Ջոն Միլթոն
Ջոն Միլթոն John Milton | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1608[1][2] |
Ծննդավայր | , Լոնդոնյան Սիթի, Անգլիայի թագավորություն[3] |
Վախճանվել է | նոյեմբերի 8, 1674[1][2] (65 տարեկան) |
Վախճանի վայր | St Luke's, Միդլեքս, Անգլիայի թագավորություն |
Գերեզման | St Giles-without-Cripplegate |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Կրթություն | Քրիստի քոլեջ, Սուրբ Պողոսի դպրոց և Հիսուսի քոլեջ |
Ուշագրավ աշխատանքներ | Կորուսյալ դրախտ և Areopagitica? |
Ամուսին | Mary Powell?[4], Elizabeth Minshull?[4] և Katherine Woodcock?[4] |
Զավակներ | Anne Milton?[4], Deborah Milton?[4], Mary Milton?[4], John Milton?[4] և Katherine Milton?[4] |
Ազգականներ | Edward Phillips? |
John Milton Վիքիպահեստում |
Ջոն Միլթոն (անգլ.՝ John Milton, դեկտեմբերի 9, 1608[1][2], , Լոնդոնյան Սիթի, Անգլիայի թագավորություն[3] - նոյեմբերի 8, 1674[1][2], St Luke's, Միդլեքս, Անգլիայի թագավորություն), անգլիացի բանաստեղծ, հրապարակախոս, քաղաքական գործիչ (ծառայել է Մեծ Բրիտանիայի Պետական խորհրդում, այնուհետև՝ Օլիվեր Կրոմվելի կառավարությունում), մտածող[5], քաղաքական պամֆլետների, կրոնական տրակտատների հեղինակ։
Նշանավոր են հատկապես նրա «Կորուսյալ դրախտ» (1667) էպիկական պոեմը և «Սամսոն-մարտիկ» (1671) ողբերգությունը[6]։ Սպիտակ (անհանգ) ոտանավորով գրված «Կորուսյալ դրախտ» պոեմը ուսումնասիրողներից շատերի կարծիքով կարելի է համարել գրական մեծագույն գլուխգործոցներից մեկը[7]։
Միլտոնն ստեղծագործել է քաղաքական և կրոնական անկայունության ժամանակներում, գրել է անգլերեն և լատիներեն և միջազգային համբավ է ձեռք բերել դեռևս իր կենդանության օրոք։ Նրա գովաբանված «Արեոպագիտիկա»-ն («Areopagitica»), որտեղ դատափետել է գրաքննությունը, դասվում է խոսքի և մամուլի ազատությունը պաշտպանող ամենակրքոտ ու ամենաազդեցիկ երկերից մեկը մարդկության ամբողջ պատմության մեջ։
Ազատության մեծ տենչը տարածվել է նաև նրա ոճի վրա. նա հորինել ու գործածել է բազմաթիվ նորաբանություններ՝ օգտվելով լատիներենից ու հին հունարենից, եղել է անհանգ ստեղծագործած անգլիացի առաջին բանաստեղծը։
Ուիլյամ Հեյլին Միլտոնի՝ 1796 թվականին հրատարակած կենսագրական գրքում նրան բնորոշել է որպես «անգլիացի մեծագույն հեղինակի»[8], և նա այսօր էլ համարվում է «անգլերեն ստեղծագործած մեծագույն գրողներից մեկը»[9], չնայած նրա մահվանը հաջորդած հարյուրամյակների ընթացքում քննադատների տեսակետները երբեմն տատանվել են (հաճախ՝ նրա հանրապետական հայացքների՝ ռեսպուբլիկանիզմի պատճառով)։ Սեմյուել Ջոնսոնը, չնայած տորի էր և արքայի շնորհած տիտղոսների կրող, գովաբանել է «Կորուսյալ դրախտ»-ը՝ համարելով մի պոեմ, որն առաջին տեղն է գրավում բանաստեղծական ձևի տեսակետից և բովանդակության տեսակետից գրավում է երկրորդ տեղը մարդկային մտքի արտադրանքի մեջ[10]։ Ջոն Միլտոնին բարձր են գնահատել նաև անգլիագիր խոշոր բանաստեղծներ Ուիլյամ Բլեյքը, Ուիլյամ Վորդսվորթը, Թոմաս Հարդին և բազում ուրիշներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կուրացած Միլտոնը «Կորուսյալ դրախտ»-ի հերթական մասն է թելադրում իր երեք դուստրերին
-
Հուշատախտակ Լոնդոնի Բրեդ սթրիթ փողոցոի այն տան պատին, որտեղ ծնվել է Ջոն Միլտոնը
-
Ուիլյամ Ֆեյթհորնի փորագրանկարը (1670 թ.)
