Ջոն Ջոնս
Ջոն Ջոնս | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 19, 1987 (37 տարեկան) |
Ծննդավայր | Ռոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | State University of New York at Morrisville?, Union-Endicott High School? և Iowa Central Community College? |
Մասնագիտություն | Ընդհանուր մենամարտիկ, Thai boxer և ըմբիշ |
Jon Jones (fighter) Վիքիպահեստում |
Ջոնաթան Դուայթ Ջոնս (անգլ.՝ Jonathan Dwight Jones, հուլիսի 19, 1987, Ռոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ), խառը ոճի ամերիկացի մարտիկ, հանդես է գալիս UFC-ի հովանու ներքո՝ ծանր քաշային կարգում։ Եղել է UFC-ի կիսածանր քաշային կարգի չեմպիոն, ներկայումս հանդիսանում է ծանր քաշային կարգի չեմպիոն և կազմակերպության պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը։ 4 տարվա ընթացքում Ջոնսը 8 անգամ հաջողությամբ պաշտպանել է իր տիտղոսը։
2015 թվականի ապրիլին նրան UFC-ի սեփականատերերը զրկել են չեմպիոնի տիտղոսից և կազմակերպության շրջանակներում անորոշ ժամանակով հեռացրել են ելույթներից` օրենքը խախտելու համար[1]։
Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Ջոնսը կրել է միայն մեկ պարտություն, որը տրվել է նրան որակազրկման արդյունքում (մարտիկն օգտագործել է «12-6» անկյուններով արգելված հարվածները վերևից ներքև), և մինչև մարտերից հեռացվելը տարբեր մարզական լրատվական գործակալությունների և կայքերի կողմից գնահատվել է որպես կիսածանր քաշային կարգում աշխարհի լավագույն մարտիկ։
2020 թվականի մարտի 30-ի դրությամբ զբաղեցնում է UFC-ի պաշտոնական վարկանիշի առաջին հորիզոնականը լավագույն մարտիկների շարքում՝ անկախ քաշային կարգից (անգլ.՝ pound-for-pound)[2]։ Sherdog-ի վարկանիշը Ջոնսին շնորհում է առաջին տեղը կիսածանր քաշային կարգում և երկրորդ տեղը` լավագույն մարտիկների ցուցակում՝ անկախ քաշային կարգից[3][4]։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոնաթան Ջոնսը ծնվել է 1987 թվականի հուլիսի 19-ին, ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Ռոչեստեր քաղաքում։ Մեծացել է Նյու Յորք նահանգի Էնդիկոտ քաղաքում։ Իր եղբայրների` Արթուրի և Չենդլերի պես զբաղվել է ամերիկյան ֆուտբոլով, ինչպես նաև` ազատ ոճի ըմբշամարտով։ Միջին դպրոցում սովորելու տարիներին Ջոնսը ըմբշամարտի չեմպիոն էր։ Այովայի կենտրոնական քոլեջում նա ստացել է չեմպիոնական տիտղոս։ Շուտով նա դուրս է եկել քոլեջից, որտեղ նա իրավաբանություն էր ուսումնասիրում, որպեսզի իր գործունեությունը սկսի ընդհանուր մենամարտերում։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոնսի պրոֆեսիոնալ դեբյուտը MMA-ում տեղի է ունեցել 2008 թվականի ապրիլին։ Նա ունեցել է 6 հաղթանակ 3 ամսվա ընթացքում՝ չունենալով ոչ մի պարտություն։ Ջոնսի ամեն մենամարտ ավարտվում էր ժամանակից շուտ, ինչի շնորհիվ նրան ուշադրություն են դարձնել UFC կազմակերպությունից։ Մինչև UFC-ի հետ պայմանագրի կնքելն իր վերջին մենամարտում Ջոնսը հաղթել է Մոիսեսա Գաբինին BCX 5-ի շրջանակներում կիսածանր քաշային կարգում։ Նա հաղթել է մենամարտը տեխնիկական մենամարտով և ստացել է USKBA-ի չեմպիոնի տիտղոս։
UFC
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոնսի դեբյուտը տեղի է ունեցել 2008 թվականի օգոստոսի 9-ին։ Նա մենամարտել է Անդրեա Գուսմոայի՝ կապոեյրայի վարպետի հետ, UFC 87-ի շրջանակներում։ Ջոնսը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ՝ ցուցադրելով արտասովոր հարվածային տեխնիկա[5]։
Իր երկրորդ մենամարտում Ջոնսը պայքարել է Ստեֆան Բոնարի հետ` UFC 94-ում։ Մենամարտը կայացել է 2009 թվականի հունվարի 31-ին։ Ջոնս իրեն դրսևորել է որպես հիանալի ըմբիշ, ով հիանալի է աշխատում պարտերում և հզոր նետումներ է կատարում, այդ թվում՝ գցում։ Ինչպես և առաջին մենամարտում, Ջոնսը կրկին ցույց է տվել իր ցնցող հարվածը արմունկով շրջադարձից, որի շնորհիվ նա գրեթե նոկաուտի է ենթարկել իր մրցակցին առաջին ռաունդում։ Սակայն, չնայած մենամարտն ժամանակից շուտ ավարտելու բոլոր փորձերին, մենամարտը տևել է երեք ռաունդ, և Ջոնը հաղթանակ է տարել մրցավարների միաձայն որոշմամբ։
Երրորդ մենամարտը կայացել է 2009 թվականի հուլիսի 11-ին, UFC 100-ամյակի հոբելյանական մենամարտում, նրա մրցակիցն է դարձել Ջեյք Օ'Բրայանը։ Ջոնսը վերահսկում էր մարտի մեծ մասը՝ նախընտրելով գրեպլինգի մեջ չմտնել և հեռանալ թեյքդաուն անցկացնելու հակառակորդի ցանկացած փորձից։ Ջոնը պահպանել է հեռավորությունը և օգտագործել իր առավելությունը՝ ձեռքի երկարությունը (ամենամեծը UFC-ում)։ Երկրորդ փուլի կեսին Ջոնսը կատարել է գիլյոտինի խեղդող հնարք, որը բերել է հաղթանակի։
2009 թվականի սեպտեմբերին Ջոնսը չորս տարվա նոր պայմանագիր է կնքել UFC-ի հետ։
2009 թվականի դեկտեմբերի 5-ին UFC-ում՝ The Ultimate Finale 10-ում, Ջոն Ջոնսը հանդիպել է Մեթ Հեմիլի հետ։ Հանդիպման առաջին կեսը Ջոնսն աշխատել է կանգնած, այնուհետև մենամարտը տեղափոխել է պարտեր և մեկ րոպեի ընթացքում խփել Հեմիլին անկյուններով, սակայն մրցավարը չի դադարեցրել մենամարտը։ Չնայած գերիշխող դիրքին, Ջոնսը որակազրկվել է արմունկի սուր կետի օգտագործմամբ արգելված հարվածի համար[6]։
Հաջորդ մենամարտը տեղի է ունեցել UFC Live: Vera vs. Jones 21-ի շրջանակներում, 2010 թվականի մարտի 21-ին, ընդդեմ Բրենդոն Վերայի։ Առաջին ռաունդի չորրորդ րոպեին Ջոնսը արմունկով դիպուկ հարվածներ է հասցրել պարտերում, որին հաջորդել է մրցակցի ուղղությամբ հարվածների կարկուտը։ Ի վերջո, մենամարտը դադարեցվել էր։ Ջոնսը նաև ստացել է «Երեկոյի նոկաուտ» մրցանակը։
