Պրան
Պրան անգլ.՝ Pran | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 12, 1920[1] |
Ծննդավայր | Նյու Դելի, Հնդկաստան |
Մահացել է | հուլիսի 12, 2013[1] (93 տարեկան) |
Մահվան վայր | Մումբայ, Հնդկաստան[2] |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան և Հնդկաստան |
Կրոն | հինդուիզմ |
Մասնագիտություն | դերասան |
Ամուսին(ներ) | Shukla Sikand? |
Երեխա(ներ) | Sunil Sikand? |
Պարգևներ և մրցանակներ | |
pransikand.com | |
Պրան (հինդի` प्राण, իրական անունը` Պրան Կրիշան Սիկանդ, փետրվարի 12, 1920[1], Նյու Դելի, Հնդկաստան - հուլիսի 12, 2013[1], Մումբայ, Հնդկաստան[2]), հնդիկ կինոդերասան, մի շարք մրցանակների դափնեկիր, այդ թվում պարգևատրվել է նաև հնդկական կինոյի ամենաբարձր՝ Դադասահեբ Փհալկեի անվան պարգևով (2013)։ Հայտնի է հնդկական կինոյում չարագործներին մարմնավորած կերպարներով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրանը ծնվել է ինժեներ-շինարարի և կառավարական կապալառուի հարուստ ու բազմազավակ ընտանիքում։ Մանուկ տարիքում նա ընդունակ երեխա էր՝ հատկապես լավ էր սովորում մաթեմատիկա։ Իր հոր աշխատանքի բերումով ուսումն առել է Հնդկաստանի տարբեր քաղաքներում։ Միջնակարգն ավարտելուց հետո Շիմլայում ընդունվել է ուսումնարան՝ պրոֆեսիոնալ լուսանկարիչ դառնալու նպատակով։ Այդ տարիներին էլ գայթակղվել է դերասանական խաղով և «Ռամայանա» պոեմի բեմականացման մեջ կատարել Սիտայի դերը։
Չարագործի իր առաջին դերը խաղացել է 1940 թվականին՝ «Yamla Jat» ֆիլմում։ Սակայն նրան իսկական հաջողություն բերեց 1942 թվականին նկարահանված «Khandaan» ֆիլմը։ 1942-1946 թվականներին Պրանը նկարահանվել է 22 կինոնկարում։ Այնուհետև նա Լահորից տեղափոխվել է Բոմբեյ, որտեղ նկարահանվել է «Ziddi» ֆիլմում։ Արդեն 1950 թվականին Պրանը համարվում էր Բոլիվուդի գլխավոր «չարագործը»։
Հատկապես արգասաբեր էր նրա համագործակցությունը Դիլիպ Կումարի հետ։ Միասին նրանք նկարահանվել են «Ազադ» (1955 թ.), «Դևդաս» (1955 թ.), «Մադհումատի» (1958 թ.), «Ռամն ու Շյամը» (1967 թ.) և այլ ֆիլմերում։ Կիշոր Կումարի հետ նկարահանվել է մի քանի կատակերգական ֆիլմերում։ 1960 թվականին «Upkar» ֆիլմում խաղացած դերի համար նա ստացավ իր առաջին Filmfare Awards մրցանակը։
Աշոկ Կումարի հետ Պրանը նկարահանվել է 27 ֆիլմում` «Ծաղիկներ դարձած արցունքներ» (1969 թ.), «Արևելք և արևմուտք» (1970 թ.), «Արդարադատություն» (1971 թ.), «Ռամ և Շանկար» (1976 թ.), «Հարազատ արյուն» (1978 թ.) և այլն։ 1969-1982 թվականներին Ռաջեշ Կհաննայից հետո Պրանը համարվում էր ամենաբարձր վարձատրվող դերասանը։
