Ջելա
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ջելա | |||
| |||
Երկիր | Իտալիա | ||
Համայնք | Free Municipal Consortium of Caltanissetta? | ||
Մակերես | 279,07 կմ² | ||
ԲԾՄ | 46±1 մետր | ||
Բնակչություն | ▼71 217 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 0933 | ||
Փոստային դասիչ | 93012 | ||
Ավտոմոբիլային կոդ | CL | ||
Պաշտոնական կայք | comune.gela.cl.it | ||
| |||
Ջելա (կամ Ջելյա[2]; իտալ.՝ Gela ,['ʤɛːla] հին հունարեն՝ Γέλα) քաղաք Իտալիայում, Սիցիլիայի հարավ-արևմուտքում, Կալտանիսետա գավառում[3], նավահանգիստ է Միջերկրական ծովի նույնանուն նեղուցի ափին՝ Ջելա գետի բերանին։ Քաղաքը, որից իր անունն է վերցրել հսկայական հարակից հարթավայրը և լայն ծովածոցը, և որից այն դուրս է գալիս՝ կարևոր գյուղատնտեսական, արդյունաբերական և ծովային կենտրոն է։ Հիմնադրվել է 1233 թվականին Ֆրիդրիխ II- ի կողմից անտիկ Գելայի տեղում։ Մինչև 1927 թվականը կրել է Տերանովա ավանումը[4]։ Քաղաքում, որտեղ հիմնականում ժամանակակից շինություններ են, կա մեծ նավթավերամշակման գործարան։ Բնակչությունը՝ 73 922 բնակիչ[5](2018):
Անտիկ Գելա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գելան Սիցիլիայի ամենակարևոր հունական բնակավայրն էր, մինչ Սիրակուզեի վերելքը։ Հիմնադրվել է մ.թ.ա. 689 թվականին Հռոդոսի և Կրետեի գաղութաբնակների կողմից, ինչպես նաև այլ դորիացիների, որոնց մի մասը մ.թ.ա. 580 թվականին հիմնել է Ագրիջենտո գաղութը։ Հզորանոլով տիրան Կլեանդրայի օրոք, Գելան նրա եղբոր՝ Հիպոկրատի կառավարման տարիներին, նվաճել է Սիցիլիայի գրեթե ամբողջ արևելյան կեսը։ Հիպոկրատի իրավահաջորդը՝ Գելոնը, ընտրվել է Սիրակուզների բռնակալ, իսկ նա Գելայի կառավարումը վստահել է իր եղբորը` Հերոնին, այնուհետև իշխանությունը փոխանցվել նրա իր մյուս եղբորը՝ Պոլիզալին։ Գելայի բնակիչների կեսը Գելոնի կողմից վերաբնակեցվել են Սիրակուզայում, որից հետո քաղաքը կորցնում է իր նշանակությունը։ Գիերոնի մահից հետո Գելան կրկին անկախացավ։ Բռնակալ Դիոնիսիոս I-ը, 405 թվականին Գելա քաղաքի մատույցներում տանուլ տալով մարտը կարթագենացիների հետ, վերաբնակեցրել է իր բոլոր բնակիչներին Սիրակուզայում։ Մ.թ.ա. մոտավորապես 340 թվականին քաղաքը կրկին բնակեցված էր Չիոսի գաղութաբնակներով։ Մոտավորապես մ.թ.ա. 305 թվականին այն ընկավ Ագաֆոկլի տիրապետության տակ։ Մ.թ.ա. 282 թ. քաղաքը ավերվել է մամերթինների կողմից, և նրա բնակիչները վտարվել են ագրիգենտական բռնակալ Պինտիոսի կողմից դեպի իրենց հիմնադրած Պինտիա (այժմ՝ Լիկատա) քաղաքը[6]։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գելայի հնագիտական թանգարանի մերձակայքում պահպանվում են ակրոպոլիսի ավերակները, որոնցից ոչ հեռու վեր է խոյանում դորիական սյունը։ Կենտրոնական հրապարակում գտնվում է Մարիամ Աստվածածնի վերափոխման հիմնական քաղաքային եկեղեցին, որը վերականգնվել է 1766-1794 թվականների միջև՝ Մադոննա դելլա Պլատեայի հին մատուռի հիմքի վրա։ Գոյություն ունի նաև 1796 թվականին հիմնված Սուրբ Սալվադորի և Ռոսարիոի եկեղեցին։
