Պղպեղասունկ
Պղպեղասունկ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Lactarius piperatus (L.) Pers. 1797
| ||||||||||||||
|
Պղպեղասունկ (լատին․՝ Lactarius piperatus), բազիդիավոր սնկերի կաթնասնկերի ցեղի ներկայացուցիչ։ Հայաստանում հազվադեպ հանդիպում է հյուսիսարևելյան մարզերի սաղարթավոր և խառնանտառներում, հողի վրա՝ ամռանը (1100-1400 մ բարձրություններում)։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Միկոռիզագոյացնող է. համակեցության մեջ է մտնում հիմնականում լայնատերև ծառատեսակների հետ։
- Գլխարկը (տրամագիծը՝ 7-20 սմ) սկզբում ուռուցիկ է, ապա՝ ձագարաձև՝ ներծալված և աղվամազերով պատված եզրերով, հարթ, սպիտակ։
- Հասուն պտղամարմինը ծածկված է դեղնագորշագույն կամ մոխրագույն բծերով։
- Պտղամիսն ամուր է, պարունակում է տարեկանի հացի թույլ հոտով սպիտակ կաթնահյութ։
- Թիթեղները խիտ են, սպիտակ, իջնում են ոտիկի վրա, հաճախ՝ կաթնահյութի կաթիլներով, որոնք չորանալուց հետո ստանում են կանաչամոխրագույն երանգ։
- Ոտիկը (երկարությունը՝ 3-7 սմ, հաստությունը՝ 2-3 սմ) գլանաձև է, երբեմն՝ հիմքի մոտ նեղացած, ամուր, սպիտակ, հարթ։
Փոփոխականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխարկը ամբողջովին սպիտակ է կամ կաթնագույն, սովորաբար կենտրոնական մասում ավելի մուգ է, քան եզրերը։ Թիթեղները սկզբում սպիտակ, ապա կրեմագույն, վնասվածքների դեպքում պատվում են դեղնա-շականակագույն բծերով։
Էկոլոգիա և տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում են խոնավ և ստվերոտ անտառներում շարքերով կամ որոշակի շրջանակներով։ Գերադասում են աճել դրենաժային կավե հողերում։
Աճում են ամռան և աշնան ամիսներին։
Այլ նմանատիպ տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոմանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Agaricus piperatus L. 1753
- Agaricus acris Bull. 1785
- Lactifluus piperatus (L.) Roussel 1806
- Lactifluus piperatus (L.) Kuntze 1891
- Agaricus lactifluus var. piperatus (L.) Pers.
Սննդային որակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաճախ սուր հոտի պատճառով համարում են ոչ պիտանի ուտելու համար։ Ուտելի է. օգտագործվում է միայն թթու դրած։ Բացի այդ, երբեմն չորացրած փոշի օգտագործվում է որպես համեմունք։
Բուժիչ հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պղպեղասունկը լավ ազդեցություն ունի տուբերկուլյոզի վրա։ Ժողովրդական բժշկության մեջ չորացված սունկը օգտագործում են լեղապարկի քարերի բուժման ն պատակով[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Лекарственные растения и их применение. Изд. 5-е, перераб. и. доп. «Наука и техника». Мн., 1974
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кибби Дж. Атлас грибов: Определитель видов. — СПб.: Амфора, 2009. — С. 186.
- Хардинг П. Грибы. — М.: АСТ, 2002. — С. 89.
- Янсен П. Всё о грибах. — СПб.: Кристалл, 2006. — С. 87.
- Грибы: Справочник / Пер. с итал. Ф. Двин. — М.: АСТ, 2001. — С. 122.
- Грибы СССР / отв. ред.Горленко М. В.место= М.. — Мысль, 1980. — С. 230.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Таксономия Lactarius piperatus на сайте Mycobank.org
- Lactarius piperatus на сайте «Грибы Калужской области»
- Lactarius piperatus на сайте toadstool.ru
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |