Պեդրախա ամրոց
Նկարագրություն | |
Տեսակ | հնագիտական հուշարձան և դղյակ |
Վարչական միավոր | Piélagos?[1] |
Երկիր | Իսպանիա |
Կառուցված | 13-րդ դար |
Պատվիրող | Գարցիլասո 1-ին դե լա Վեգա |
Castle of Pedraja Վիքիպահեստում |
Պեդրախա ամրոց (իսպ.՝ Castillo de Pedraja), Հերկուլեսի ամրոց (իսպ.՝ Castillo de Hércules)[2] կամ Լիենկրեսի ամրոց (իսպ.՝ Castillo de Liencres) պաշտպանողական ոճի ամրոց է, որը գտնվում է Իսպանիայի Կանտաբրիա պրովինցիայի Լիենկրես բնակավայրի մոտ Լա Պիկոտա (թարգմանաբար նշանակում է «Անարգանքի սյուն»[3]) ժայռի վրա։ Իսպանիայի մշակույթի նախարարության կողմից Պեդրախա ամրոց ընդգրկվել է Իսպանիայի պատմամշակութային արժեք ունեցող հուշարձանների ցանկի մեջ՝ RI-55-0000811 գրանցման համարի տակ։
Հավանաբար կառուցվել է 13-րդ դարում՝ Գարցիլասո 1-ին դե լա Վեգայի[4] պատվերով, որը դարձավ Վեգա ընտանիքի սեփականությունը։
Առաջին փաստաթուղթը, որում գրված էր ամրոցի գոյության մասին 1403 թվականի փաստաթուղթն է, որում գրված է, որ ամրոցը դառնում է Վեգայի վարչական և դատական կենտրոնը[4]։
Պեդրախա ամրոցը համարվում է արևելյան հատվածի՝ Աստուրիաս դե Սանտիլանայի, ամենամեծ պաշտպանողական կառույցը[5]։
19-րդ դարում ամրոցը լքվել է։ Վերջին հիշատակությունը նրա մասին կատարել է պադրե Սոտան 1861 թվականին, որը նկարագրում էր նրա ավերվածությունների մասին։ Այն իրենից ներկայացնում էր բավականի հզոր միջնադարյան պաշտպանողական կառույց՝ ամուր աշտարակով, որը բնորոշ էր Կանտաբրիայի մնացած այլ պաշտպանողական կառույցներին[6]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ճարտարապետությամ Պեդրախա ամրոցն իրենից ներկայացնում է հռոմեական և գոթական ոճերի խառնուրդին։ Նա ուներ փոս 5 մ լայնությամբ և 2 մ բարձրությամբ, որը պաշտպանվում էր մոտավորապես 36 մ երկարություն ունեցող պարսպաշարով, որի մուտքը պաշտպանվում էր ուղղանկյուն հատակագիծ ունեցող աշտարակով։ Ներկայումս պահպանվել է փոսի, պարսպաշարի և աշտարակի ավերակները։ 2004 թվականին այն համարվել է հնագիտական վայր և գտնվում է պետության հսկողության տակ[7]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Decreto 80/2004, de 26 de agosto.
- ↑ VVAA; La España moderna, vol. 189, p.112. Ed. La España Moderna (1904).
- ↑ 4,0 4,1 VVAA; Arte español. Vol. 5. El castillo de Liencres. Ed. Sociedad Amigos del Arte. Imp. B. Rodríguez (1921).
- ↑ www.castillosnet.org Արխիվացված 2013-08-09 Wayback Machine (Última consulta: 17-agosto-2010).
- ↑ Muñoz Jiménez, José Miguel; Torres y castillos de la Cantabria medieval, p. 118. Ed. Ayuntamiento de Santander (1993).
- ↑ www.cantabria102municipios.com (Última consulta: 17-agosto-2010).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.museosdecantabria.es/web/cultura-de-cantabria/listado_patrimonio/-/asset_publisher/20Lh/content/castillo-de-pedraja?redirect=https%3A%2F%2Frp.liu233w.com%3A443%2Fhttp%2Fwww.museosdecantabria.es%2Fweb%2Fcultura-de-cantabria%2Flistado_patrimonio%3Fp_p_id%3D101_INSTANCE_20Lh%26p_p_lifecycle%3D0%26p_p_state%3Dnormal%26p_p_mode%3Dview%26p_p_col_id%3Dcolumn-2%26p_p_col_pos%3D1%26p_p_col_count%3D2(չաշխատող հղում)
- http://www.costaquebrada.es/inicio/historia/lugares/castillo_de_pedraja.aspx Արխիվացված 2016-01-19 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեդրախա ամրոց» հոդվածին։ |