-
Միլտոնի հուշարձանը Լոնդոնի St Giles-without-Cripplegate եկեղեցու միլտոնյան հուշանկյունում
-
«Արեոպագիտիկա» ճառի առաջին հրատարակության տիտղոսաթերթը (1644 թ.)
-
Milton: A Poem in Two Books գրքի նկարազարդումներից
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համբարձում Առաքելյան, Միլտօն (Նրա կեանքը և գրական գործունէութիւնը), Թիֆլիս, տպ. Տ.Մ. Ռօտինեանցի, 1900, 135 էջ։
- Венгерова З. А. (1890–1907). «Мильтон, Джон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Горбунов А. Н. Три великих поэта Англии: Донн, Милтон, Вордсворт. М., 2012.
- Маколей, «Мильтон» («Светоч», 1860, № 11 и «Сочинения», т. I).
- Рикворд, Эджелл|Рикворд Э. «Мильтон как революционный мыслитель» // Хилл К. Английская революция. М.: Государственное издательство иностранной литературы, 1949. С. 139-182.
- Самарин Р. М. Творчество Джона Мильтона. М., 1964.
- Тетерина Е. Н. «Потерянный рай» Джона Мильтона: своеобразие жанровой поэтики. М., 2014.
- Халтрин-Халтурина Е. В. Диптих Кольриджа «Кристабель» и милтоновские традиции // Известия РАН. Серия Литературы и языка. Том 67, № 6 (2008). С. 24-37. (на русском, в оформлении автора и с её согласия).
- Чамеев А. А. Джон Мильтон и его поэма «Потерянный рай». — Л.: Изд-во ЛГУ, 1986. — 128 с. — 4106 экз.
- Beer, Anna. Milton: Poet, Pamphleteer, and Patriot. New York: Bloomsbury Press, 2008.
- Campbell G., Corns T. N., Hale J.K., Tweedie F. J. Milton and the Manuscript of De Doctrina Christiana. — Oxford University Press, 2007. — 180 p. — ISBN 978–0–19–929649–1.
- Campbell, Gordon and Corns, Thomas. John Milton: Life, Work, and Thought. Oxford: Oxford University Press, 2008.
- Johnson, «Lives of poets».
- Lewalski B. K. The Life of John Milton: A Critical Biography Revised Edition. — Blackwell Publishers Ltd, 2000. — 777 p. — ISBN 0–631–17665–9.
- Wilson, A. N. The Life of John Milton. Oxford: Oxford University Press, 1983.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 Мильтон Джон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Kindred Britain
- ↑ Мильтон, Джон / Самарин Р. М. // Мёзия — Моршанск. — М. : Советская энциклопедия, 1974. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 16).
- ↑ Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008). Գրականության տեսություն. Երևան: Սարգիս Խաչենց. էջ 472.
- ↑ Rogers, John. «Paradise Lost, Book I».
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ McCalman 2001 p. 605.
- ↑ Contemporary Literary Criticism. "Milton, John – Introduction".
- ↑ Murphy, Arthur (1837). The Works of Samuel Johnson, LL. D.: An essay on the life and genius of Samuel Johnson. New York, NY: George Dearborn.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- John Milton A Brief History of Moscovia (1682) // A complete collection of the historical, political, and miscellaneous works. — Amsterdam, 1698. — Vol. 2. — P. 819—839.
- John Milton A Brief History of Moscovia (1682) // The prose works of John Milton. — London, 1853. — Vol. V. — P. 394—432.
- «Мильтон, Джон». Восточная литература. Վերցված է 29 марта 2011-ին.
- «Потерянный Рай» в переводе Аркадия Штейнберга
- «Потерянный Рай» в переводе Аркадия Штейнберга. Библиотека Максима Мошкова
- «Потерянный Рай» (на английском)
- «Возвращённый Рай» в переводе Сергея Александровского. Библиотека Максима Мошкова
- «Возвращённый Рай» Արխիվացված 2009-04-28 Wayback Machine в переводе Сергея Александровского. Библиотека «Альдебаран»
- Сатана и «Потерянный Рай»
- http://www.dslib.net/literatura-mira/vlijanie-antichnogo-nasledija-na-tvorchestvo-dzhona-miltona-na-materiale-rannej.html
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Միլթոն» հոդվածին։ |
|