Պինոկիո (հեռուստասերիալ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պինոկիո (այլ կիրառումներ)
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Պինոկիո (հանգըլ՝ 피노키오, կոր. նոր. ռոմ.՝ Pinokio), հարավկորեական ֆենթզի ժանրի երիտասարդական դորամա (հեռուստասերիալ)։ Շնորհանդեսը տեղի է ունեցել 2014 թվականի նոյեմբերի 12֊ին։ Պրոդյուսերը Փակ Չանգ Յոնգն է, սցենարի հեղինակը՝ Փակ Հյե Րյունը։
Գլխավոր դերերը մարմնավորել են Լի Ջոնգ Սուկը և Փակ Շին Հյեն[2][3]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստասերիալը պատմում է երիտասարդ լրագրողների մասին, ովքեր հնարավորինս ամեն ինչ անում են ճշմարտությունը բացահայտելու համար։ Գլխավոր հերոսներից մեկը Չհվե Ըն Հան է՝ «Պինոկիոյի սինդրոմով» տառապող աղջնակը։ Հիվանդության պատճառով նա ընդհանրապես չի կարողանում ստել, և նույնիսկ ամենափոքր փորձի դեպքում նրա մոտ զկռտոց է սկսվում։ Քանի որ ապագայի զբաղմունքների տարբերակները շատ չեն, Ըն Հան որոշում է լրագրող դառնալ, որովհետև, նրա կարծիքով, այդ աշխատանքում երբեք տեղ չի գտնում սուտը։
Երկրորդ գլխավոր հերոսը՝ Չհվե (Չոի) Դալ Պոն զարմանալի ունակություններով և թաքնված տաղանդներով օժտված տղա է, ով երկար ժամանակ ստիպված թաքցնում է իր իրական անունը։ Ավագ դպրոցը ավարտելուց և Ըն Հանի մոր հետ բանավեճի մեջ մտնելուց հետո որոշում է դառնալ հեռուստատեսային լրագրող։ Ըն Հանի և Դալ Պոյի ճանապարհին շուտով հանդիպում է հարուստ և միևնույն ժամանակ մեծամիտ ժառանգորդ Սո Բոմ Չժոն, ով դեռ կյանքի նպատակ չունի։
Մեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]― Որքանով տեղյակ եմ, Դուք նույն կերպ վարվեցիք անցյալում։ Հիշո՞ւմ եք 13 տարի առաջ Կի Հո Սանի հետ տեղի ունեցած դեպքը։ Դուք չկենտրոնացաք այն փաստի վրա, որ նա կարող է անմեղ լինել, այլ բոլորին տրամադրեցիք, որ վերջինս վախկոտ է և լքել է սեփական ընտանիքը։ Դուք այնպես ներկայացրեցիք բոլոր հարցազրույցները, որ ամբողջ ազգը ատեց նրանց։ Արդյունքում ո՛չ նրա կինը, և ո՛չ էլ երեխաները չկարողացան նույնիսկ խանութ գնալ, որովհետև հասարակության կողմից մերժվեցին։
Հետագայում այն աստիճանի հասավ նրանց վիճակը, որ ինքնասպանություն գործեցին։ Սա ցայտուն օրինակ է այն բանի, թե որքան վտանգավոր են տպավորիչ, բայց փաստերի վրա չհիմնված նորությունները։ ― Այդտեղ իմ մեղքը չկար։ Եթե խորը ուսումնասիրենք, այդ ամենում մեղավոր էր պինոկիոն, ով տեսել էր նրան, բայց սխալվել։ Ես ուղղակի հավատացել եմ նրան։ ― Ինչ֊որ մեկն ասել է՝ մարդիկ կարծում են, որ պինոկիոները միայն ճշմարտությունն են ասում, ինչպես նաև մարդիկ ընդունում են, որ լրագրող֊պինոկիոները չեն ստում։ Պինոկիոներն ու լրագրողները պետք է գիտակցեն, որ մարդիկ ավտոմատաբար հավատում են իրենց խոսքին։ Այդ պատճառով Դուք պետք է ի վերջո հասկանք, որ Ձեր խոսքերն ավելի սարսափելի են, քան մյուսներինը։ Փաստերի անտեղյակությունը Ձեր սխալն է, լրագրող Սոն։ Եվ այդ անփութությունն ընտանիք ոչնչացրեց։ Իսկ դա նշանակում է, որ դուք նույնպես ձեր մեղքի մասնաբաժինն ունեք այդ ողբերգությունում։ Դատելով 13 տարի առաջ ձեր մեղքը չհասկանալու փաստից, կարելի է ասել, լրագրող Սոն, որ դուք նույն լրագրողական աղբն եք, ինչ 13 տարի առաջ։- Չհվե Ըն Հա, 10֊րդ սերիա
|
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լի Ջոնգ Սուկ ― Չոի Դալ Պո/Կի Հա Մյունգ[4][5][6]