1973 թվականին Պրանի միջնորդությամբ Պրակաշ Մեհրայի «Ձգձգված հատուցում» ֆիլմում նկարահանվել է երիտասարդ Ամիթաբհ Բաչչանը։ Դրանից հետո Պրանը Ամիթաբհ Բաչչանի հետ նկարահանվել է ևս 16 ֆիլմում ` «Ամար, Աքբար, Անտոնի» (1978 թ.), «Մաֆիայի պարագլուխը» (1978 թ.), «Հավատարիմ ընկերները» (1980 թ.) և այլն։ Պրանն աշխատել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք էին «Հավատացյալը» (1973 թ.), «Բոբբի» (1973 թ.), «Սիրո հավերժական հեքիաթը» (1977 թ.), «Ճակատագիր» (1981 թ.), «Ինչպես երեք հրացանակիրները» (1984 թ.) և խորհրդա-հնդկական «Լեգենդ սիրո մասին» (1984 թ.)։ Հետաքրքիր է այն, որ «Բոբբի» ֆիլմի նկարահանման ժամանակ Ռաջ Կապուրը չէր կարող իրեն թույլ տալ Պրանին վճարել արժանի հոնորար, այդ իսկ պատճառով վերջինս համաձայնվել է ֆիլմում նկարահանվելու համար ընդունել սիմվոլիկ մեկ ռուփի։
1990-ական թվականներին ոտքերի հետ կապված տարիքային խնդիրների պատճառով «Իմ և քո երազանքները» (1996 թ.) և «Մահվան հրեշտակը» (1997 թ.) ֆիլմերում Պրանը նկարահանվել է մեծ մասամբ նստած վիճակում։ 1998 թվականին ստացած սրտի նոպայի պատճառով, Պրանն արդեն իսկ մերժում էր նկարահանվելու առաջարկները։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրանն ամուսնացել է 1945 թվականին՝ Շուկլա Սիկանդի հետ և ունեցել երեք երեխա՝ երկու որդի և մեկ դուստր։
Մահացել է թոքաբորբից, 2013 թվականի հուլիսի 12-ին՝ 93 տարեկանում։
Մասնակի ֆիլմագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1942 | Գանձապահը | Khandan | - |
1953 | Սիրո շնչառությունը | Aah | դոկ. Կայլաշ |
1954 | Բիրաջ Բահու | Biraj Bahu | Դուդհար |
1954 | Անգլիացին | Angarey | - |
1955 | Ազադ | Azaad | Սունդեր |
1955 | Գրավատուն | Amaanat | Նուրեշ |
1955 | Հաշվետարը | Munimji | Ռատան, Կալա Գհոդա |
1956 | Բոլորից թաքուն | Chori Chori | Սումանկումար |
1957 | Այնպես, ինչպես դու չես հանդիպել | Tumsa Nahin Dekha | Սոհան |
1958 | Ամարդիպ | Amar Deep | Պրան |
1958 | Դաստիարակը | Chandan | - |
1958 | Մադհումատի | Madhumati | Ռաջա Ուգրա Նարայան |
1958 | Դատ | Adalat | Պանդիտ Կադերնաթհ, Շարիֆ Ահմեդ |
1960 | Երկիրը, որտեղով հոսում է Գանգեսը | Jis Desh Men Ganga Behti Hai | Ռակա |
1960 | Խարդախը | Chhalia | Աբդուլ Ռեհման |
1962 | Արտոնյալ տոմս | Half Ticket | Ռաջա Բաբու |
1962 | Սիրտն անմիտ է | Dil Tera Diwana | Գանպատ |
1963 | Ստախոսը | Bluff Master | Կումար |
1963 | Իմ սիրելին | Mere Mehboob | Մուննա Ռաջա |
1963 | Իմ սիրելիի հարսանիքը | Dil Hi To Hai | Շեկու, Յուսուֆ |
1963 | Ես քեզ կնվիրեմ իմ սիրտը | Phir Wohi Dil Laya Hoon | Ռամեշ |
1964 | Արքայազնը | Rajkumar | Նարպատ Սինգհ |
