Պումա
Պումա | |
Պումա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Գիշատիչներ (Carnivora) |
Ընտանիք | Կատվազգիներ (Felidae) |
Ցեղ | Պումա (Puma) |
Տեսակ | Պումա (P. concolor) |
Միջազգային անվանում | |
Puma concolor | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Պումա (կատվառյուծ, լեռնային առյուծ[1], կուգուար) (լատին․՝ Puma concolor), կատվազգիների ընտանիքի պումաների ցեղին պատկանող գիշատիչ։ Բնակվում է Հյուսիսային և Հարավային Ամերիկայում[2]։ Պումաների ցեղին պատկանող ամենախոշոր ներկայացուցիչն է։ Մարմնի երկարությունը կազմում է առանց պոչի 100-160-161 սմ, պոչինը՝ 50-100 սմ, իսկ մարմնի բարձրություն 56-86 սմ, արուների զանգվածը հասնում է մինչև 100 կգ առանձին դեպքերում մինչև 110 կգ։ Հիմնականում որսում է եղնիկներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1553 թվականին կենդանու մասին նկարագրություններ է տրվում Պեդրո Սիեսա դե Լեոնի «Պերուի ժամանակագրություն» գրքում[3]։ «Պումա» բառը ծագել է կեչուա լեզվից[4]։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պուման կատվազգիների ընտանիքի մեծությամբ 6-րդ ներկայացուցիչն է աշխարհում և 2-րդը՝ Ամերիկայում։ Նրանից մեծ է միայն վագրը, առյուծը և ընձառյուծը, ձյունահովազը ու յագուարը, խոշոր ենթատեսակի սովորական միջին չափի արուն կշռում է 66-73 կգ։ Էգերը արուներից չափերով 16-ից 20%-ով փոքր են, քաշով 25%-ով 1/4 թեթև են[5]։
Պումայի մարմինը ճկուն է և երկարավուն, թաթերը կարճ են, գլուխը համեմատաբար փոքր է։ Հետևի թաթերը դիմացիններից նկատելիորեն խոշոր են։ Պոչը երկար է, մկանոտ, հավասարաչափ պատված է մորթով։
Թաթերը լայն են՝ սուր, կոր և ներքաշվող ճանկերով։ Հետևի թաթերի վրա կա 4-ական, իսկ առջևի թաթերի վրա՝ 5-ական մատ։ Ներքաշվող ճանկերն օգտագործվում են հարձակվելու և որսին պահելու, ինչպես նաև ծառերի վրա մագլցելու համար։ Մատերի բարձիկները օվալաձև են, գարշապարի բարձիկի վրա կա 3 հստակ բաժին, սա բոլոր կատուներին բնորոշ առանձնահատկություն է։
Պուման ունի 30 ատամ՝ 2 ժանիք, 6 կտրիչ, 6 (վերին) և 4 (ներքին) պրեմոլյար և 2 մոլյար ծնոտի վրա։ Ատամների բանաձև՝ : Երկար ժանիքները օգտագործվում են զոհին որսալու, մաշկն ու մկանները խոցելու, իսկ փոքր կտրիչները՝ մորթին և բմբուլները հեռացնելու համար։ Այս կատվի ամուր ատամները հարմարեցված են հյուսվածքները հանգիստ պատռելու և ոսկորները կոտրելու համար[6]։
Ատամների վիճակը կենդանու տարիքի հիմնական ցուցանիշներից մեկն է։ Պումաների կաթնատամները 4 ամսականում լրիվ դուրս եկած են լինում։ Հիմնական ատամները սկսում են ծկթել 6-8-րդ ամիսների ընթացքում, և 1,5-2 տարեկանում արդեն ամբողջովին դուրս եկած են լինում։ Տարիների ընթացքում ժանիքները և կտրիճները սրվում են և մգվում[7]։
Պումաների մորթին խիտ է, բայց կարճ է։ Յագուարունդիների շարքում պումաները ամերիկյան կատուներն են, որոնք չունեն միագույն միատարր միատոն գունավորում, բայց այստեղից բացարձակապես չի բխում նրանց անվանումը՝ concolor, որը լատիներենից թարգմանաբար նշանակում է «միագույն»։ Հասուն պումաների գունավորումը մոխրաշագանակագույն կամ շագանակադեղնավուն է, մարմնի ստորին մասն ավելի բաց գունավորում ունի։ Ընդհանուր առմամբ, ոչ բոլոր պումաների գունավորումը նման է նրանց հիմանական որսի եղջերուների գունավորմանը։ Դնչի վրա ունեն բծեր, ականջները դարչնագույն դեղին, իսկ պոչը՝ մուգ ծայրով։ Արևադարձային շրջանների պումաներն ավելի փոքր և ավելի շիկակարմիր, իսկ հյուսիսայինները՝ մոխրագույն։