2010 թվականի օգոստոսի 1- ին կայացել է UFC Live-on Versus 2 մրցաշարը, որի գլխավոր մենամարտում հանդես են եկել Վլադիմիր Մատյուշենկոն և Ջոն Ջոնսը։ «Ես կարծում եմ, որ Մատյուշենկոն չափազանց թերագնահատված մարտիկ է։ Ես տեսել և մի քանի անգամ վերանայել եմ նրա մենամարտերը, և կարող եմ ասել, որ նա շատ ուժեղ մարտիկ է, որը մեծ փորձ ունի։ Իմ կարծիքով, Վլադիմիրն ավելի կոշտ է, քան Բրենդոն Վերան և Մեթ Հեմիլը», ասել է Ջոն Ջոնսը մինչև մրցաշարի մեկնարկը։ Ջոնսը այս մենամարտին ներկայացել էր որպես բացահայտ ֆավորիտ։ Քչերն էին Մատյուշենկոյի հաղթանակի վրա խաղադրույք դնում։ Այս անգամ կանխատեսումներն արդարացել են։ Ջոնսը վստահ հաղթանակ է տարել տեխնիկական նոկաուտով։ Մենամարտը սկսվել է կանգնած դիրքում, այնուհետև Ջոնսը մրցակցին տեղափոխել էր պարտեր։ Մատյուշենկոն փորձել էր ձեռքի ցավեցնող հնարք կիրառել, սակայն Ջոնսը կարողացել է դուրս գալ և հասնել իր նպատակին։ Մրցավարը դադարեցրել էր մրցամարտը առաջին ռաունդի առաջին րոպեի 52-րդ վայրկյանին[7]։
Հերթական հաղթանաիկց հետո Ջոնը պետք է մենամարտեր Նոգեյրա-Բեյդեր զույգի հաղթողի հետ։ Բացի այդ, Դեյն Ուայթը խոստացել էր նրան հաջորդ երկու հաղթանակներից հետո մենամարտել տիտղոսի համար։ Արդյունքում Ջոնսի հաջորդ մենամարտը կայացել է UFC 126-ում, իսկ նրա մրցակիցը Ռայան Բեյդերն է, որն այդ ժամանակ ոչ մի պարտություն չէր կրել։ Երկրորդ ռաունդի ավարտին Ջոնսը մենամարտը տեղափոխել է պարտեր, իսկ հետո հաջողությամբ անց է կացրել խեղդող հնարքը, որի շնորհիվ պարգևատրվել է «Երեկոյի ցավեցնող հնարք» բոնուսով[8]։
UFC 126-ում Ռայան Բեյդերի նկատմամբ տարած հաղթանակից հետո Ջոն Ջոնսի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ Ջո Ռոգանը հայտարարել է, որ Ռաշադ Էվանսը ծնկի վնասվածք է ստացել մարզման ժամանակ։ Այնուհետև Ջոնսին հայտնել են, որ UFC-ն ցանկանում է, որ նա փոխարինի Էվանսին Մաուրիսիո Ռուայի հետ մենամարտում կիսածանր քաշային կարգում UFC-ի չեմպիոնի տիտղոսի համար։ Ջոնսը ընդունել է այս առաջարկը, և այս պայքարը նշանակվել է այս միջոցառմանը։ 2011 թվականի մարտի 20-ին բրազիլացու հետ առկա դիմակայությունում Ջոնսը նոկաուտի է ենթարկել Ռուային երրորդ ռաունդում և դառել է UFC-ի նոր չեմպիոն կիսածանր քաշային կարգում[9]։
Կիսածանր քաշային կարգի չեմպիոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտի 19-ին Նյուարքում կայացել է UFC 128-ը, որի գլխավոր իրադարձությունը կիսածանր քաշային կարգում չեմպիոն Մաուրիսիո Ռուայի և Ջոն Ջոնսոնի միջև մենամարտն էր։ Ջոնսը մենամարտի հենց սկզբից առավելության է հասել և երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթանակ էր տարել։ 23-ամյա Ջոնսը դարձել է UFC-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը։
Տիտղոսի պաշտպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի ապրիլի 21-ին տեղի է ունեցել տիտղոսի երրորդ պաշտպանությունը նախկին ընկեր և թիմակից Ջոնս Ռաշադ Էվանսի դեմ, մենամարտը տևել է բոլոր հինգ ռաունդները և ավարտվել Ջոնի հաղթանակով մրցավարների միաձայն որոշմամբ. այսպիսով նա պաշտպանել է UFC-ի չեմպիոնի տիտղոսը կիսածանր քաշային կարգում։
