիլմ 2», «Սարսափելի ֆիլմ 3», «Սարսափելի ֆիլմ 4» ֆիլմերով)։ Նրա հերոսը` Բրենդա Միքսը աֆրոամերիկացի է։ «Սարսափելի ֆիլմ» ֆիլմերի շարքքը նրա կարիերայի ամենամեծ հաջողություններից մեկն է[11]։ 2001 թվականին Հոլլը «Էլլի ՄաքԲիլ» դրամատիկական սերիալում ստացել է Քորետա Լիպի դերը։ Սկզբում Հոլլը հանդես է եկել որպես հրավիրված դերասանուհի, սակայն 5-րդ եթերաշրջանից հետո, ստացել է գլխավոր դերերից մեկը։
Հոլլը 2009 թվականին մասնակցել է «Իրավապահ քաղաքացի» ֆիլմի նկարահանումներին։ 2010 թվականից մինչև 2011 թվականը խաղացել է «Օրենք և կարգ։ Լոս Անջելես» սերիալի գլխավոր դերերից մեկը։ 2010 թվականի նոյեմբերին Հոլլը հայտարարել է, որ ինքը դարձել է «ABILITY» ամսագրի խմբագիր[12]։
2018 թվականին թողարկվել է «Աջակցություն աղջիկներին» անկախ կատակերգությունը, որում Հոլլը խաղացել է գլխավոր դեր։
Դերսանական աշխատանքի համար Հոլլը արժանացել է քննադատների դրվատական գնահատականին և կինոմրցանակների բնազմաթիվ անվանակարգերի։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1992 | Անվերջ սեր | Loving | դերի անունն անհայտ է |
1997 | Քողարկված ոստիկանություն | New York Undercover | Թեմի |
1999 | Խաչեղբայր | The Best Man | Քենդի |
2000 | Սեր և բասկետբոլ | Love & Basketball | Լենա Ռայթ |
2000 | Նյու Յորքի ոստիկանություն | NYPD Blue | Շարիս Ուորներ |
2000 | Սարսափելի ֆիլմ | Scary Movie | Բրենդա Միքս |
2001 | Սարսափելի ֆիլմ 2 | Scary Movie 2 | Բրենդա Միքս |
2002 | Այլ եղբայրը | The Other Brother | Վիկի |
2001-2002 | Էլլի ՄաքԲիլ | Ally McBeal | Քորետա Լիպ |
2002 | Վճարել ամբողջությամբ | Paid in Full | Կիշա |
2003 | Սարսափ ֆիլմ 3 | Scary Movie 3 | Բրենդա Միքս |
2005 | Մեղրամիս | The Honeymooners | Տրիքսի Նորտոն |
2005 | Վեց ամիս անց | Six Months Later | Քերի |
2006 | Սարսափ ֆիլմ 4 | Scary Movie 4 | Բրենդա Միքս |
2006 | Ավագ որդի | The Elder Son | Սյուզան |
2008 | Առաջին կիրակի | First Sunday | Օմյունիկ |
2009 | Իրավապահ քաղաքացի | Law Abiding Citizen | Քելլի Ռայս |
2010 | Մահը հուղարկավորության ժամանակ | Death at a Funeral | Միշել |
2010-2011 | Օրենք և կարգ։ Լոս Անջելես | Law & Order: Los Angeles | Էվելին Փրայս |
2012 | Մտածել ինչպես տղամարդը | Think Like a Man | Քենդեյս |
2013 | Խաչեղբայր 2 | The Best Man Holiday | Քենդի |
2014 | Մտածել ինչպես տղամարդը 2 | Think Like a Man Too | Քենդեյս |
2015 | Արձակուրդներ | Vacation | Նենսի Պետերսոն |
2018 | Օտար ատելություն | The Hate U Give | Լիզա Քարթեր |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ և անվանակարգեր | ||||
---|---|---|---|---|
Մրցանակներ | Տարի | Կատեգորիաա | Աշխատանք | Արդյունք |
Օստինի կինոքննադատների ասոցիացիա | 2018 | Լավագույն կանացի դեր | Աջակցեք աղջիկներին | Անվանակարգ |
Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիա | 2018 | Լավագույն կանացի դեր | Աջակցեք աղջիկներին | Անվանակարգ |
Անկախ ոգի | 2019 | Լավագույն կանացի դեր | Աջակցեք աղջիկներին | Անվանակարգ |
NAACP Image Award | 2019 | Երկրորդական պլանի լավագույն կանացի դեր | Օտար ատելություն | Անվանակարգ |
2018 | Երկրորդական պլանի լավագույն կանացի դեր | Զարմանալի աղջիկներ | Անվանակարգ | |
2003 | Կատակերգական սերիալում երկրորդական պլանի լավագույն կանացի դեր | Էլլի ՄաքԲիլ | Անվանակարգ | |
ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային միություն | 2018 | Լավագույն կանացի դեր | Աջակցեք աղջիկներին | Անվանակարգ |
Նյու Յորքի կինոքննադատների միություն | 2018 | Լավագույն կանացի դեր | Աջակցեք աղջիկներին | Մրցանակ |
Կինոփառատոն Սան Դիեգոյում | 2008 | Լավագույն կանացի դեր | Դանիկա | Մրցանակ |
Սիեթլի կինոքննադատների միություն | 2018 | Լավագույն կանացի դեր | Աջակցեք աղջիկներին | Անվանակարգ |
Սան Ֆրանցիսկոյի կինոքննադատների խմբակ | 2018 | Լավագույն կանացի դեր | Աջակցեք աղջիկներին | Անվանակարգ |
Տորոնտոյի կինոքննադատների ասոցիացիա | 2018 | Լավագույն կանացի դեր | Աջակցեք աղջիկներին | Անվանակարգ |
Վանկուվերի կինոքննադատների ասոցիացիա | 2018 | Լավագույն կանացի դեր | Աջակցեք աղջիկներին | Մրցանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #1022538349 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Former Students — William Esper Studio.
- ↑ «Regina Hall:Biography». MSN. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 19-07-10-ին.
- ↑ «Regina Hall Biography». Film Reference. Վերցված է 19-07-10-ին.
- ↑ «Regina Hall». Ability Magazine. Վերցված է 19-07-10-ին.
- ↑ «Regina Hall Interview». Youtube. Վերցված է 19-07-10-ին.
- ↑ «People Places Things' stars Regina Hall and Jemaine Clement talk about the new comedy». PIX 11. Արխիվացված է օրիգինալից 2016-06-03-ին. Վերցված է 19-07-10-ին.
- ↑ «Regina Hall's well-ordered life as an actor, not a nun». LA Times. Վերցված է 19-07-10-ին.
- ↑ «SCREEN TIME: REGINA HALL». The Shadow League. Վերցված է 19-07-10-ին.
- ↑ «Best Man Holiday' Star Regina Hall Talks Epic Catfights, Sequels, and Scandalous Videos». Moviefone. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 19-07-11-ին.
- ↑ «'Think Like A Man Too's' Regina Hall Reenacts 'Scary Movie' Brenda Scene: Kevin Hart Needs to Keep It Down (Video)». The Wrap. Վերցված է 19-07-11-ին.
- ↑ «Regina Hall on the Mo'Nique Show». ABILITY Magazine. Վերցված է 19-07-11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեջինա Հոլլ» հոդվածին։ |
|