Պումաների ձագերի գունավորումը տարբերվում է մեծ առանձնյակների գունավորումից․ նրանց մորթին ավելի խիտ է, պատված է մուգ բծերով, դիմացի և հետևի վերջույթները՝ զոլերով, իսկ պոչը՝ օղակներով։ Նորածին պումաներն աչքերը բացում են ծնվելուց 2 շաբաթ հետո։ Սկզբում նրանց աչքերի գույնը կապույտ է, սակայն կես տարի կամ մի տարի անց փոխվում է շագանակագույնի։ Մորթու բծերը սկսում են գունաթափվել 9-րդ ամսից սկսած և ամբողջությամբ վերանում են 2 տարեկանում։
Գոյություն ունեն բաց, անգամ սպիտակ գունավորում ունեցող պումաներ, ինչպես նաև մուգ շագանակագույն ու սև գույնի պումաներ։ Նրանք հիմնականում հանդիպում են Հյուսիսային և Լատինական Ամերիկայում։ Բնության մեջ առանձին դեպքերում՝ շատ քիչ դեպքերում կամ հազվադեպ հանդիպում են նաև սպիտակ ալբինոս և սև մելանիստ պումաներ՝ նույնպես բնության մեջ գոյություն ունեն, շատ հայտնի մի դեպք երբ 1959 թվականին Կոստա-ռիկայում հենց ազատ բնությունում հանդիպել է սև արու պումա կանաչ աչքերով, որին մարդիկ բռնել են, բայց հանդիպել են սև պումաներ որոնց՝ մարդին գտել են։
Տարածում և ենթատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմականորեն Ամերիկայի բոլոր ցամաքային կաթնասուններից պումաների տարածման շրջանը եղել է ամենալայնը։ Անգամ հիմա տարածման ծավալով (կատվազգիների մեջ) պուման համեմատելի է միայն սովորական լուսանի, կարմիր լուսանի, անտառային կատվի և ընձառյուծի հետ։ Սկզբնապես պումաները Պատագոնիայի հարավից մինչև Ալյասկայի հարավ-արևելք հանդիպում էին գրեթե ամենուրեք։ Պումաների արեալը համընկնում էր նրանց գլխավոր որսի՝ եղջերուի արեալի հետ։ Ներկայումս ԱՄՆ-ի և Կանադայի տարածքում պումաներն առավելապես տարածված են արևմտյան լեռնային շրջաններում։ Հյուսիսային Ամերիկայի արևմուտքում պումաներն ամբողջությամբ ոչնչացվել են, բացառություն է կազմում Ֆլորիդայում Puma concolor coryi ենթատեսակի փոքր պոպուլյացիան։
Այժմ պումայի արեալն ընդգրկում է գրեթե ամբողջ Հարավային Ամերիկան՝ ընդհուպ մինչև Պատագոնիա։
Ենթատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին դասակարգումը, որը հիմնված է կազմաբանական բնորոշումների վրա և պահպանվել է մինչև 1999 թվականը, առանձնացնում էր պումայի 24-30 ենթատեսակ․
- Puma concolor acrocodia - Մատու Գրոսույի հարավ-արևելքից մինչև Բոլիվիա և հյուսիսային Արգենտինա
- Puma concolor anthonyi - հարավային Վենեսուելա
- Puma concolor araucanus - Չիլի և Արգենտինա
- Puma concolor azteca - Արիզոնայից և Նյու Մեքսիկոյից մինչև Մեխիկո
- Puma concolor bangsi - հանդիպում է հյուսային Անդերում՝ արևմտյան Կոլումբիայից մինչև Էկվադոր
- Puma concolor browni - Արիզոնայից մինչև Ստորին Կալիֆոռնիա (Մեքսիկա)
- Puma concolor californica - հանդիպում է Կալիֆոռնիա նահանգում և Ստորին Կալիֆոռնիայի հյուսիսում
- Puma concolor concolor - առավելապես Վենեսուելա, Գայանա
- Ֆլորիդական պումա (Puma concolor coryi)[8] - հանդիպում են Արկանզասից և Լուիզիանայից մինչև Ֆլորիդա
- Կոստառիկյան պումա (Puma concolor costaricensis)[8] - հանդիպում են Կենտրոնական Ամերիկայում՝ Նիկարագուայից մինչև Պանամա
- Արևելյան պումա (Puma concolor couguar)[8] - հանդիպում են ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում և Կանադայի հարավ-արևելքում՝ Թենեսիից մինչև արևելյան Միչիգան
- Puma concolor discolor - Ամազոնիա