UFC 145-ից հետո կայացած մամուլի ասուլիսում Դեյնա Ուայթը հայտնել է, որ Ջոնսի հաջորդ մրցակիցը կլինի Դեն Հենդերսոնը։ Ջոնսի և Հենդերսոնի մենամարտը պետք է կայանար UFC 151-ի ժամանակ, սակայն Հենդերսոնը վնասվածք է ստացել և դուրս մնացել պայքարից։ Հենդերսոնին պետք է փոխարիներ Չեյլ Սոնենին, սակայն Ջոնսը հրաժարվել է այդ մենամարտից։ UFC 151-ը հետագայում չեղարկվել է։ Հաջորդ պաշտպանությունը Ջոնսը պետք է անցկացներ Լիոտո Մաչիդայի դեմ 2012-ի սեպտեմբերի 22-ին, UFC 152-ում։ Մաչիդան հրաժարվել է մենամարտից՝ նախապատրաստվելու ժամանակի պակասի պատճառով։ Արդյունքում Ջոնսը պաշտպանել է տիտղոսը UFC 152-ում Վիտոր Բելֆորդի դեմ։ Չնայած այն հանգամանքին, որ Ջոնսը առաջին ռաունդում ընկել է արմունկի լծակի վրա, նա կարողացել է դուրս գալ շրջափակումից և հաղթել չորրորդ ռաունդում։ Այսպիսով, նա սահմանել է զարմանալի ռեկորդ` պարտության մատնելով UFC-ի նախկին հինգ չեմպիոնների (Մաուրիսիո Ռուան, Կուինտոն Ջեքսոնը, Լիոտո Մաչիդան, Ռաշադ Էվանսը և Վիտոր Բելֆորտը)։
UFC 159-ում Ջոնսը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Չեյլ Սոնենին։ Մարտի դրվագներից մեկում Ջոնսի ձախ ոտքի մեծ մատը դուրս է ընկել։ Այս հաղթանակից հետո Ջոնսը հավասարվել է Տիտո Օրտիսին կիսածանր քաշային կարգում UFC տիտղոսի պաշտպանության քանակով։
2013 թվականի սեպտեմբերի 21-ին UFC 165-ում Ջոնսը հերթական անգամ պաշտպանել է իր չեմպիոնական տիտղոսը Ալեքսանդր Գուստաֆսոնի դեմ մենամարտում։ Առաջին փուլում Ջոնսը լուրջ պատռվածք է ստացել աչքի վրա, սակայն շարունակել է ելույթը և, ի վերջո, հավասար մենամարտում հաղթել է մրցավարների վիճելի միաձայն որոշմամբ (48-47, 48-47 և 49-46)։ Մենամարտից հետո Ջոնսը հայտարարել է, որ Գուստաֆսոնը նրան տվել է իր գործունեության ամենադժվար մենամարտը։
2014 թվականի ապրիլի 26-ին Ջոնսը 7-րդ անգամ իր գործունեության ընթացքում պաշտպանել է իր տիտղոսը՝ հաղթելով Գլովեր Թեյշերին միաձայն որոշմամբ։
2015 թվականի հունվարի 3-ին Ջոն Ջոնսը չեմպիոնի տիտղոսը պաշտպանել է 8-րդ անգամ՝ հաղթելով Դանիել Կորմիեին միաձայն որոշմամբ, որն այդ պահին պարտություն չէր կրել իր ողջ գործունեության ընթացքում։
Հեռացում ելույթներից
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոնսը նախատեսում էր անցկացնել հաջորդ տիտղոսի պաշտպանությունը (թվով իններորդ) Էնթոնի Ջոնսոնի դեմ, 2015-ի մայիսի 23-ին Լաս Վեգասում, UFC 187-ի ընթացքում։
Սակայն ապրիլի 27-ին Ջոնը ավտովթարի է ենթարկվել՝ վնասելով մի հղի կնոջ և թաքնվելով վթարի վայրից։ Մեքենայում մարիխուանա և Ջոնսի անունով փաստաթղթեր են հայտնաբերվել։ Հաջորդ օրը նա մեղայականով ներկայացել է ոստիկանություն, որից հետո ազատ է արձակվել 2500 դոլար գրավի դիմաց՝ մինչև դատը։ Նյու Մեքսիկո նահանգի ոստիկանությունը Ջոն Ջոնսին մեղադրանք է առաջադրել ավտովթարի վայրը լքելու համար, ինչի համար նրան սպառնում էր 3 տարվա ազատազրկում։ UFC-ի ղեկավարությունը որոշում է կայացրել անորոշ ժամանակով որակազրկել մարզիկին և զրկել նրան կիսածանր քաշային կարգում չեմպիոնի տիտղոսից։
