Ջերսի Սիթի, Նյու Ջերսի
Բնակավայր | ||
---|---|---|
Ջերսի Սիթի, Նյու Ջերսի | ||
անգլ.՝ Jersey City | ||
Երկիր | ԱՄՆ | |
Համայնք | Հուդզոն շրջան | |
Հիմնադրված է | 1609 թ. | |
Մակերես | 54,735593 կմ², 54,596099 կմ² | |
ԲԾՄ | 9 մետր | |
Բնակչություն | ▲292 449 մարդ (ապրիլի 1, 2020)[1][2] | |
Ժամային գոտի | EDT? և Ամերիկա/Նյու Յորք | |
Փոստային դասիչ | 07097, 07302-07308, 07310-07311[3] | |
Պաշտոնական կայք | jerseycitynj.gov | |
| ||
Ջերսի Սիթին (անգլ.՝ Jersey City), Նյու Ջերսի նահանգի (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) երկրորդ ամենախիտ բնակեցված քաղաքն է՝ Նյուարկից հետո[4]։ Այն Հուդզոն շրջանի նստավայրն է, ինչպես նաև նրա ամենամեծ քաղաքը։ 2014 թվականին Ջերսի Սիթիում բնակչության թիվը հասավ 262.146[5]
2010 թվականիՆ ԱՄՆ-ում անցկացված մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թիվն էր 247.597[6][7]: Նյու Յորքի մետրոպոլիայի տարածքում Ջերսի Սիթին սահմանակից է Հուդզոն գետին արևելյան կողմից, Վերին Նյու Յորքին, Հեքընսեք գետին և Նյուարկ Բեյին։ Նավահանգիստ մտնելու 11 մղոն (18 կմ) երկարությամբ երկաթուղային կապերով, քաղաքը հանդիսանում է կարևոր տրանսպորտային սահման և Նյու Յորք նավահանգստի ու Նյու Ջերսիի արտադրական կենտրոն։ Մանհեթենի Ֆինանսական և սպասարկման ոլորտներում, ինչպես նաև տրանզիտ հասանելիության գործում մեծ դեր են խաղացել Ջերսի Սիթիի ծովեզրյա շրջանների վերակառուցումը և բիզնես շրջաններում ազգային խոշոր կենտրոնների ստեղծումը։
1930 թվականի մարդահամարի տվյալներով Ջերսի Սիթիի բնակչության թիվը հասնում էր 316.715-ի։ Կես դարի ընթացքում բնակչության թիվը կտրուկ անկում ապրեց՝ հասնելով 223.532: Սակայն 1980 թվականից հետո բնակչության թիվը հասել է 231.074-ի՝ 2010 թվականին գրանցելով 7,542 (+3,1%) աճ։ Ըստ 2000 թվականի մարդահամարի տվյալների, գրանցվել է 5.0% աճ (11.518)[8]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լենապե և Նոր Նիդեռլանդներ
Երկիրը, որի փոխարեն այժմ Ջերսի Սիթին է, Լենապեն էր՝ բնակեցված ցեղերով, որոնք հետագայում կոչվեցին հնդկական դելավերներ։ 1609 թվականին Հենրի Հուդզոնը փնտրում էր այլընտրանքային ճանապարհ դեպի արևելյան Ասիա՝ խարսխելով իր փոքր Հալվե Մայեն նավը (անգլերեն՝ Half Moon) Սենդի Հուքում, Հարսիմուս և ՈՒիհեվքըն ծոցերում և այն շրջաններում, որը հետագայում կոչվեց Հյուսիսային Գետ։ Ծախսելով 9 օր նա հետազոտեց տարածքը, հանդիպեց այդ շրջանի բնակիչներին նա նավարկեց դեպի հյուսիս՝ Ալբանիա։ 1621 թվականին Հոլանդիայում կազմավորվեց West India Company-ն՝ նոր տարածքը կառավարելու համար։ 1623 թվականին Նոր Նիդեռլանդները դարձավ Հոլանդիայի նահանգ, որի գլխավոր գրասենյակը Ամստերդամում է։
Միքայել Ռեյնիերզցը ստացավ դրամաշնորհ այն պայմանով, որ նա 4 տարվա ընթացքում կստեղծի ոչ քիչ, քան 50 անձ ունեցող բնակավայր։ Նա ընտրեց Հուդզոն գետի (Հյուսիսային գետ) արևմտյան ափը և ձեռք բերեց հող Լենապեից։ Այս գրանտը թվագրվում է 1630 թվականի նոյեմբերի 22-ին և համարվում է ամենավաղ հայտնի տեղափոխումը Հոբոկեի և Ջերսի Սիթիի համար։ Միքայելը, այնուամենայնիվ, դարձավ այն կալվածատերերից, ովքեր չբնակեցրեցին տարածքը։ Նա ստիպված եղավ 1633 թվականին իր բոլոր խնայողությունները վերադարձնել ընկերությանը[9]։ Այդ տարի տունը կառուցվեց մի գաղութի վերակացուի կողմից և նա անվանեց այն Պավոնիա՝ լատիներենից թարգմանաբար Պողոս, որը նշանակում է սիրամարգ[10]։
Կարճ ժամանակ անց, մեկ այլ տուն կառուցվեց Քորնելիուս Վան Վորսթի համար, ով հաջողություն ունեցավ վերակացու դառնալու և ում ընտանիքը քաղաքի զարգացման գործում ազդեցիկ դեր կարող էր ունենալ։ Շուտով Լենապեում գործերը վատացան մասամբ գաղութարարների և բնիկ ժողովրդի հակամարտությունները պատճառով, որոնք հանգեցրեցին մի շարք հարձակումների։ Քիևթի պատերազմի ընթացքում 1643 թվականի փետրվարի 25-ի գիշերը, Պավոնիայում սպանվեցին ավելի քան 80 դելավերներ[11]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.nj.gov/labor/lpa/census/2020/2020%20pl94%20Tables/2020_Mun/popARH%20MCD%20Cen20-Cen10.xlsx
- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ https://tools.usps.com/go/ZipLookupResultsAction!input.action?resultMode=0&city=jersey%20city&state=NJ
- ↑ The Counties and Most Populous Cities and Townships in 2010 in New Jersey: 2000 and 2010 Արխիվացված 2013-10-20 Wayback Machine, United States Census Bureau. Accessed November 7, 2011.
- ↑ Stirling, Stephen. "What are N.J.'s fastest growing and shrinking towns?", NJ Advance Media for NJ.com, May 21, 2015. Accessed June 1, 2015. "Jersey City has gained nearly 15,000 residents since 2010, making it the fastest growing municipality in the state and a symbol of the Garden State's reinvigorated urban core."
- ↑ «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Hudson County, NJ Արխիվացված 2015-01-23 Wayback Machine, National Association of Counties. Accessed January 20, 2013.
- ↑ Table 7. Population for the Counties and Municipalities in New Jersey: 1990, 2000 and 2010 Արխիվացված 2017-08-07 Wayback Machine, New Jersey Department of Labor and Workforce Development, February 2011. Accessed November 12, 2012.
- ↑ Jersey City Past and Present: Pavonia, New Jersey City University. Accessed May 10, 2006.
- ↑ A Virtual Tour of New Netherland, New Netherland Institute. Accessed May 10, 2006.
- ↑ Ellis, Edward Robb. The Epic of New York City, p. 38. Old Town Books, 1966. ISBN 9780786714360.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերսի Սիթի, Նյու Ջերսի» հոդվածին։ |
|