Ջոմսոմ
Երկիր | Նեպալ | |
---|---|---|
Համայնք | Gharpajhong Rural Municipality? | |
ԲԾՄ | 2800 մետր | |
Բնակչություն | 1370 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+05:45 | |
Հեռախոսային կոդ | 069 | |
Փոստային դասիչ | 33100 | |
| ||
Ջոմսոմ (նեպալ.՝ जोमसोम, նաև Ջոմոսոմ), փոքրիկ քաղաք Նեպալում, Մուստանգ շրջանի վարչական կենտրոնը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոմսոմը գտնվում է Հիմալայներում՝ բարձրությունը ծովի մակարդակից 2770 մ է։ Քաղաքը գտնվում է Կալի-Գանդակի գետից առաջացած հովտում, որը հոսում է Աննապուրնա և Դաուլագիրի լեռների միջև։ Հովտի լայնությունը 0,5-1 կմ է։
Ջոմսոմից երևում են Դհաուլագիրի (8167 մ), Նիլգիրի (7061 մ) և Տուկչե-Րի (6920 մ) լեռնագագաթները։
2011 թվականի տվյալներով Ջոմսոմի բնակչությունը կազմում էր 1370 մարդ[1]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոմսոմում գործում են Նեպալի մի շարք պետական և առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Բնակչությունը զբաղված է գյուղատնտեսությամբ և զբոսաշրջությամբ։ Ջոմսոմ շրջանում աճեցված խնձորները բարձր են գնահատվում իրենց համի համար։
Ռազմական բազա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոմսոմում կա նեպալյան բանակի լեռնային հրացանների պատրաստման կայան։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավ ընթացող ճանապարհը Ջոմսոմին կապում է Բենիի հետ, իսկ ավելի ուշ՝ Պոկհարայի հետ։ Այս ճանապարհին կա ավտոբուսային երթուղիների ցանց։
Ճանապարհը դեպի հյուսիս տանում է դեպի Կագբենի գյուղ և դեպի Մուկտինաթ տաճարային համալիր՝ հինդուիստների և բուդդիստների ուխտատեղի։
Ջոմսոմում կա փոքր օդանավակայան («Ջոմսոմ» օդանավակայան), որտեղից կանոնավոր չվերթներ են իրականացվում դեպի Պոխարա (թռիչքի տևողությունը մոտ 20 րոպե է)։ Օդանավակայանը բաց է միայն առավոտյան, քանի որ ցերեկը ուժեղ քամի է բարձրանում Կալի-Գանդակի հովտում, ինչը անհնար է դարձնում օդային ճանապարհորդությունը։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արշավային զբոսաշրջային երթուղիներն անցնում են Ջոմսոմով.
- «Աննապուրնայի շուրջ»՝ երեքշաբաթյա արշավ է Աննապուրնա լեռնաշղթայի շուրջ։ Շատ զբոսաշրջիկներ երթուղու քայլող հատվածն ավարտում են Ջոմսոմում, որտեղից ինքնաթիռով թռչում են Պոկհարա, այս դեպքում արշավը տևում է 2 շաբաթից էլ քիչ։
- Ջոմսոմյան տրեկ՝ արշավ Նայապուլից մինչև Մուկտինաթ։
Ջոմսոմից հյուսիսային ուղղությամբ ճանապարհ կա դեպի Լո թագավորություն՝ վերին Մուստանգի տարածք, լեզուն և մշակույթը կապված է Տիբեթի հետ։
Քաղաքից հարավ գտնվում է Մուստանգի թանգարանը, որտեղ ցուցադրվում են տարազների, լուսանկարների և կենցաղային իրերի հավաքածուներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «National Population and Housing Census» (PDF). Центральное бюро статистики правительства Непала. 2011. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.