Դանիել Կորմիեն, ով 2015-ի հունվարին UFC 182-ում պարտվել էր Ջոնսին, փոխարինել է նրան UFC 187-ում Էնթոնի Ջոնսոնի դեմ պայքարում, որը, հաղթելով, դարձել է կիսածանր քաշային կարգում նոր չեմպիոն։
Ջոնսը խոստովանել է հանցանքը և 18 ամիս պայմանական պատիժ է ստացել ։
Դատավորը Ջոնսին պարտավորեցրել է բարեգործական 72 ակտ կատարել և զրուցել երեխաների հետ։ Երբ Ջոնսի պայմանական ժամկետը մոտենար ավարտին, նրա պատիժը կվերանայվեր՝ հաշվի առնելով այն, թե արդյոք նա պահպանել է իր պայմանական ազատման պայմանները։
UFC-ի նախագահ Դայնա Ուայթը ժամանել է Ալբուկերկե` Ջոնսին աջակցելու համար։
«Ես այստեղ եմ, որպեսզի ամբողջ պատասխանատվությունը վերցնեմ իմ գործողությունների համար, դատարանում հայտնել Է Ջոնսը:- Հուսով եմ, որ դուք ինձ վերականգնվելու հնարավորություն կտաք»։
Հակադոպինգային քաղաքականության խախտում
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հուլիսի 7-ին ԱՄՆ-ի հակադոպինգային գործակալությունը UFC-ին տեղեկացրել էր կազմակերպության հակադոպինգային քաղաքականության հնարավոր խախտման մասին, որը հայտնաբերվել էր 2016 թվականի հունիսի 16-ին անցկացված արտամրցութային թեստավորման ժամանակ։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ջոնսը բռնվել է էստրոգենների տեղորոշմամբ։ Արդյունքում, երեկոյի գլխավոր իրադարձությունը՝ UFC 200 մրցաշարը ձախողվել է։ Ջոնսը պետք է երկրորդ անգամ հանդիպեր Դենիել Քորմյեի հետ։
Ջոնսը մամուլի ասուլիս է հրավիրել, որտեղ արցունքն աչքերին հայտարարել է, որ իրեն մեղավոր չի համարում դոպինգ օգտագործելու համար։
«Առաջին հերթին ցանկանում եմ ներողություն խնդրել այն բոլոր երկրպագուներից, ովքեր եկել էին UFC 200-ին աջակցելու ինձ։ Ուզում եմ ներողություն խնդրել Դանիել Կորմիեից։ Գիտեմ, որ այս մենամարտը նրա համար շատ բան է նշանակում, ինչպես և` ինձ համար։ Նույնիսկ չգիտեմ, թե ինչ ասել։ Ցավում եմ, որ նման բան է տեղի ունեցել։ Դա սարսափելի է։ Նրանք ասում են, որ ինչ-որ բան են գտել ինձ մոտ, իսկ ես չգիտեմ, թե ինչ է դա։ Նույնիսկ ասել չեմ կարող։ Ես դեմ եմ դոպինգին, և սարսափելի է, որ ինձ մեղադրել են այն օգտագործելու համար։ Դա ամենավատ բանն է, որ տեղի է ունեցել իմ գործունեության ընթացքում»։
USADA-ի հանձնաժողովը Ջոնին հեռացրել է մրցումներից մինչև մարտիկի կողմից դոպինգի կիրառման վերաբերյալ ամբողջական լսումներ անցկացնելը։
Հատուկ հանձնաժողովը որոշում է կայացրել Ջոն Ջոնսի հակադոպինգային թեստավորման ձախողման գործով։ Հիշեցնենք, որ Ջոնսի օրգանիզմում հայտնաբերվել է հիդրոքսի-կլոմիֆեն և լետրոզոլի մետաբոլիտներ, որը հանդիսանում է արոմատազի խանգարող, այսինքն, խոչընդոտում է ֆերմենտի ազդեցությունը, որը տեստոստերոնը փոխակերպում է էստրոգենների։
