Ջերեմի Հանթ
Ջերեմի Հանթ անգլ.՝ Jeremy Hunt | |
Կուսակցություն՝ | Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Մագդալեն քոլիջ[2], Չարտերհաուս դպրոց[2] և Temple Grove School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և հրատարակիչ |
Ծննդյան օր | նոյեմբերի 1, 1966[3][4][2] (58 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ի ծնե անուն | անգլ.՝ Jeremy Richard Streynsham Hunt |
Հայր | Նիկոլաս Հանթ[5][2] |
Մայր | Մերիել Եվե Գիվեն[5] |
Ամուսին | Լուչիա Գո |
Զավակներ | Ջեք Հանթ[5], Աննա Հանթ[5] և Էլեոնորա Հանթ[5] |
Կայք՝ | jeremyhunt.org |
Ջերեմի Հանթ (անգլ.՝ Jeremy Richard Streynsham Hunt, նոյեմբերի 1, 1966[3][4][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ, Պահպանողական կուսակցության անդամ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար (2018-2019)։
Դևիդ Քեմերոնի առաջին և երկրորդ կաբինետում, ինչպես նաև Թերեզա Մեյի առաջին և երկրորդ կաբինետներում, զբաղեցրել է առողջապահության նախարարի պաշտոնը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկությունն անցկացրել է Գոդալմինգում (Սուրեյ կոմսություն), սովորել է Չարթերհաուսի հեղինակավոր դպրոցում, որտեղ ընտրվել է ավագ աշակերտ։ Ավարտել է Օքսֆորդի համալսարանին կից գործող Մագդալինայի քոլեջը՝ դառնալով լավագույնը փիլիսոփայության, քաղաքականության և տնտեսության մեջ (1987 թվականին գլխավորել է համալսարանական պահպանողական ասոցիացիան)։ Որոշ ժամանակ անգլերեն է դասավանդել Ճապոնիայում, 1990-ականներին զբաղվել է հասարակայնության հետ կապերով, հետո իր ընկերոջ՝ Մայք Էլմսի հետ հիմնել է «Hotcourses» հրատարակչությունը, որը մասնագիտացած է ուսումնական հաստատությունների ուղեցույցների վրա (2005 թվականին Հանթի անձնական կապիտալը գնահատվում էր 4-4,5 մլն ֆունտ ստերլինգ)[6]։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին Հանթն ընտրվել է հարավարևմտյան Սուրեյ ընտրատարածքի Համայնքների պալատ՝ ստանալով ընտրողների 50,4%-ի աջակցությունը[7]։ 2010 թվականի ընտրություններում հաղթել է ձայների 58,9% արդյունքով[8]։
2005 թվականի դեկտեմբերին նշանակվել է պահպանողականների ստվերային կառավարությունում հաշմանդամների հարցերով առողջապահության նախարարի օգնականի պաշտոնում (Shadow Minister for Disabled People), իսկ 2007 թվականի հուլիսին դարձել է մշակույթի, ԶԼՄ-ների և սպորտի ստվերային նախարար[9]։
2010 թվականի մայիսի 12-ին Ջերեմի Հանթը Քեմերոնի առաջին կաբինետում ստացել է մշակույթի, ԶԼՄ-ների և սպորտի նախարարի պորտֆելը՝ Օլիմպիական խաղերի նախապատրաստման լիազորություններով (կառավարության նախորդ կազմում Թեսա Ջոուելը զբաղեցնում էր Օլիմպիական խաղերի նախարարի առանձին պաշտոնը)[10]։ 2012 թվականի սեպտեմբերի 4-ին Հանթը զբաղեցրել է առողջապահության նախարարի պաշտոնը։ Մասնագիտական բժշկական շրջանակներում այս նշանակումը որոշ կասկածներ է առաջացրել, քանի որ Հանթը աջակցել է հոմեոպաթիայի բուժման բժշկական ապահովագրության համակարգում ընդգրկվելու առաջարկներին[11]։
2015 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հանթը կրկին հաղթել է իր ավանդական շրջանում՝ ստանալով ձայների 59,9%-ը մրցակիցների ուժեղագույն ներկայացուցիչ, Անկախության կուսակցության ներկայացուցիչ Մարկ Ուեբերի (Mark Webber) 9,9%-ի դիմաց[12]։
2016 թվականի հուլիսի 13-ին Դևիդ Քեմերոնը պաշտոնաթող Է եղել վարչապետի պաշտոնից՝ Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեի արդյունքների կապակցությամբ, որտեղ բրիտանացիները քվեարկել են ԵՄ-ից երկրի դուրս գալու օգտին։ Քեմերոնի իրավահաջորդը դարձել Է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, նրա կաբինետում Հանթը պահպանել է առողջապահության նախարարի պաշտոնը։
2017 թվականի խորհրդարանական ընտրությունները Հանթին նոր հաղթանակ են բերել հարավարևմտյան Սուրեայում՝ 55,7% արդյունքով (4%-ով պակաս, քան նախորդ ընտրություններում), իսկ նրա գլխավոր մրցակիցը եղել է Ազգային առողջապահության համար գործողությունների երիտասարդ կուսակցության թեկնածու Լուիզա Իրվինը[5], որը ստացել է ընտրողների 20%-ի աջակցությունը[13]։
2018 թվականի հուլիսի 10-ին, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնից Բորիս Ջոնսոնի հեռանալուց հետո, նշանակվել է այդ պաշտոնում[14]։ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարի պաշտոնում նշանակվել է Մեթյու Հենկոկը։
2019 թվականի ապրիլի 11-ին WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը բրիտանական ոստիկանության կողմից ձերբակալվել էր Էկվադորի դեսպանատան շենքում, որտեղ թաքնվում էր մի քանի տարի, և Հանթը շնորհակալություն է հայտնել Էկվադորի նախագահ Լենին Մորենոյին համագործակցության համար՝ իր Թվիթերի միկրոբլոգում նշելով. «Ասանժը հերոս չէ և ոչ ոք չպետք է բարձր լինի օրենքից»[15]։
Պահպանողական կուսակցությունում առաջնորդության համար պայքար
