Պեդրո դե Սան Խոսե Բետանկուր
Պեդրո դե Սան Խոսե Բետանկուր | |
---|---|
Ծնունդ | մարտի 21, 1626[1] |
Ծննդավայր | Vilaflor de Chasna, Kingdom of the Canary Islands, Կաստիլիա և Լեոն |
Վախճան | ապրիլի 25, 1667[1][2] (41 տարեկան) |
Վախճան վայր | Անտիգուա Գվատեմալա, Գվատեմալա |
Եկեղեցի | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կռոնական կազմակերպություն | Order of the Brothers of Bethlehem? |
Սրբացված կարգ | սուրբ և կաթոլիկ սուրբ |
Հիշատակության օր | Ապրիլի 24 |
Աշխատանք | միսիոներ և հոգևորական |
Ապրելաձև | միստիցիզմ |
Երկիր | Իսպանիա |
Պեդրո դե Սան Խոսե Բետանկուր (իսպ.՝ Pedro de San José Betancur, մարտի 21, 1626[1], Vilaflor de Chasna, Kingdom of the Canary Islands, Կաստիլիա և Լեոն - ապրիլի 25, 1667[1][2], Անտիգուա Գվատեմալա, Գվատեմալա), իսպանացի միաբան, Ֆրանցիսկյան միաբանության անդամ, Հռոմի կաթոլիկ եկեղեցու սուրբ, միսիոներ։ Կանարյան կղզիների, Գվատեմալայի և Կենտրոնական Ամերիկայի առաջին սուրբն է[3]։
Կյանքը և գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է գյուղացու ընտանիքում և հոգևոր կյանք ներգրավվել է մանկուց[3]։ 23 տարեկանում թողել է տունը և դարձել միսիոներ Գվատեմալայում, հիվանդանոցներում բուժել հիվանդներին։ Նրա բարեգործական աշխատանքի մասին պատմությունները շուտով արագ տարածվում են Կենտրոնական Ամերիկայում։ Մահացել է 1667 թվականի ապրիլի 25-ին։
2002 թվականին Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը նրան սուրբ է հայտարարել։ Կանարյան կղզիների, Գվատեմալայի և Կենտրոնական Ամերիկայի առաջին սուրբն է համարվում։ Հիշատակը նշվում է ապրիլի 24-ին[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 GCatholic.org — 1997.
- ↑ 2,0 2,1 2,2 Schäfer J. Ökumenisches Heiligenlexikon — 1998.
- ↑ 3,0 3,1 3,2 Pedro de San José Betancur
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեդրո դե Սան Խոսե Բետանկուր» հոդվածին։ |