Jump to content

Ռենդի Նյուման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռենդի Նյուման
Բնօրինակ անունանգլ.՝ Randy Newman
Ի ծնե անունանգլ.՝ Randall Stuart Newman
Ծնվել էնոյեմբերի 28, 1943(1943-11-28)[1][2][3][…] (81 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա[4]
Երկիր ԱՄՆ
Ժանրերռոք, բլյուզ[5], սոֆթ ռոք, roots rock?, comedy rock?, փոփ, alternative country? և ժամանակակից R&B
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգիչ, կոմպոզիտոր, դիրիժոր, սցենարիստ, դաշնակահար, լրագրող, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և երգիծաբան
Գործիքներդաշնամուր, վոկալ[5] և երաժշտական ստեղնաշար[5]
ԼեյբլWarner Bros. Records, DreamWorks Records, Warner Records, Walt Disney Records, Ռեփրայզ Ռեքորդս, Interscope Records, Nonesuch Records, Elektra Records և Columbia Records
ԿրթությունUCLA Herb Alpert School of Music?, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Համալսարանի ավագ դպրոց
ԱմուսինGretchen Preece?
Պարգևներ
Կայքrandynewman.com
 Randy Newman Վիքիպահեստում

Ռենդալ Սթյուարտ «Ռենդի» Նյուման (անգլ.՝ Randall Stuart «Randy» Newman, նոյեմբերի 28, 1943(1943-11-28)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա[4]), ամերիկացի երգիչ[7], կինոկոմպոզիտոր և դաշնակահար։ Նա ընդգրկվել է «Ռոքնռոլի փառքի սրահ» 2013 թվականի ապրիլին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյումանը ծնվել է 1943 թվականին Լոս Անջելեսում հրեական ընտանիքում[8][9][10]։ Իր մանկությունն անցկացրել է Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում։ Ավարտել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանը։

Իր առաջին երաժշտական սինգլը, որի անվանումն է «Golden Gridiron Boy», Նյումանը թողարկել է 1961 թվականին։ Սակայն նրա առաջին աշխատանքը ձախողվել է, և նա կենտրոնացել է կատարողների համար երգեր գրելու վրա։ 1968 թվականին երաժիշտը թողարկել է իր «Randy Newman» դեբյուտային ալբոմը։ Նրա մյուս ալբոմը՝ «Sail Away»-ը (1972), հասել է 163-րդ հորիզոնականին Billboard հիթ-շքերթում, իսկ դրա գլխավոր երգը հետո մտել է բազմաթիվ երաժիշտների երգացանկ, այդ թվում՝ Ռեյ Չարլզի և Լինդա Ռոնստադտի։

1971 թվականին Նյումանն առաջին անգամ իրեն փորձել է երգահանի դերում՝ երաժշտություն գրելով Նորման Լիրի «Կոտրում» երգիծական կատակերգության համար։  Բացի այդ, նրա սաունդթրեքը հնչում է Փիքսարի այնպիսի մուլտիպլիկացիոն ֆիլմերում, ինչպիսիք են «Խաղալիքների պատմություն», «Ֆլիկի արկածները», «Խաղալիքների պատմություն 2», «Խաղալիքների պատմություն 3» և «Հրեշների կորպորացիա»։ Ռենդին աշխարհահռչակ «You Can Leave Your Hat On» երգի հեղինակն է, որն օգտագործվել է է Էդրիան Լայնի «Ինն ու կես շաբաթ» ֆիլմում Ջո Քոքերի կատարմամբ։ Ռենդալ Նյումենը երկու Օսկար Է ստացել 2002 թվականին «If I didn't Have You» և 2011 թվականին «We Belong Together» կոմպոզիցիաների համար։ Մրցանակների իր հավաքածուում Նյումանն ունի նաև չորս «Գրեմմի» մրցանակ, երկու «Էմմի» և երեք «Էննի»[11]։ 2002 թվականին այն ներառվել է նաև երգահան-բանաստեղծների փառքի սրահում[12]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյումանը ամուսնացած էր Գերմանիայում ծնված Ռոզվիտա Շմալի հետ 1967-ից մինչև 1985 թվականները[13], և նրանք երեք երեխա ունեին[14]։

Հետո՝ 1990 թվականին նա ամուսնացել է Գրեթհեն Փրիսի հետ, և նրանք երկու երեխա են ունեցել՝ Պատրիկ և Էլիս Նյումաններ։ Գրեթհենի հայրը ռեժիսոր Մայքլ Փրիսն է[15]։

Նյումանը աջակցել է նախագահ Բարակ Օբամային 2012 թվականին վերաընտրման հարցով և երգիծական երգ է գրել սպիտակ թեկնածուների օգտին քվեարկության մասին[16]։

Նյումանը աթեիստ է[17][18]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1968՝ Randy Newman
  • 1970՝ 12 Songs
  • 1971՝ Randy Newman Live
  • 1972՝ Sail Away
  • 1974՝ Good Old Boys
  • 1977՝ Little Criminals[19]
  • 1979՝ Born Again
  • 1983՝ Trouble in Paradise
  • 1988՝ Land of Dreams
  • 1993՝ Randy Newman’s Faust
  • 1999՝ Bad Love
  • 2008՝ Harps and Angels
  • 2017՝ Dark Matter

Սաունդթրեքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

[անգլ.] : in 4 vol. / Steve Hochman, ed.; McCrea Adams, project ed.. — Pasadena, CA; Hackensack, NJ : Salem Press, 1999. — Vol. 3 : Reba McEntire-Sonic Youth. — P. 768–770. — ISBN 0-89356-989-5.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118734709 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Montreux Jazz Festival Database
  6. https://d23.com/walt-disney-legend/randy-newman/
  7. «Desert Island Discs featuring Randy Newman». Desert Island Discs. 2008-10-19. BBC. Radio 4. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.
  8. «Randy Newman». Salon.com. 1999 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  9. «Nothing but the truth: The Whitlams' Tim Freedman talks to his misunderstood hero Randy Newman». Smh.com. 2011 թ․ հուլիսի 30. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  10. «Randy Newman: Bet No One Ever Hurt This Bad». Rollingstone.com. 1979 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  11. «Randy Newman chronology» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 20-ին.
  12. Kelefa Sanneh (15.06.2002). «Hall of Fame Inducts Songwriters» (անգլերեն). The New York Times.
  13. Kevin Courrier. «Randy Newman's American Dreams». Books.google.com. էջ 298. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  14. Lubow, Arthur. «Randy Newman». People.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
  15. Peppard, Alan (1997 թ․ հոկտեմբերի 13). «Archives | The Dallas Morning News, dallasnews.com». Nl.newsbank.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
  16. Mesfin Fekadu (2012 թ․ սեպտեմբերի 18). «Randy Newman writes new satirical, political song». News.yahoo.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  17. «Randy Newman». Salon.com. 1999 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
  18. «celebrity jews | j. the Jewish news weekly of Northern California». Jweekly.com. 2004 թ․ փետրվարի 20. Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
  19. Tobler, John (1992). NME Rock 'N' Roll Years (1st ed.). London: Reed International Books Ltd. էջ 304. CN 5585.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենդի Նյուման» հոդվածին։