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հունիսի 20-ին պահպանողականների նոր առաջնորդի ընտրության հինգերորդ փուլում Թերեզա Մեյի հրաժարականի մասին հայտարարելուց հետո Հանթը իր աջակցության համար ստացել է խորհրդարանականների 77 ձայն (մրցավազքի առաջնորդ Բորիս Ջոնսոնին աջակցել է 160 պատգամավոր)։ Հանթից 2 ձայնով հետ մնացած Մայքլ Գոուվը հանել է իր թեկնածությունը, և այդ կերպ Հանթը Ջոնսոնի հետ դուրս է եկել առաջնորդության համար պայքարի վերջին վճռորոշ փուլ՝ կուսակցության անդամների ընդհանուր քվեարկություն[16]։
2019 թվականի հուլիսին Հանթը հավանություն է տվել Չինաստանին արտահանձնման մասին օրենքի դեմ Հոնկոնգում տեղի ունեցած ցույցերին և հայտարարել, որ Մեծ Բրիտանիան առևտրային շահից բարձր է դասում սկզբունքները, սակայն Չինաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու և չինացի դիվանագետներին արտաքսելու պատրաստակամության մասին լրագրողների ուղղակի հարցին բացասական պատասխան է տվել[17]։
2019 թվականի հուլիսի 19-ին, բրիտանական ծովային հետևակայինների կողմից Ջիբրալթարի նեղուցում իրանական տանկերի և անձնակազմի 23 անդամների գրավումից երկու շաբաթ անց ՝ Սիրիային նավթի մատակարարումների նկատմամբ Եվրամիության էմբարգոյի խախտման մեղադրանքով, Իրանը Հորմուզի նեղուցում զավթել է Stena Impero ընկերության Բրիտանական տանկերը։ Հանթը հայտարարել է, որ Իրանն ընտրել է «անօրինական և ապակայունացնող վարքագծի վտանգավոր ուղին» և խոստացել է կոշտ պատասխան տալ այն դեպքում, եթե տանկերը ազատ չարձակվի, սակայն ավելի վաղ նա ասել էր, որ կառավարությունը ռազմական գործողություն չի ծրագրում[18]։
2019 թվականի հուլիսի 23-ին պարտվել է կուսակցության առաջնորդ Ջոնսոնին՝ հավաքելով մոտ երկու անգամ ավելի քիչ ձայն՝ 46 656[19]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջերեմին Ծովակալ Նիկոլաս Հանթի որդին է, որը բրիտանական թագավորական նավատորմի նախկին գլխավոր հրամանատարն էր և Մերիել Գիվանը (Meriel Gievan)։ 2009 թվականին ամուսնացել է չինուհի Լյուսիա Գուոյի հետ, ունեն որդի[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.workwithdata.com/person/jeremy-hunt-1966
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- ↑ 3,0 3,1 http://news.bbc.co.uk/democracylive/hi/representatives/profiles/35446.stm
- ↑ 4,0 4,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 6,0 6,1 Tim Walker (2010 թ․ հուլիսի 3). «Jeremy Hunt: Rough ride for the smooth operator» (անգլերեն). Independent. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Result: Surrey South West». Election 2005 (անգլերեն). BBC News. 2005 թ․ մայիսի 6. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Surrey South West». Election 2010 (անգլերեն). BBC News. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Michelle Roberts (2012 թ․ սեպտեմբերի 4). «Mixed reception of Hunt as new health secretary» (անգլերեն). BBC News. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Richard Wray (2010 թ․ մայիսի 12). «Jeremy Hunt to be new culture and Olympics minister» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Rebecca Smith (2012 թ․ սեպտեմբերի 4). «Jeremy Hunt is controversial appointment as Health Secretary» (անգլերեն). The Telegraph. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Surrey South West». Election 2015 (անգլերեն). BBC News. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Surrey South West». Election 2017 (անգլերեն). BBC News. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Новым главой МИД Великобритании стал Джереми Хант». ՌԻԱ Նովոստի. 10.07.2018. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Wikileaks' Julian Assange removed from Ecuador embassy, found guilty of breaching bail» (անգլերեն). Global News. 2019 թ․ ապրիլի 11. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Heather Stewart and Peter Walker (2019 թ․ հունիսի 20). «Hunt to face Johnson amid rumours of tactical voting in Tory leadership race» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Matthew Weaver (2019 թ․ հուլիսի 4). «Jeremy Hunt refuses to rule out sanctions against China» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Emma Graham-Harrison (2019 թ․ հուլիսի 20). «Iran's top diplomat in UK summoned over seizure of Stena Impero tanker» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Борис Джонсон станет новым премьером Великобритании». РБК. 2019 թ․ հուլիսի 23. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Jeremy Hunt» (անգլերեն). Twitter. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
- «Rt Hon Jeremy Hunt MP» (անգլերեն). UK Parliament. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
- «Rt Hon Jeremy Hunt MP» (անգլերեն). UK Government. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
- «Profile: Jeremy Hunt» (անգլերեն). BBC. 2012 թ․ մայիսի 31. Վերցված է 2015 թ․ մայիսի 31-ին.
- «Jeremy Hunt» (անգլերեն). politics.co.uk. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերեմի Հանթ» հոդվածին։ |
|