- Նամ Դա Րըն ― փոքրիկ Հա Մյունգ/Դալ Պո
- Փակ Շին Հյե ― Չոի Ըն Հա[7][8][9][10]
- Նոհ Ջունգ Ուի ― փոքրիկ Ըն Հա
- Կիմ Յունգ Քվանգ ― Սո Բոմ Ջո[11]
- Լի Յու Բի ― Յուն Յու Րէ
Երկրորդական հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- YGN հեռուստաընկերություն
- Լի Փիլ Մո ― Քվանգ Գյո Դոնգ
- Մին Սունգ Վուկ ― Ջանգ Հյուն Կյու
- Կանգ Շին Ըլ ― Լի Յունգ Թակ
- Ջո Դոկ Հյուն ― Ջո Վոն Գու
- Չու Սու Հյուն ― Ըմ Ջե Հվան
- MSC հեռուստաընկերություն
- Ջին Քյունգ ― Սոնգ Չա Օկ
- Կիմ Քվանգ Կյու ― Կիմ Գոնգ Ջու
- Կիմ Յունգ Հուն ― Լի Ըլ Ջու
- Ըմ Բյունգ Կի ― Յոն Դու Յունգ
- Յուն Սո Հյուն ― Լի Ջու Հո
- Ընտանիք
- Բյուն Հի Բոնգ ― Չոի Գոնգ Փիլ
- Շին Ջունգ Գըն ― Չոի Դալ Փյունգ
- Կիմ Հե Սուկ ― Փակ Ռոսա
- Յուն Կյուն Սանգ ― Կի Ջե Մյունգ
- Շին Ջե Հա ― փոքրիկ Ջե Մյունգ
- Ջունգ Ըն Գի ― Կի Հո Սանգ, Հա Մյունգի հայրը
- Ջանգ Յունգ Նամ ― Հա Մյունգի մայրը
- Այլ հերոսներ
- Լի Ջու Սընգ ― Ահն Չան Սու
- Փակ Սու Յունգ ― Ջունգ Գի Բոնգ
- Յուն Ջին Յունգ ― հրշեջ
- Յոմ Դոնգ Հյուն ― գործարանի վերահսկող
- Չոի Ջոնգ Հուն ― բանվոր
- Կիմ Յունգ Ջուն ― Պինոկիոյի սինդրոմով տառապող հարևան
- Ահն Սուն Յունգ ― Լրագրող
- Վու Հյուն ― Դալ Պոյի տնային ուսուցիչ
- Իմ Դո Յուն ― Գո Ջի Հե
- Հոնգ Հյուն Հի ― ուսուցիչ Յուն
Վարկանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրվագ # | Հեռարձակման ամսաթիվ | Դրվագի անվանում | Դիտողների միջին քանակ | |||
---|---|---|---|---|---|---|
TNmS վարկանիշ[12] | AGB Nielsen[13] | |||||
Ըստ ընդհանուր տարածքի | Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան | Ըստ ընդհանուր տարածքի | Սեուլի մայրաքաղաքային
տարածաշրջան | |||
1 | նոյեմբերի 12, 2014 | Պինոկիո | 7.8% (19th) | 9.9% (14th) | 7.8% (19th) | 8.4% (17th) |
2 | նոյեմբերի 13, 2014 | Անճոռնի ճուտիկը | 10.6% (14th) | 12.8% (6th) | 9.8% (15th) | 10.8% (11th) |
3 | նոյեմբերի 19, 2014 | Սառցե թագուհին | 9.4% (18th) | 10.9% (14th) | 9.4% (15th) | 10.9% (11th) |
4 | նոյեմբերի 20, 2014 | Ռոմեո և Ջուլիետ | 10.6% (14th) | 12.8% (6th) | 10.4% (16th) | 11.8% (10th) |
5 | նոյեմբերի 26, 2014 | Ավանակի ականջներով թագավորը | 9.2% (16th) | 11.6% (9th) | 10.2% (13th) | 12.2% (8th) |
6 | նոյեմբերի 27, 2014 | Երկու տարվա արձակուրդ | 11.0% (11th) | 14.1% (5th) | 10.4% (14th) | 12.1% (7th) |
7 | դեկտեմբերի 3, 2014 | Ջրհորի գորտը | 8.9% (18th) | 11.3% (15th) | 8.7% (16th) | 9.6% (16th) |
8 | դեկտեմբերի 4, 2014 | Հաջողակ մի օր | 10.8% (16th) | 12.7% (10th) | 10.2% (16th) | 11.4% (11th) |
9 | դեկտեմբերի 10, 2014 | Համելինյան առնետաորս | 9.2% (16th) | 11.1% (11th) | 10.1% (12th) | 11.9% (8th) |
10 | դեկտեմբերի 11, 2014 | Տղան, ով գոռաց «գայլ» | 10.8% (14th) | 13.2% (6th) | 10.7% (14th) | 12.3% (8th) |
11 | դեկտեմբերի 17, 2014 | Ամառային գիշերվա երազը | 11.1% (14th) | 13.3% (7th) | 10.4% (15th) | 11.6% (10th) |
12 | դեկտեմբերի 18, 2014 | Կախարդական սրինգ | 11.3% (14th) | 13.5% (6th) | 9.7% (18th) | 10.9% (15th) |
13 | դեկտեմբերի 24, 2014 | Մոգերի նվերները | 10.4% (14th) | 12.2% (9th) | 9.8% (14th) | 11.1% (8th) |
14 | դեկտեմբերի 25, 2014 | Հենզել և Գրետել | 11.6% (11th) | 13.3% (9th) | 10.8% (14th) | 11.7% (12th) |
