Պորտուգալիայի յոթ հրաշալիքներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պորտուգալիայի յոթ հրաշալիքներ (պորտ.՝ Sete Maravilhas de Portugal), Պորտուգալիայի մշակութային օբյեկտների ցանկ, որ կազմվել է 2007 թվականին մրցույթի արդյունքում, որ հայտարարվել էր Պորտուգալիայի մշակույթի նախարարության կողմից և անցկացվել է Y&R Brands S.A. և Realizar S.A. կազմակերպությունների կողմից։
Ի սկզբանե մրցույթին ներկայացվել են Պորտուգալիայի 793 ազգային հուշարձաններ։ Առաջին փուլում փորձագետների խումբն ընտրեց դրանցից 77-ը։ Այնուհետև ընտրվեցին 21 ֆինալիստներ չորս տարբեր կատեգորիաներով։
2006 թվականի դեկտեմբերի 7-ին սկսվեցին ընտրությունները, որոնք շարունակվեցին վեց ամիս։ Բնակչությունը կարող էր քվեարկել համացանցով, հեռախոսով և սմս հաղորդագրություններով։ 2007 թվականի հուլիսի 7-ին Լիսաբոնի Դա Լուժ համալիրում հայտարարվեցին քվեարկության արդյունքները «Աշխարհի յոթ նոր հրաշալիքներ» նախագծի արդյունքների հետ միաժամանակ։
Պորտուգալիայի յոթ հրաշալիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համար | Անվանում | Տեղագրություն | Լուսանկար |
---|---|---|---|
1 | Գիմարայնշի պալատ, X-XIII դարեր | Գիմարայնշ, Բրագա | |
2 | Օբիդուշի պալատ, 1195 | Օբիդուշ, Լեյրիա | |
3 | Բատալիայի վանք, 1385 | Բատալիա, Լեյրիա | |
4 | Ալկոբասա վանք, 1153 | Ալկոբասա, Լեյրիա | |
5 | Ժերոնիմուշ, 1502 | Սանտա Մարիա դե Բելեն, Лиссабон | |
6 | Պենայի պալատ, 1838 | Սինտրա | |
7 | Տորրի դի Բելենի աշտարակ, 1521 | Սանտա Մարիա դե Բելեն, Լիսաբոն |