- Puma concolor hippolestes - Հյուսիսային Դակոտայից մինչև Վայոմինգ և Կոլորադո
- Puma concolor improcera - Հարավային Ստորին Կալիֆոռնիա
- Puma concolor incarum - Պերույի հյուսիս և Էկվադորի հարավ
- Puma concolor kaibabensis - Նևադա, Յուտա և հյուսիսային Արիզոնա
- Puma concolor mayensis - Գեռերոից և Վերակրուսից (Մեքսիկա) մինչև Հոնդուրաս
- Puma concolor missoulensis - Բրիտանական Կոլումբիայից մինչև Այդահո և Մոնտանա
- Puma concolor oregonensis - Բրիտանական Կոլումբիայի հարավ արևելք, Վաշինգտոն և Օրեգոն
- Puma concolor osgoodi - Բոլիվիական Անդեր
- Puma concolor patagonica - Պատագոնիա
- Puma concolor pearsoni - Պատագոնիա և հարավային Չիլի
- Puma concolor puma - հանդիպում են Կենտրոնական Չիլիում և արևմտյան Արգենտինայում
- Puma concolor soderstromi - Էկվադորյան ենթատեսակ
- Puma concolor shorgeri - Մինեսոտայից և Վիսկոնսինից մինչև Կանզաս և Միսսուրի (վերացած)
- Puma concolor stanleyana - Օկլահոմայից և Տեխասից մինչև հյուսիս-արևելյան Մեքսիկա
- Puma concolor vancouverensis - Վանկուվեր
Ժամանակակից դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից դասակարգումը, որը հիմնված է գենետիկական հետազոտությունների վրա[9], առանձնացնում է պումայի 6 ենթատեսակ, որոնք իրենց հերթին կապված են 6 ֆիլոաշխարհագրական խմբերի հետ․
- Puma concolor couguar - Հյուսիսային Ամերիկա (Կանադայի հարավից մինչև Գվատեմալա և Բելիզ)
- Puma concolor costaricensis - Կենտրոնական Ամերիկա (Նիկարագուա, Կոստա Ռիկա, Պանամա)
- Puma concolor capricornensis - Հարավային Ամերիկայի արևելյան մաս (Ամազոնի հարավային ափից մինչև Բրազիլիա և Պարագվայ)
- Puma concolor concolor - Հարավային Ամերիկայի հյուսիսային մաս (Կոլումբիա, Վենեսուելա, Գայանա, Գվիանա, Էկվադոր, Պերու, Բոլիվիա)
- Puma concolor cabrerae - Հարավային Ամերիկայի կենտրոնական մաս (Արգենտինայի հյուսիս-արևելք, Ուրուգվայ)
- Puma concolor puma - Հարավային Ամերիկայի հարավային մաս (Չիլի, Արգետինայի հարավ-արևմուտք)
Ֆլորիդական պումա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆլորիդական պուման (Puma concolor coryi) պումայի ամենահազվադեպ հանդիպող տեսակն է։ 2011-2017 թվականին բնության մեջ նրանց քանակը կազմում էր շուրջ 310-330 առանձնյակ (իսկ 1970-ական թվականներին նվազել է մինչև 50 առանձնյակի)։ Բնակվում է հարավային Ֆլորիդայի անտառներում և ճահճուտներում, առավելապես Big Cypress National Preserve արգելոցի տարածքում։ Այս տեսակի վերացման պատճառը հիմնականում դարձել է ճահճուտների չորացումը, սպորտային որսը, թունավորումը և գենետիկական նյութի պակասությունը, որը հանգեցնում է ինբրիդինգի։ Ֆլորիդական պուման տարբերվում է համեմատաբար փոքր չափերով և բարձր թաթերով։ Մորթու գունավորումը մուգ է և շիկակարմրավուն։ Ինբրիդինգի արդյունքում այս ենթատեսակի առանձնյակների պոչի ծայրը ծռվել է։ Գոյություն ունեն ֆլորիդական և այլ ենթատեսակների պումաների զուգավորման ծրագրեր՝ դիմացկուն և ինքնակարգավորվող պոպուլյացիա ստեղծելու նպատակով։ գրանցվել է մի դեպք երբ արու պուման սպանել և կերել է չափահաս արու ալիգատորին 300 սմ երկարությամբ։
Արևելաամերիկյան մյուս ենթատեսակը՝ վիսկոնսինական պուման (Puma concolor shorgeri), վերացել է 1925 թվականին։
