Jump to content

Ռեյնջեր-7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյնջեր-7
ԿազմակերպությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ՆԱՍԱ
Հիմնական կապալառուներՌՇԼ
COSPAR ID[1] 1964-041A[1]
NSSDCA ID1964-041A
SCN00842
Գործարկման ամսաթիվ1964 հուլիսի 28, 16:50:07 UTC[1]
Գործարկման վայրՔանավերալ
Գործարկման հրթիռԱտլաս ԼՎ-3 Աջենա-Բ
Աշխատանքի ավարտ1964 հուլիսի 31
Զանգված365,6 կգ[1][2]

Ռեյնջեր-7, (անգլ.՝ Ranger-7), ԱՄՆ ՆԱՍԱՌեյնջեր ծրագրի շրջանակներում իրականացված առաքելություն, որով նախատեսվում էր հարվածել Լուսնի մակերևույթին, և հարվածի պահից 10 վայրկյան առաջ ուղարկել մակերևույթի լուսանկարներ։ Արձակվել է 1964 թվականի հուլիսի 28-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս ԼՎ-3 Աջենա-Բ կրող հրթիռով։ Առաջին ամերիկյան կայանն էր, որը փոխանցեց Լուսնի մոտ տարածությունից կատարված լուսանկարներ, ինչպես նաև Ռեյնջեր ծրագրի առաջին ամբողջությամբ հաջող ավարտված առաքելությունը։

Կայանի վրա տեղադրված էին 6 իրարից անկախ հեռուստախցիկներ, երկու լայն անկյունով և չորս նեղ անկյունով։ Բարձր հուսալիության պահովման համար ամեն խցիկը ուներ իր առանձին հոսանքի աղբյուրը, ժամացույցն ու հաղորդիչը։ Ռեյնջեր 7-ը փոխանցեց ավելին քան 4300 լուսանկարներ 17 րոպեյի ընթացքում։ 68,6 ժամ տևած թռիչքից հետո կայանը հարվածեց Լուսնին 9385 կմ/ժ արագությամբ[3] No other experiments were carried on the spacecraft.[4]:

Կայանի կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռեյնջեր-6», «Ռեյնջեր-7», «Ռեյնջեր-8» և «Ռեյնջեր-9» կայանները կառուցվել էին նոր Բլոկ 3 հիմքի վրա։ Կայանն ուներ 1,5 մետր չափերով ալյումինե վեցանկյուն հիմք, որի վրա տեղադրված էին շարժիչները և ուժային համակարգերը, վերին մասում տեղադրված էր կոնաձև աշտարակ որի վրա էլ տեղադրված էին հեռուստախցիկները։ Կայանը ուներ երկու արևային մարտկոցներով թևեր, որոնց չափերն էին 739 մմ լայնություն և 1537 մմ երկարություն։ Հիմքի ներքևի մասում տեղադրված էր մեծ հզորության ուղղորդված ալեհավաք, իսկ կոնաձև աշտարակի վերին մասում տեղադրված էր գնդաձև քվազի բազմակողմանի անտենա։ Կայանի ամբողջական առավելագույն լայնությունը կազմում էր 4,6 մ, իսկ բարձրությունը կազմում էր 3,6 մ[1]։

«Ռեյնջեր-7» կայանը արձակվել է 1964 թվականի հուլիսի 28-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս ԼՎ-3 Աջենա-Բ կրող հրթիռով։ Արձակումը անցավ հաջող, և կայանը ուղևորվեց դեպի Լուսին։

Կայանը հասավ Լուսին հուլիսի 31-ին։ Թռիչքի վերջին 17 րոպեի ընթացքում կայանը հասցրեց փոխանցել բարձր որակի 4308 լուսանկար։ Վերջին լուսանկարը որը կատարվել էր բախումից անմիջապես առաջ ուներ 0,5 մետր թույլտվություն։

68,6 ժամ տևած թռիչքից հետո Ռեյնջեր-7-ը հարվածեց Լուսնի Ամպերի ծովի և Մրրիկների օվկիանոս միջև։ Նրա անկման վայրը հետագայում վերանվանվեց Բացահայտված ծով[5]։ Հարվածը տեղի ունեցավ 2,62 կմ/վ արագության տակ։

Ռեյնջեր-7-ի առաքելությունը սկիզբ դրեց ՆԱՍԱ-ի կառավարման կենտրոնում գետնանուշի ավանդույթին։ Ռեյնջեր 7-ի հաջողության գրանցման պահին ինչ-որ մեկին տեսել էին գետնանուշ ուտելիս, և սկսած 1964 թվականից կառավարման սենյակում ընդունված է բացել գետնանուշի պարկ որպես ավանդույթ և առաքելության հաջողության համար[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 NASA. «Ranger 7». NASA. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  2. «Ranger 7». NASA's Solar System Exploration website. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.
  3. Calvin J. Hamilton. «Ranger 7». Views of the Solar System.
  4. «National Space Science Data Center - Ranger 7». National Air and Space Administration. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 3-ին.
  5. Samuel Lawrence (2013 թ․ սեպտեմբերի 24). «LROC Coordinates of Robotic Spacecraft - 2013 Update». lroc.sese.asu.edu. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  6. Dina Spector (2012 թ․ օգոստոսի 4). «NASA's Unlikely 'Good-Luck' Charm Comes In A Jar». Business Insider.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]