2016-ի նոյեմբերի 7-ին հայտնի է դարձել, որ USADA-ն Ջոն Ջոնսին 1 տարով հեռացրել է մրցույթներից` դոպինգ օգտագործելու համար[10]։
2017 թվականի սեպտեմբերի 13-ին դոպինգ թեստի «Բ» նմուշառման արդյունքները հայտարարվել էին Դանիել Կորմիեի հետ մենամարտից անմիջապես առաջ։ «Բ» նմուշը հաստատել է Ջոն Ջոնսի օրգանիզմում Թուրինաբոլի ստերոիդային դեղամիջոցի առկայությունը[11]։
Վերադարձ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի նոյեմբերից պաշտոնապես վերականգնվել է որպես UFC մարտիկ և ավելացվել pound-for-pound վարկանիշում։ Ջոնսը բազմիցս հայտարարել է, որ Դեյնա Ուայթը նրան առաջարկել է մենամարտ անցկացնել, սակայն նա հրաժարվել է այն պատճառով, որ շատ խնդիրներ Է ունեցել, սակայն USADA հակադոպինգային ընկերությունը հերքել է այդ լուրերը, քանի որ հենց նրանք նրան թույլ չեն տվել նրան մասնակցել մարտերին։ Ջոնսի պատիժը վերանայվել է, և նրա հեռացումը չեղյալ է հայտարարվել 2015 թվականի վերջին, ինչի կապակցությամբ նա մարտերին մասնակցելու թույլտվություն է ստացել։ Նա անմիջապես վերադարձվել է UFC-ի pound-for-pound վարկանիշի առաջին հորիզոնական։ Ջոնսը անմիջապես հնարավորություն է ստացել վերադարձնել իր գոտին, որից նա զրկվել էր ավելի վաղ։ UFC 197 մրցաշարում Ջոնսը պետք է մենամարտ անցկացներ գոտու համար գործող չեմպիոն Դենիել Կորմիեի հետ, սակայն նա վնասվածք է ստացել, և Ջոնսը մենամարտել է Օվինս Սենտ-Պրյուի հետ, որը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ և ստացել ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը կիսածանր քաշային կարգում։ Հետագայում Ջոնը պետք է հանդիպեր չեմպիոն Դանիել Կորմիեի հետ UFC 200-ի շրջանակներում, որը կայացել է 2016 թվականի հուլիսի 9-ին։
2018 թվականի դեկտեմբերի 30-ին Ջոնսը լիարժեք կերպով վերադարձել է օկտագոն` փորձառու շվեդ Ալեքսանդր Գուստաֆսոնի դեմ խաղում։ Ջոնը վստահ է անցկացրել հանդիպումը և երրորդ ռաունդում մրցակցին պարտեր է տեղափոխել՝ եզրափակելով մենամարտը հարվածների կարկուտով[12]։ Շատ լրատվամիջոցներ սխալմամբ հայտնել են, որ այդ երեկո Ջոնսը հերթական անգամ պաշտպանել է տիտղոսը կիսածանր քաշային կարգում, իրականում ճիշտ է պնդել, որ Ջոնսը նվաճել է չեմպիոնի թափուր տիտղոսը, քանի որ նա զրկվել է իր տիտղոսից դոպինգային խախտումների և դրանց հաջորդած որակազրկման պատճառով[13]։
2019 թվականի մարտի 2-ին անց է կացրել տիտղոսի հերթական պաշտպանությունը իր հայերնակից Էնտոնի Սմիթի դեմ UFC 235-ի շրջանակներում։ Գործող չեմպիոնը բավականին վստահ մենամարտ է անցկացրել, սակայն ժամանակից շուտ չի հաջողվում հաղթել. մրցավարները միաձայն հաղթանակը տվել են Ջոնսին[14]։