Կենսակերպ և սնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պումաները հանդիպում են տարբեր բարձրությունների վրա՝ հարթավայրերից մինչև ծովի մակարդակից 3000-5000 մետր բարձրություն ունեցող, սարերում նվազագույնը 1000 մետր, և ամենատարբեր լանդշաֆտներում՝ լեռնային փշատերև անտառներում, արևադարձային անտառներում, խոտածածկ հարթավայրերում, պամպաներում, ճահճացած ցածրավայրերում և ընդհանրապես ցանկացած տեղանքում, որտեղ կա նրանց անհրաժեշտ ուտելիք և ապաստարան։ Սակայն Հարավային Ամերիկայում պումաները փորձում են շրջանցել այն ճահճացած տարածքները և ցածրավայրերը, որոնք ընտրել են յագուարները։ Այս կենդանիները լավ հարմարեցված են անհարթ, բլրավոր և ձորակներով տեղանքներին։ Մկանոտ վերջույթների շնորհիվ պումաները ընդունակ են կատարել մինչև 6 մետր հեռավորությամբ և 2,5 մետր բարձրությամբ թռիչք։ Պումաները կարող են վազել 20-80 կմ/ժ, միջին արագությունը 50 կմ/ժ է, առավելագույն արագությունը հասնում է երբեմն անգամ 90 կմ/ժ։ Պումաները հեշտությամբ են տեղաշարժվում լեռնային լանջերով, հիանալի մագլցում են ծառերի և քարափների վրայով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև լավ լողում են։
Չնայած տարածված կարծիքներին՝ պուման բավականին լուռ կենդանի է։ Մարդկային ճիչերի նման բարձր աղաղակները հնչեցնում է միայն զուգավորման ժամանակաշրջանի ընթացքում։
Պումաները վարում են խիստ միայնակ կյանք (բացառություն են կազմում զուգավորման շրջանում 1-6 օրվա ընթացքում պումաների կազմած զույգերը, ինչպես նաև մայրը ձագերի հետ)։ Նրանց պոպուլյացիայի խտությունը կախված է որսամսի մատչելիությունից։ Էգ պումայի որսի տարածքը կազմում է 30-370 կմ² և հիմնականում գտնվում է արուի տարածքի պերիֆերիայի վրա։ Արուների տարածքները կազմում են 140-900 կմ² և երբեք չեն հատվում։ Հասուն արուներին միասին հազվադեպ կարելի է տեսնել, բացառություն են կազմում միայն երիտասարդ պումաները, որոնք նոր են լքել մորը։ Իր տարածքի մեջ պուման կատարում է եղանակային տեղափոխություններ՝ ձմեռը և ամառն անցկացնելով տարբեր հատվածներում։ Իրենց տարածքի սահմանները գծում են մեզով և կղանքով, ինչպես նաև ծառերի քերծվածքներով։
Պումաները որսի են անցնում հիմնականում գիշերը։ Նրանց կերաբաժինը հիմնականում կազմված է սմբակավորներից՝ սևապոչ, սպիտակապոչ, պամպաների եղջերուներից, ամերիկյան ազնիվ եղջերուներից, որմզդեղններից, հյուսիսային եղջերուներից, հաստայեղջյուրներից և ընտանի անասուններից։ Պուման կարող է սնվել նաև ամենատարբեր կենդանիներով՝ մկներից, սկյուռներից, պարկամկներից, ճագարներից, մշկառնետներից, համրուկներից, կապիկներից, կանադական կուղբերից, ջրարջերից, ժանտաքիսներից, զրահակիրներից մինչև կոյոտներ, կարմիր լուսաններ, ամերիկյան կոկորդիլոսներ և անգամ այլ պումաներ։ Նրանք նաև ուտում են թռչուններ, ձուկ և անգամ խխունջներ և միջատներ։ Վագրերի և ընձառյուծների նման պուման վայրի և ընտանի կենդանիների միջև տարբերություն չի դնում. հարմար առիթի դեպքում հարձակվում է ընտանի անասունների, շների, կատուների և թռչունների վրա։ Ընդ որում, նա հաճախ սպանում է ավելի շատ կենդանիների, քան կարող է ուտել։ Պումաները կարող են հարձակվել ամերիկյան սև արջերի վրա, ինչպես նաև կան հումորային պատմություններ՝ ինչպես են պումաները սպանում խոշոր արջերի և անգամ գրիզլիների[10][11][12]։ Ալֆրեդ Բրեմը նկարագրում է պումային՝ որպես շատ խիզախ և համարձակ կենդանու[13]։