1964 | Երկրորդ հնարավորություն | Door Ki Awaaz | Կայլաշ |
1964 | Քաշմիրի գեղեցկուհին | Kashmir Ki Kali | Մոհան |
1964 | Ծաղիկներ տաճարից | Pooja Ke Phool | Բալամ Սինգհ |
1965 | Շահիդ | Shaheed | Դակու Կեհար Սինգհ |
1965 | Գաղտնի ծիսակատարություն | Gumnaam | փաստաբան Ռակեշ |
1965 | Թագավորական որդին | Do Dil | Կունվեր Պրատապ Սինգհ |
1965 | Իմ սիրելին | Mere Sanam | Շյամ |
1965 | Ընտանիք | Khandan | Նավրանջի Լալ |
1966 | Ամպրոպաբեր ամպեր | Sawan Ki Ghata | Կայլաշ Չոուդհարի |
1966 | Սերը Տոկիոյում | Love in Tokyo | Պրան |
1966 | Միլիոն ռուփի | Dus Lakh | Ջերի |
1966 | Միսթր Բիրադարի | Biradari | Բիհարի |
1967 | Ռամն ու Շյամը | Ram Aur Shyam | Գաջենդրա |
1967 | Երեկոն Փարիզում | An Evening in Paris | Շեքհար |
1967 | Աշխարհի շուրջը | Around the World | Պրան |
1967 | Կինը | Aurat | Մանոհարլալ |
1967 | Քարե սիրտ | Patthar Ke Sanam | Լալա Բհագատ Ռամ |
1967 | Տեսակցություն | Milan | Ռաջենդրա |
1968 | Ամուրին | Brahmachari | Ռավի Կհաննա |
1968 | Մարդը | Aadmi | Մայադաս |
1969 | Անջանա | Anjaana | Մահենդրանաթհ |
1969 | Ով կարող է քեզանից լավը լինել | Tumse Achha Kaun Hai | Պրան |
1969 | Ծաղիկներ դարձած արցունքներ | Aansoo Ban Gaye Phool | Շամբհու Մահադև Ռաո |
1969 | Միայն սեր | Pyar Hi Pyar | Սատիշ Ռաջ, Աշոկ |
1970 | Երբ, ինչու և որտեղ | Kab? Kyoon? Aur Kahan? | Դալջիտ Պրասադ |
1970 | Հիր և Ռանջհա | Heer Raanjha | Չհոտե Չոուդհարի |
1970 | Գեղեցիկ և համառ | Tum Haseen Main Jawan | Ռանջիտ |
1970 | Իմ անունը Ջոնի է | Johny Mera Naam | Մոտի, Մոհան |
1970 | Արևելք և արևմուտք | Purab Aur Pachhim | Հարնամ |
1970 | Դաժանություն | Ganwaar | Վիջայ Բահադուր |
1970 | Սեր և հարստություն | Humjoli | Գոպալ Ռայ |
1971 | Բնածին տաղանդ | Yaadgaar | Մամաջի |
1971 | Նոր ժամանակներ | Naya Zamana | Ռաջենդրա Չոուդհարի |
1971 | Համաձայնություն | Maryada | Պրան Բահադուր |
1972 | Անհաջող փոխարինում | Roop Tera Mastana | Աջիտ |
1972 | Վիկտորիա 203 | Victoria No. 203 | Ռանա |
1972 | Արյունակցական կապեր | Aan Baan | Ռաջա Բահադուր |
1972 | Ծաղկած այգի | Yeh Gulistan Hamara | Դենգ Դո Ռանի |
1973 | Ձգձգված հատուցում | Zanjeer | Շեր Խան |
1973 | Լուսատտիկը | Jugnu | Շյամ |
1973 | Կրքերի բոցի մեջ | Joshila | Թհակուր |
1973 | Բոբբի | Bobby | միսթր Նաթհ |
1973 | Հավատացյալը | Dharma | Շևակ Սինգհ (Դհարմա) |
1973 | Գոպի | Gopi | Լալա |
1974 | Փորձություն կյանքով | Kasauti | Պյարելալ |
1974 | Ստիպողական հանգամանքներ | Majboor | Մայքլ Դ'Սուզա |
1975 | Ձերբակալման հրամանագիր | Warrant | Մեհրա |