2019 թվականի հուլիսի 6-ին Ջոնսը հանդիպել է բրազիլացի Տիագու Սանտուսի հետ։ Այս մենամարտը դարձել է Ջոնսի կարիերայի ամենաաղմկահարույց մենամարտերից մեկը։ Առաջին համարի նրա վստահ աշխատանքից հետք չէր մնացել։ Նա շատ զգուշավոր մենամարտ է անցկացրել ՝ պատժելով մրցակցին սխալների համար, իսկ հաղթանակը չեմպիոնին բաժին է հասել մրցավարների առանձին որոշմամբ և դահլիճի դժգոհ աղաղակների ներքո[15]։
2020 թվականի փետրվարի 8-ին Ջոնսը նորից անց է կացրել տիտղոսի պաշտպանություն ամերիկացի Դոմինիկ Ռեյսի դեմ, և նորից չեմպիոնը վիճելի հաղթանակ է տարել մրցավարների որոշմամբ, չնայած այս անգամ՝ միաձայն։ Հավակնորդը շատ վստահ էր սկսել պայքարը, հասցնելով չեմպիոնին զանազան հարվածներ, սակայն Ջոնսը մնացած ժամանակում կարողացել է հավասարեցնել պայքարը և հաղթել[16]։
2020 թվականի մայիսի 14-ին Ջոնսը սոցիալական ցանցում հայտարարել էր, որ չի տեսնում իր մրցակիցներին կիսածանր դիվիզիոնում և պատրաստ է մարտահրավեր նետել ծանր քաշային կարգի մարտիկ Ֆրենսիս Նգաննին, որն ակնթարթորեն համաձայնել է մենամարտին, թեև կամերունցին խոստացել էր մենամարտել ծանր դիվիզիոնում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար[17]։
2020 թվականի հունիսի 1-ին Ջոնսը շարունակել է բանավիճել իր մրցակիցների հետ։ Նա հայտարարել է, որ իր համար ուժեղ մրցակիցներ չի տեսնում կիսածանր քաշայինների դիվիզիոնում, ուստի UFC-ի ղեկավարությանը առաջարկել է տիտղոսը թափուր դարձնել և նրա համար մենամարտ նշանակել Դոմինիկ Ռեյեսի և Յան Բլախովիչի միջև[18]։ Ջոնսին չի գոհացնում այն փաստը, որ դիվիզիոնում նա արժանի մրցակիցներ չունի, ուստի նա չի կարող լուրջ պայմանագրեր ակնկալել նույնիսկ տիտղոսի պաշտպանության համար։
Տիտղոսներ և նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ultimate Fighting Championship
- UFC-ի կիսածանր քաշային կարգի չեմպիոն (2 անգամ, գործող չեմպիոն)
- Տիտղոսի 11 հաջող պաշտպանություն
- UFC-ի կիսածանր քաշային կարգի ժամանակավոր չեմպիոն (1 անգամ)
- «Երեկոյի լավագույն մենամարտ» մրցանակի մրցանակակիր (4 անգամ) ընդդեմ Կուինտոն Ջեքսոնի, Լիոտո Մադիչի, Ալեկսանդր Գուստաֆսոնի, Դենիել Կոմյեի
- «Երեկոյի լավագույն նոկաուտ» մրցանակի մրցանակակիր (1 անգամ) ընդդեմ Բերնդոն Վերայի
- «Երեկոյի լավագույն ցավեցնող հնարք» մրցանակի մրցանակակիր (2 անգամ) ընսդեմ Ռայնա Բեյդեռի և Վիտո Բելֆորտի
- «Երեկոյի ելույթ» մրցանակի մրցանակակիր (1 անգամ) ընսդեմ Դենիել Կորմյեի
- United States Kickboxing Association
- USKBA-ի կիսածանր քաշային կարգի չեմպիոն (1 անգամ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Джон Джонс лишён титула UFC и дисквалифицирован на неопределённый срок». Бокс/ММА. championat.com. 2015 թ․ ապրիլի 30. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «UFC Fighter Rankings» (անգլերեն). ufc.com. Վերցված է 2020-30-03-ին.