Որսի ժամանակ պուման անսպասելի է հարձակվում՝ գաղտագողի մոտենում է խոշոր որսին, ապա մոտ հեռավորությունից թռչում զոհի մեջքին և իր ծանրության շնորհիվ կոտրում նրա պարանոցը, կամ ինչպես մյուս կատուները, ատամները խրում է կոկորդի մեջ և սկսում խեղդել։ Մեկ տարվա ընթացքում պուման ուտում է 800-1400 կգ միս՝ գրեթե 40-60 սմբակավոր կենդանի։ Չկերած միսը նրանք թաքցնում են՝ տանելով հեռու, ծածկելով տերևներով, ձնով կամ խուշուրով։ Նրանք վերադառնում են թաքցրած որսի մոտ, երբեմն բազմիցս։ Պուման ընդունակ է մեծ հեռավորության վրա քարշ տալ որսի լեշը, որն իրենից հինգ-վեց անգամ ավելի ծանր է։ Հնդիկ ցեղերը, որոնք բնակվում են Կալիֆոռնիայի հարավում, օգտվում էին պումաների այս սովորույթից՝ նրանց հետևից հավաքելով կենդանիների լեշերը։
Պումաները թշնամիներ չունեն, բայց նրանց համար որոշակի վտանգ կարող են ներկայացնել մյուս գիշատիչները՝ յագուարները, գայլերի ոհմակները, գրիզլիները, իրական կոկորդիլոսները, սև կայմանները, սև արջերը և խոշոր միսիսիպյան ալիգատորները, որոնք համարվում են պումաների թշնամիներ։ Գրիզլիները և ամերիկյան սև արջերը հանդիսանում են ձրիակերներ՝ հափշտակելով պումաների որսի մի մասը[14][15]։
Հարձակումներ մարդկանց վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն մյուս խոշոր կատուների՝ պումաները հազվադեպ են հարձակվում մարդկանց վրա, նախընտրում են շրջանցնել։ 1890 թ-ից մինչև 2005 թվականն ԱՄՆ-ում և Կանադայում գրանցվել է մոտ 110 հարձակում, հիմնական մասը եղել է Վանկուվեր կղզում։ Տուժողները հիմնականում երեխաներ և չափահաս մարդիկ էին, և հարձակումները եղել են մթնշաղին կամ գիշերը։ Պումաների մոտ կարող է հեշտությամբ առաջանալ հարձակման ռեֆլեքս, եթե մարդն արագ է տեղաշարժվում և միայնակ է։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պումաները չունեն բազմացման հստակ ժամանակաշրջան, սակայն հյուսիսային մասերում սովորաբար տևում է դեկտեմբերից մինչև մարտ ամիսները։ Զուգավորումը, ինչպես մյուս կատուների մոտ, ուղեկցվում է կռիվներով և արուների բարձր ճիչերով; Արուն փորձում է բեղմնավորել իր տարածքում բնակվող բոլոր էգերին։ Էգերի մոտ էստրուսը տևում է շուրջ 9 օր։
Հղիությունը ընթանում է 90-100 օր։ Պումաների Ձագերը 1-6-ն են լինում՝ 300-800 գրամ առանձին դեպքերում մինչև 900 գրամ (արու) 200-400 գրամ (էգ) քաշով և 30-ից 40 սմ երկարությամբ։ Նրանց գունավորումը շագանակագույն է՝ սև բծերով, որը փոխվում է 1 տարեկանում։ Աչքերը բացվում են 8-10 օրականում։ Այդ ժամանակ էլ դուրս են գալիս առաջին ատամները, և նրանք սկսում են խաղալ։ 6 շաբաթական հասակում նրանք սկսում են սնվել մեծերի ուտելիքով, սակայն շարունակում են կաթ խմել։ Այդ ժամանակ մայրը երեք անգամ շատ որս է անում։ Մինչև 15-26 ամսականը ձագերը մնում են մոր հետ, իսկ հետո գնում են՝ սեփական որսի տարածք գտնելու, թեպետ մորից հեռանալուց հետո մի քանի ամիս կարող են մնալ խմբերով։ Էգերը սեռական հասունացման հասնում են 3 տարեկանում, իսկ արուները՝ 4 տարեկանում։
Բնության մեջ պուման ապրում է 13-18 տարի, իսկ կենդանաբանական այգում՝ առավելագույնս մինչև 23 տարի[16]։
Հիբրիդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեպետ պուման չի հանդիսանում այլ խոշոր կատուների մոտ ազգականը, ստացվել են պումաների և ընձառյուծների (պումապարդ, պումահովազ), պումաների և օցելոտների հիբրիդներ։ Հայտնի են նաև պումաների և յագուարներ հիբրիդը յագուպուման։
