Պիեռ Անրի
Պիեռ Անրի | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Pierre Henry |
Ի ծնե անուն | ֆր.՝ Pierre Georges Albert François Henry[1] |
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1927[2][3][4][…] Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ[1] |
Երկիր | Ֆրանսիա |
Մահացել է | հուլիսի 5, 2017[3][5][6][…] (89 տարեկան) Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[1] |
Ժանրեր | Կոնկրետ երաժշտություն[7] և էլեկտրոնիկ ռոք[8][9][10] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և հնչյունային նկարիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Լեյբլ | Philips Records և Universal Music Group |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
Պարգևներ | |
Կայք | pierre-henry.org |
Pierre Henry Վիքիպահեստում |
Պիեռ Անրի (ֆր.՝ Pierre Henry,դեկտեմբերի 9, 1927[2][3][4][…], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ[1] - հուլիսի 5, 2017[3][5][6][…], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[1]), ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար և Կոնկրետ երաժշտության հայտնի ներկայացուցիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1938-1948 թվականներին սովորել է Փարիզի կոնսերվատորիայում` աշակերտելով Նադիա Բուլանժեին և Շառլ Մեսսիանին։ 1949 թվականին աշխատել է Ֆրանսիական ռադիոյի և հեռուստատեսության փորձառական ստուդիայում, որտեղ Պիեռ Շեֆերի հետ միասին զբաղվել է կոնկրետ երաժշտությամբ։ Նրանց համագործակցության առաջին և առավել հայտնի արդյունքը եղել է «Սիմֆոնիա մեկ մարդու համար»(ֆր.՝ Symphonie pour un homme seul, 1950 թ.)[11][12] (ֆր.՝ Symphonie pour un homme seul, 1950 թ.)[13]: 1958 թվականին թողել է կոնկրետ երաժշտության խումբը և երկու տարի անց հիմնադրել է Ֆրանսիայում առաջին էլեկտրոնային երաժշտության մասնավոր ստուդիան, 1982 թվականին բացել է ևս մեկ նմանատիպ ստուդիա։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիեռ Անրիի բոլոր ստեղծագործությունները ստեղծվել են ժապավենի վրա ձայնագրված հնչողության փոփոխման ու մոնտաժի միջոցով։ Նրա աշխատանքներից առավել հայտնի են Մորիս Բեժարի թատերախմբի համար գրված բալետները, այդ թվում` «Օրփեոս» (1958 թ.), «Ճանապարհորդություններ» (1962 թ., ըստ տիբեթյան Մեռյալների գրքի), «Վարիացիաներ դռան և հառաչանքի թեմաներով» (1963), «Նիժինսկի, Աստծո ծաղրածու» (1971 թ.) ստեղծագործությունները։ Պիեռ Անրին նաև ստեղծել է բազմաթիվ ձայնագրություններ ֆիլմերի, թատերական ներկայացումների, ռադիոբեմադրությունների և գեղարվեստական ինստալյացիաների համար։ Պիեռ Անրիի «ֆր.՝ Psyché Rock» կոմպոզիցիայի ներշնչանքով է գրվել «Ֆուտուրամա» մուլտսերիալի երաժշտությունը[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Fichier des personnes décédées mirror
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 5,0 5,1 5,2 filmportal.de — 2005.
- ↑ 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Last.fm — 2002.
- ↑ http://www.vinylstockholm.se/record.php?record=240
- ↑ Discogs — 2000.
- ↑ http://seterecords.com/new-arrival-1-150130-26/
- ↑ Анри // Большая российская энциклопедия. Том 2. М., 2005, с.18.
- ↑ Теория современной композиции. М.: Музыка, 2007, с.530.
- ↑ 2-я ред. 1953, 3-я ред. 1955; 4-ю редакцию этого произведения П. Анри выполнил самостоятельно, в 1966 году.
- ↑ Will Hodgkinson (15 октября 2006). «Soundtrack of my life: Pierre Henry». The Guardian. Վերցված է 28.11.2016-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dhomont F. Henry, Pierre // The New Grove Dictionary of Music and Musicians. London: Macmillan Publishers, 2001.
- Chion M. Pierre Henry. Paris: Fayard, 2003. ISBN 2-213-61757-0.
- Clark P. Interior Designs: An Interview with Pierre Henry // The Wire 2009. (July), p. 36-39.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Краткая биография(ֆր.) // Ircam-Centre Pompidou, 2008
- Pierre Henry AllMusic կայքում
- На смерть Пьера Анри - статья в издательстве Миксмаг Արխիվացված 2017-11-13 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Անրի» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 9 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 5 մահեր
- 2017 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Փարիզի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի կոմպոզիտորներ
- Ֆրանսիացի դաշնակահարներ
- Ֆրանսիացի երաժիշտներ
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Էլեկտրական երաժշտության ժանրի երաժիշտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Երաժշտական պրոդյուսերներ