Հոգևոր կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1261 թվականին Ջելայում կառուցվեց վանք, որն ի սկզբանե դարձավ կրոնական կենտրոն:Սակայն 16-րդ դարի կեսերին այն լքվեց և անկում ապրեց։ 1574 թվականին վանքը փոխանցվեց Կապուցիների Միաբանության տիրապետությանը և շուտով վերականգնվեց։ Քաղաքի հովանավորն է համարվում Սուրբ Աստվածամայրը (Maria SS. Dell'Alemanna), որին տոնում են սեպտեմբերի 8-ին։ Համաձայն լեգենդի ՝ Սարացիների ներխուժման ժամանակ Սուրբ Աստվածամոր սրբապատկերը, որը կերտված էր բյուզանդական կանոնների համաձայն՝ Ֆրիդրիխ II-ի պատվերով Տևտոնական միաբանության համար, թաքցրած էր։ Հետագայում այն հրաշքով գտնվեց մի գյուղացու կողմից մոտավորապես 1450 թվականին։Համարում են, որ ի շնորհիվ Սուրբ Աստվածածնի աղոթքի քաղաքը փրկվել է 1693 թվականին տեղի ունեցած երկրաշարժից և 1943 թվականի հուլիսի 10-ին ծովից հասնող դաժան հրետակոծությունից։ Տոնակատարությունը սկսվում է սեպտեմբերի 5-ին և տևում է չորս օր[7]։
Երկրորդ համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի մոտ տեղակայված էր ռազմական օդանավակայան, որի ինքնաթիռները գործում էին Մալթայում, և որն ի պատասխան ենթարկվում էր ռմբակոծությունների[8]։
Արդիականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի տնտեսությունը միշտ հիմնվել է գյուղատնտեսության և ձկնորսության վրա։
Քաղաքի մոտակայքում տեղակայված է նավթավերամշակման գործարան և մի քանի արդյունաբերական գոտիներ։
1956 թվականին քաղաքի մերձակայքում հայտնաբերվեցին նավթի հանքավայրեր։ Ներկայումս ընթանում է դրա արդյունահանումը։
Որպես կանոն, Ջելում «Ստիդ» մաֆիոզ խմբավորումը ունի իշխող դիրքեր։
Քաղաքում գործում է նույնանուն ֆուտբոլային ակումբը։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://demo.istat.it/?l=it
- ↑ Топокарты Генштаба
- ↑ «Comuni libero consorzio comunale di Caltanissetta» (իտալերեն). Tuttitalia.it. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ DEL CHIAPPA, GIACOMO; MELIS, GIUSEPPE; ATZENI, MARCELLO (2018). «Turismo crocieristico e percezioni della popolazione residente: i risultati di un'analisi cluster». Sinergie Italian Journal of Management (104): 135–154. doi:10.7433/s104.2017.07. ISSN 0393-5108.
- ↑ «Statistiche demografiche ISTAT». demo.istat.it. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Emanuele Zuppardo-Salvatore Piccolo, Terra Mater: sulle Sponde del Gela greco, Betania Editrice, Caltanissetta (2005), 162—163
- ↑ Festa della Maria Santissima d’Alemanna a Gela
- ↑ «Аэродром Джела». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Гела». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Piccolo, Salvatore. Gela. Ancient History Encyclopedia. December 20, 2017. (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջելա» հոդվածին։ |
|