15 | հունվարի 1, 2015 | Դոն Կիխոտ | 13.3% (9th) | 15.6% (7th) | 12.9% (9th) | 14.6% (5th) |
16 | հունվարի 7, 2015 | Արքայի նոր զգեստը | 12.9% (9th) | 15.7% (5th) | 11.8% (9th) | 14.0% (5th) |
17 | հունվարի 8, 2015 | Ալ կարմիր նամակը | 12.7% (8th) | 15.1% (5th) | 12.9% (5th) | 15.2% (4th) |
18 | հունվարի 14, 2015 | Կարմիր կոշիկները | 12.6% (8th) | 16.0% (5th) | 11.9% (8th) | 13.3% (5th) |
19 | Հյուսիսային քամին և արևը | 12.1% (11th) | 15.5% (6th) | 11.3% (10th) | 12.1% (7th) | |
20 | հունվարի 15, 2015 | Պիտեր Պեն | 13.6% (6th) | 16.7% (5th) | 13.3% (5th) | 15.1% (5th) |
Միջին | 11.0% | 13.4% | 10.6% | 12.1% |
Սաունդթրեկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Pinocchio OST Մաս 1 | |
---|---|
Tiger JK-ի սաունդթրեքի ալբոմ | |
Թողարկված | նոյեմբերի 20, 2014 |
Ժանր | Սաունդթրեկ |
Լեզու | կորեերեն |
Լեյբլ | CJ E&M |
Մաս 1
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Անվանում | Տեքստ | Երաժշտություն | Տևողություն | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «First Love (첫사랑, Cheossarang)» (Tiger JK featuring Punch) | Ջիհուն, Tiger JK, Բիզի | Conan | 3:20 | |||||
2. | «First Love (գործիքային)» (Tiger JK featuring Punch) | Conan | 3:20 | ||||||
6:40 |
Pinocchio OST Մաս 2 | |
---|---|
Ռոյ Կիմի սաունդթրեքի ալբոմ | |
Թողարկված | նոյեմբերի 27, 2014 |
Ժանր | սաունդթրեկ |
Լեզու | կորեերեն |
Մաս 2
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Անվանում | Տեքստ | Երաժշտություն | Տևողություն | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «Pinocchio (피노키오, Pinokio)» (Ռոյ Կիմ) | Ջիհուն, Կու Ջի Ան | Rocoberry | 3:33 | |||||
2. | «Pinocchio (գործիքային)» (Ռոյ Կիմ) | Rocoberry | 3:33 | ||||||
7:06 |
Pinocchio OST Մաս 3 | |
---|---|
Every Single Day-ի սաունդթրեքի ալբոմ | |
Թողարկված | դեկտեմբերի 4, 2014 |
Ժանր | սաունդթրեկ |
Լեզու | կորեերեն |
Լեյբլ | CJ E&M |
Part. 3
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Անվանում | Տեքստ | Երաժշտություն | Տևողություն | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «Non-Fiction» (Every Single Day) | Մուն Սընգ Նամ | Մուն Սընգ Նամ, Ջոնգ Ջե Վու | 4:24 | |||||
2. | «Challenge» (Every Single Day) | Մուն Սընգ Նամ | Մուն Սընգ Նամ | 3:26 | |||||
3. | «My Story» (Every Single Day) | Մուն Սընգ Նամ | Մուն Սընգ Նամ | 3:22 | |||||
11:12 |
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Ստացող | Արդյունք |
---|---|---|---|---|
2014 | Լավագույն դերասան | Լի Ջոնգ Սուկ | Հաղթանակ | |
SBS Հատուկ մրցանակ | Լի Ջոնգ Սուկ | Հաղթանակ | ||
Գերազանցության մրցանակ, դրամայի դերասան | Լի Ջոնգ Սուկ | Առաջադրված | ||
Գերազանցության մրցանակ, դերասանուհի | Փակ Շին Հյե | Հաղթանակ | ||
Թոփ 10 աստղ | Լի Ջոնգ Սուկ | Հաղթանակ | ||
Փակ Շին Հյե | Հաղթանակ | |||
Նոր աստղ մրցանակ | Կիմ Յունգ Քվանգ | Հաղթանակ | ||
Լի Յու Բի | Հաղթանակ | |||
Նեյցենի հանրահայտության մրցանակ | Լի Ջոնգ Սուկ | Առաջադրված | ||
Փակ Շին Հյե | Առաջադրված | |||
Լավագույն զույգ մրցանակ[14] | Լի Ջոնգ Սուկ և Փակ Շին Հյե | Հաղթանակ |