- ↑ Sherdog.com. «Sherdog's Official Mixed Martial Arts Rankings - Light Heavyweight». Sherdog. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
- ↑ Sherdog.com. «Sherdog's Pound-for-Pound Top 10 Rankings». Sherdog. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
- ↑ FightTime. «Стероиды, наркотики и проблемы с весом - главные темы пресс-конференции в Лос-Анджелесе» (ռուսերեն). fighttime.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «СМИ: UFC может потерять около $5 млн из-за переноса турнира из Лас-Вегаса в Калифорнию». ТАСС. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Джон Джонс нокаутировал Владимира Матюшенко» (ռուսերեն). AllBoxing.ru - Все новости бокса, MMA, бои на видео. 2010 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «| Джон Джонс победил Райана Бэйдера удушением». www.sportsdaily.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «UFC 128. Джонс нокаутировал Руа, Шауб – Крокопа и другие результаты». Sports.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Джон Джонс сможет вернуться в клетку 28 октября» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Константин Устьянцев. «Химик. Джон Джонс снова провалил допинг-тест» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Джон Джонс забил Александра Густафссона и красиво попозировал на ограждении октагона». Eurosport. 2018 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Джона Джонса снова лишили чемпионского пояса UFC» (ռուսերեն). Life.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Иван Ковалёв. «Чемпионская разминка. Джонс защитил титул девятый раз за карьеру» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Иван Орехов. «Лучший боец мира чуть не опозорился. Джонс был в шаге от сенсационного поражения» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Иван Ковалёв. «Время Джонса уходит. Судьи подарили победу Джону, хотя Рейес бился не хуже чемпиона» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Игорь Брагин. «Лучший боец мира вызвал на бой главного нокаутёра UFC. Джонс готов подняться в супертяжи» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Микаил Гусейнов. «Джон Джонс отказался от титула чемпиона UFC в полутяжёлом весе» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջոն Ջոնսի պաշտոնական կայք(անգլ.)
Նախորդող՝ Ռուա Մաուրիսիու |
12-րդ UFC-ի չեմպիոն կիսածանր քաշային կարգում 2011 թվականի մարտի 19 — 2015 թվականի ապրիլի 28 տիտղոսից զրկված |
Հաջորդող՝ Դենիել Կորմյե |
Նախորդող՝ Դենիել Կորմյե |
14-րդ UFC-ի չեմպիոն կիսածանր քաշային կարգում 2018 թվականի դեկտեմբերի 30-ից |
Հաջորդող՝ գործող չեմպիոն |