1975 | Գողությունը իմ աշխատանքն է | Chori Mera Kaam | տեսուչ Սամադհ Կումար |
1975 | Ադամանդյա մանյակ | Lafange | Լալ |
1975 | Ճգնավորը | Sanyasi | Շանտի Բաբա (Գուրուջի) |
1976 | Տասերորդը | Dus Numbri | Հավալդար Կարան Սինգհ Բադշահ |
1977 | Ամար, Աքբար, Անտոնի | Amar Akbar Anthony | Կիշանլալ |
1977 | Հատուցում | Hatyara | Դալատ Սինգհ |
1977 | Սիրո հավերժական հեքիաթը | Dharam Veer | որսորդ Ջվալա Սինգհ |
1977 | Արծաթ և ոսկի | Chandi Sona | Ամար |
1978 | Մաֆիայի պարագլուխը | Don | Ջասջիտ |
1978 | Հարազատ արյուն | Apna Khoon | տեսուչ Վերմա |
1978 | Հինավուրց անեծք | Chor Ke Ghar Chor | Մանգալ |
1978 | Ակամա գողերը | Chor Ho To Aisa | Պրան Նաթհ |
1978 | Դաժան արդարություն | Phaansi | Հիմատ Սինգհ |
1978 | Արյան կանչ | Khoon Ki Pukaar | Վիդյա Բհուշան, Պուջարի |
1978 | Ռահուն և Կետուն | Rahu Ketu | Կարիմ, Կետու Վերմա |
1980 | Ջրային ապարանքը | Jal Mahal | Դևենդեր Պրատապ Սինգհ |
1980 | Պատվի պարտքը | Karz | Կաբիրա |
1981 | Մարդասպանը | Krodhi | Արչարյա |
1981 | Երդվում եմ Աստծով | Khuda Kasam | Գիրդհարի Լալ |
1981 | Կալիա | Kaalia | Ջայլեր Ռագհվիր Սինգհ |
1983 | Աստվածների պատիժը | Nastik | Բալբիր |
1983 | Կույր օրենք | Andhaa Kanoon | Էնթոնի Դ'Կրուզ |
1983 | Կնոջ ծառան | Naukar Biwi Ka | Աբդուլ |
1984 | Թագադրություն | Raaj Tilak | Արջուն Սինգհ |
1984 | Լեյլա | Laila | Բհարատ Սինգհ |
1984 | Լեգենդ սիրո մասին | Sohni Mahiwal | Տուլլա |
1985 | Մոր օրհնությունը | Maa Kasam | տեսուչ Կիշան Լալ |
1987 | Գիտան Սիտապուրից | Sitapur Ki Geeta | Դհարամ Սինգհ |
1988 | Հանցագործ աշխարհ | Paap Ki Duniya | Ջայլեր |
1988 | Սիրո թշնամին | Mohabbat Ke Dushman | Ռուշտոմ |
1989 | Կախարդը | Jaadugar | Գաջենդեր |
1989 | Ոսկի և ավազ | Mitti Aur Sona | Յաշվանտ Սինհա |
1991 | Անհավատարիմ սիրեցյալը | Sanam Bewafa | Ֆաթեհ Խան |
1991 | Գնչուները | Banjaran | Թհակուր Բաբա |
1992 | Սեր և հավատարմություն | Bewaffa Se Waffa | նաբոբ Ջամալուդդին Խան |
1994 | Երջանիկ մարդը | Bhagyawan | Դհանռաջ |
1996 | Իմ և քո երազանքները | Tere Mere Sapne | Շաբունաթհ Մեհտա |
1997 | Մահվան հրեշտակը | Mrityudaata | Նիզամուդդին Ազադ |
1997 | Սիրահարվածը | Gudia | Համիդ |
1997 | Սալման և Սալիմը | Salma Pe Dil Aa Gaya | - |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #13920914X // Pran (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Amit Chaturvedi (With PTI inputs) Legendary actor Pran dies at 93 — 2013.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրան» հոդվածին։ |
|