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստասերիալը միավորել է դերասաններ Լի Ջոնգ Սուկին և Փակ Շին Հյեին, ինչպես նաև հեռուստատեսային տնօրեն Ջո Սու Վոնին, ովքեր հետագայում միավորվել էին Ես լսում եմ քո ձայնը դորամայի նկարահանման աշխատանքների շուրջ[15]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.imdb.com/title/tt4201628/
- ↑ Sung, So-young (2014 թ․ նոյեմբերի 8). «Actors picked for Pinocchio». Korea JoongAng Daily. Վերցված է 2014 թ. նոյեմբերի 15–ին-ին.
- ↑ Lee, Min-ji (2014 թ․ նոյեմբերի 6). «Lee Jong Suk and Park Shin Hye Praise Each Other Repeatedly». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ. նոյեմբերի 15–ին-ին.
- ↑ «Actor Lee Jong Suk Confirmed to Star in Pinocchio Alongside Park Shin Hye». Soompi. 2014 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2014 թ. սեպտեմբերի 12–ին-ին.
- ↑ Jeon, Su-mi (2014 թ․ սեպտեմբերի 12). «Lee Jong Suk Confirmed as Lead of Drama Pinocchio». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ. նոյեմբերի 15–ին-ին.
- ↑ Lee, Min-ji (2014 թ․ նոյեմբերի 6). «Lee Jong Suk Lost Hair After Wearing a Bushy Wig for Pinocchio». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ. նոյեմբերի 15–ին-ին.
- ↑ «Actress Park Shin Hye Confirms Casting in New Drama Pinocchio». Soompi. 2014 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2014 թ. սեպտեմբերի 9–ին-ին.
- ↑ «Park Shin-hye confirmed to star in Pinocchio». The Korea Herald. 2014 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2014 թ. նոյեմբերի 15–ին-ին.
- ↑ Lee, Ji-young (2014 թ․ սեպտեմբերի 4). «Park Shin Hye Confirmed as Lead of Drama Pinocchio». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2014 թ. նոյեմբերի 15–ին-ին.
- ↑ Lee, Min-ji (2014 թ․ նոյեմբերի 6). «Park Shin Hye Isn't Concerned About Comparisons to The Heirs». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ. նոյեմբերի 15–ին-ին.
- ↑ Lee, Min-ji (2014 թ․ նոյեմբերի 6). «Lee Jong Suk Asked to Hit Kim Young Kwang in Drama». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15–ին-ին.
- ↑ «TNmS Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu». TNmS Ratings (Korean). Վերցված է 2014 թ. նոյեմբերի 12–ին-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «AGB Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu». AGB Nielsen Media Research (Korean). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2014 թ. նոյեմբերի 12–ին-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Kim, Min-jin (2015 թ․ հունվարի 1). «Four couples win best couple prize in SBS Drama Awards». K-Pop Herald. Վերցված է 2015 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Jo, Hye-ryeon (2014 թ․ նոյեմբերի 6). '피노키오' 이종석 "'너목들' 제작진과 두 번째 호흡, 기쁘다" [Lee Jong-suk from Pinocchio says "Glad to work with I Can Hear Your Voice crew once again"]. TV Report (Korean). Վերցված է 2014 թ. նոյեմբերի 19–ին-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լի Ջոնգ Սոկ |
---|
Խորհրդավոր այգի (2010-2011) • Դպրոց 2013 (2012) • Ես լսում եմ քո ձայնը (2013) • Օտարերկրացի բժիշկը (2014) • Պինոկիո (2014) • W (2016) • Մինչ դու քնած ես (2017) |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պինոկիո (հեռուստասերիալ)» հոդվածին։ |
|