Պոպուլյացիայի կարգավիճակ և պաշտպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած պումաները հանդիսանում են որսի օբյեկտ, և նրանց արեալը կրճատվում է շրջակա միջավայրի քայքայման արդյունքում, ենթատեսակի մեծամասնությունը բավականին մեծաթիվ է, քանի որ պումաները հեշտությամբ հարմարվում են տարբեր լանդշաֆտներում։ Այսպիսով, 20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ում գրեթե բնաջնջված պոպուլյացիայի թիվը հիմա հասնում է մոտ 33 000-ի և շարունակվում է տարածվել դեպի արևելք և հարավ։
Պումաների որսն արգելված կամ սահմանափակված է ամենուրեք, թեպետ նրանց շարունակում են ոչնչացնել անասնապահությանը և որսորդությանը հասցրած վնասների պատճառով։ Միակ ենթատեսակը, որը գրանցվել է կարմիր գրքում «կրիտիկական վիճակ» կարգավիճակով, ֆլորիդական Puma concolor coryi պուման է։
Ներկայումս որոշ մարդիկ պումաներին ընտելացնում են նաև որպես ընտանի կենդանիներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ֆլորիդական պումա
-
Պումայի ձագեր
-
Պուման Մոսկվայի կենդանաբանական այգում
-
Երիտասարդ կուգուար
-
Երիտասարդ պումա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Соколов В. Е. Пятиязычный словарь названий животных. Млекопитающие. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1984. — С. 107. — 10 000 экз.
- ↑ Пума — статья из энциклопедии «Кругосвет»
- ↑ «Сьеса де Леон, Педро. Хроника Перу. Часть Первая. - Киев, 2008 (пер. А. Скромницкий)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Online Etymology Dictionary
- ↑ «Florida Panther Facts». 2012 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.
- ↑ «K.A. Logan, L.L. Sweanor» - Desert Puma: Evolutionary Ecology and Conservation of an Enduring Carnivore, 2001 - С. 21 - ISBN 1-55963-867-2
- ↑ Harley G. Shaw, Paul Beier, Melanie Culver, Melissa Grigione (2007). «Puma Field Guide» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 8,0 8,1 8,2 Соколов В. Е. Редкие и исчезающие животные. Млекопитающие : Справ. пособие. — М. : Высшая школа, 1986. — С. 318—319. — 519 с., [24] л. ил. — 100 000 экз.
- ↑ Culver, M.; Johnson, W.E., Pecon-Slattery, J., O'Brien, S.J. (2000). «Genomic Ancestry of the American Puma» (PDF). Journal of Heredity. 91 (3): 186–97. doi:10.1093/jhered/91.3.186. PMID 10833043. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 22-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ The Marion Star from Marion, Ohio - Page 9.
- ↑ «A Battle Between Beasts». New Zealand Herald. 1891 թ․ նոյեմբերի 21. էջ 2. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Panther Kills A Big Bear». Auckland Star. 1902 թ․ հուլիսի 5. էջ 5. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.
- ↑ Брем А Жизнь животных. — ОЛМА Медиа Групп. — 1186 с. — ISBN 9785224044221
- ↑ COSEWIC. Canadian Wildlife Service (2002) Assessment and Update Status Report on the Grizzly Bear (Ursus arctos) // Environment Canada. — Retrieved April 8, 2007.
- ↑ Elbroch, L. M.; Lendrum, P. E.; Allen, M. L.; Wittmer, H. U. Nowhere to hide: pumas, black bears, and competition refuges // Behavioral Ecology. — 2014. — № 26. — С. 247–254. — ISSN doi:10.1093/beheco/aru189.
- ↑ Пума на сайте Московского зоопарка
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պումա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պումա» հոդվածին։ |
|