Պսամետիհ II
Պսամետիհ II | |
---|---|
Ծնվել է՝ | մ.թ.ա. 7-րդ դար |
Մահացել է՝ | փետրվարի 9, մ. թ. ա. 589 |
Երկիր | Հին Եգիպտոս |
Տոհմ | Եգիպտոսի XXVI դինաստիա |
պետական գործիչ | |
Հայր | Նեխո II |
Մայր | Khedebneithirbinet I? |
Երեխաներ | Ապրիոս և Ankhnesneferibre? |
Պսամետիհ II (կամ Պսամտիկոս II, ամբողջական անունը` Նեֆերիբրա Պսամետիհ II), Հին Եգիպտոսի XXVI (Սաիսյան) դինաստիայի փարավոն, Նեխո II-ի որդին, կառավարել է մոտ մ.թ.ա. 595-588 թվականներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գահին բազմելուց անմիջապես հետո, Պսամետիհը սկսեց պատրաստվել մեծ պատերազմի Բաբելոնի հետ։ Մ.թ.ա. 591 թվականին եգիպտական նավատորմը փարավոնի գլխավորությամբ և մի մեծ խումբ քրմերի ուղեկցությամբ, իբր կրոնական նպատակներով, ափ իջան փյունիկյան Գեբալ (արդի Բիբլոս) քաղաքում։ Փյունիկիան գտնվում էր Բաբելոնի տիրապետության տակ և եգիպացիների այդ քայլը պարզ սադրանք էր Բաբելոնի դեմ։ Փարավոնը ափամերձ շրջանների բնակչությանը ի ցույց դրեց իր ռազմածովային ուժը, դրանով իսկ նրանց մեջ ապստամբության գաղափարներ սերմանեց։ Փարավոնին էին միացել Հրեաստանը, Լիդիան, Տյուրոսը, Սիդոնը, Մոավը, Ամմոնը և Էդոմը։ Մ.թ.ա. 590 թվականին Եգիպտոսի դաշնակից Լիդիայի և Բաբելոնի դաշնակից Մարաստանի միջև խոշոր պատերազմ բռնկվեց։
Մ.թ.ա. 589 թվականին Պսամետիհը հարձակվեց Նուբիայի վրա։ Նրա զորքի առաջնային ջոկատները հասել էին Աբու Սիմբել, որտեղ Ռամզես II տաճարի` մոտ նրա հսկայական արձաններից մեկի վրա, հունական վարձկանները հունարեն լեզվով գրություն էին թողել իրենց այցելության մասին։ Այնուամենայնիվ, այդ արշավանքի հաջողությունը հաստատուն չէր, և Ներքին Նուբիան չանցավ Եգիպտոսի տիրապետության տակ։ Սակայն մայրաքաղաք Նապատը ավերվել էր և նոր մայրաքաղաք դարձավ Մերոեն։
Նույն թվականի աշնանը Եգիպտոսի հրահրությամբ հրեաներն ապստամբեցին Բաբելոնի դեմ։ Մ.թ.ա. 588 թվականի հունվարի 15-ին Նաբուգոդոնոսորն իր բանակով ներխուժեց Պաղեստին և պաշարեց Երուսաղեմը։ Իսկ Պսամետիհ II, Նուբիայից վերադանալուց հետո, նույն թվականի փետրվարի 8-ին մահացել էր, և հրեաներին չցուցաբերվեց խոստացված օգնությունը։
Սեկստոս Աֆրիկանոսը` վկայակոչելով Մանեթոնին, նշել է, որ Պսամետիհ II (Պսամուտիս) կառավարել է 6 տարի, իսկ Եվսեբիոս Կեսարացին` վկայակոչելով նույն Մանեթոնին, նշել է, որ Պսամետիհը կառավարել է 17 տարի[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Манефон. Египтика. Книга III, XXVI Династия
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Книга:Тураев Б.А.: История древнего Востока
- Книга:Эрлихман В.В.: Правители мира
- «Псаметих». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Псамметих II на сайте livius.org
- Псамметих II на сайте antikforever.com Արխիվացված 2016-05-16 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պսամետիհ II» հոդվածին։ |
|